Մարտի 11-ին, ժամը 20.41-ին ահազանգ է ստացվել, որ Արտաշատ-Երևան ավտոճանապարհին՝ Մարմարաշեն գյուղի մոտակայքում այրվում է ավտոմեքենա. կան տուժածներ:
Բերանից արտաբերված խոսքը լոկ խոսք չէ, այլ այն իր մեջ զորություն և ուժ ունի: Եվ ինչ որ դուրս է գալիս մեր բերանից, այն այլևս հնարավոր չէ ետ առնել, ուստի Ս. Գիրքն ասում է. «Քո խոսքերով պիտի արդարանաս և քո խոսքերով պիտի դատապարտվես» (Մատթ. 12. 37):
Մարտի 9-ին, ժամը 01.10-ին, հիվանդանոցից ոստիկանության Կենտրոնականի բաժնում հաղորդում է ստացվել, որ ձախ ձեռքի կոտրվածքով բուժօգնության է դիմել 1991 թ. ծնված Օլյա Զ.-ն, ով հիվանդանոցում հայտնել է, որ վնասվածքը ստացել է Երևանի Սայաթ-Նովայի պողոտայում գտնվող սուպերմարկետի մոտ՝ վայր ընկնելու հետևանքով:
Մարտի 11-ին, ժամը 20.16-ին ահազանգ է ստացվել, որ Երևանի Սասունցի Դավթի անվան հուշարձանի մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Արթուր Ցականյան. ևս մի պայծառ անուն ոստիկանության տարեգրությունում:
Լոռու մարզի Վահագնաձոր համայնքի բնակչուհի Գայանե Հարությունյանը մի քանի շաբաթ է՝ հիմնական բնակության վայր չունի: Փետրվարի 8-ին այրվել էր այն բնակարանը, որտեղ կինն ապրում էր աղջկա հետ: Դեպքի վայր ժամանած փրկարարներն ամեն ինչ արել էին, սակայն չէր հաջողվել տունը փրկել մոխրացումից:
ՀՀ քննչական կոմիտեի Շիրակի մարզային քննչական վարչությունում հարուցվել է քրեական գործ՝ «Ուրարտու» ռեստորանի մոտ զենքի գործադրմամբ խուլիգանություն կատարելու դեպքի առթիվ:
Մարտի 11-ին ոստիկանության շտաբի պետ, ոստիկանության գեներալ-մայոր Արամ Զաքարյանն ընդունեց ԱՄՆ Թմրամիջոցների դեմ պայքարի գործակալության հատուկ գործակալ Քեմերոն Թեյլորի գլխավորած պատվիրակությանը:
Եվրոպացի մասնագետներն ուսումնասիրել են Գյումրու քարուքանդ փողոցները, արձանագրել արդյունքները, կազմել հաստափոր փաստաթղթերը: Գյումրու քաղաքապետի տեղակալի վստահեցմամբ 23 ու կես միլիոն վարկի խոստումն իրականություն կդառնա:
Միլիցիայի կապիտան Ռուսլան Պետրոսյանը զոհվեց Հայրենիքի սահմանները պաշտպանելիս:
ՀՀ քննչական կոմիտեի զինվորական քննչական գլխավոր վարչության հատկապես կարևոր գործերի քննության վարչությունում հարուցվել է քրեական գործ` զոհված և հաշմանդամ դարձած ազատամարտիկների ու զինծառայողների ընտանիքների բնակարանային պայմանների բարելավման նպատակով ՀՀ ՊՆ կողմից դրամական միջոցներ հատկացնելու գործընթացում արձանագրված խախտումների դեպքի առթիվ։ Նախաքննությամբ ձեռք բերված ապացույցների հիման վրա մեղադրանք է առաջադրվել 2 անձի։
Մարտի 10-ին, ժամը 12.40-ին, ոստիկանության Երևան քաղաքի վարչության ՊՊԾ գնդի ծառայողները Երևանի Հյուսիսային պողոտայում գործող ռեստորանի մոտից, վիճաբանություն կատարելու կասկածանքով, Կենտրոնականի բաժին են ներկայացրել 1964 թ. ծնված Գագիկ Թ.-ին և 1981 թ. ծնված Արտաշես Կ.-ին:
Դեպքի առթիվ ՀՀ քրեական օրենսգրքի 178-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետով ՀՀ հատուկ քննչական ծառայությունում հարուցվել է քրեական գործ:
«Անհրաժեշտ եմ համարում ցիտել դասականին. դասական, որը ելույթ է ունեցել Հանրապետական կուսակցության գործադիր մարմնի նիստում, որ «չաքուջն» էլ է ձեր ձեռքը, մեխն էլ՝ ձեր ձեռքը, ոնց ուզեք՝ այնպես էլ կխփեք: Դա ասվել է կառավարող կուսակցության ղեկավար մարմնում և չի հերքվել: Այս գործընթացը, որը կոչվում է Ընտրական օրենսգրքի ձևավորում, տեղի է ունենում այդ պայմաններում»:
Մարտի 10-ին, ժամը 20.00-ին, Երևանի Դավիթաշեն 3-րդ թաղամասի թիվ 11 շենքի մոտ անհայտ ավտոմեքենայի վարորդը վրաերթի է ենթարկել 12-ամյա աղջկա:
Ըստ Կ. Վարդանյանի՝ ԱՄՆ հյուպատոսի հետ հանդիպումների ժամանակ նրանց առաջարկվել է աշխատանքային վիզա ստանալ, սակայն դա թանկ է ու ոչ նպատակահարմար, քանի որ ոլորտի մասնագետների այցը կարճաժամկետ է: Միաժամանակ Կարեն Վարդանյանն ասաց, թե ոլորտի ներկայացուցիչներին մերժում են վիզա տրամադրել՝ պատճառաբանությամբ, թե կգնան ԱՄՆ ու չեն վերադառնա, մինչդեռ ոլորտի մասնագետները, Կ. Վարդանյանի հավաստմամբ՝ նման ցանկություն չունեն:
Գյումրիում տեղակայված 102-րդ ռուսական ռազմաբազայի տարածքում մարտի 11-ին Ավետիսյանների ընտանիքի յոթ անդամների սպանության մեջ մեղադրվող ռուս զինծառայող Վալերի Պերմյակովի գործով դատական նիստին հրապարակվել են գործին կցված փաստաթղթերն ու լուսանկարները:
Մարտի 10-ին, ժամը 15.30-ի սահմաններում, «ՊԱԶ» մակնիշի ավտոբուսը Արտաշատ քաղաքի Օգոստոսի 23-ի փողոցում բախվել է մայթեզրին կայանված «ԳԱԶ 53» մակնիշի ավտոաշտարակին:
ՀՀ քննչական կոմիտեի Սյունիքի մարզային քննչական վարչության Գորիսի քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ 17-ամյա պատանուն ծանր մարմնական վնաս պատճառելու դեպքի առթիվ: Քննությամբ պարզվել է կասկածյալի ինքնությունը, ով ձերբակալվել է։
Ընթացիկ տարվա հունվար-փետրվարին Հայաստանի օդանավակայանների ուղևորահոսքը կազմել է 255 հազար մարդ:
31-ամյա Ռ.Խուդոյանին սպանելու փորձ կատարելու դեպքի առթիվ ՀՀ քննչական կոմիտեի Կոտայքի մարզային քննչական վարչությունում քննվող քրեական գործով այսօր, որպես կասկածյալ, ձերբակալվել է տուժածի հորեղբոր որդին։
ԼՂՀ պաշտպանության նախարարությունը հերքել է հայկական ստորաբաժանումների կողմից ձեռնարկված նախահարձակ գործողությանների արդյունքում հայկական կողմի կրած զոհերի մասին ադրբեջանական հերթական ապատեղեկատվությունը:
Ոստիկանության Շենգավիթի բաժնի ծառայողները Երևանի Բագրատունյաց փողոցի թիվ 17 շենքի մոտից, գողություն կատարելու կասկածանքով, բերման են ենթարկել 1990 թ. ծնված Հրաչ Բ.-ին, ով տվել է խոստովանական բացատրություն, որ 2015 թ. սեպտեմբերից նոյեմբերն ընկած ժամանակահատվածում Շենգավիթի վարչական տարածքում գործող խանութներից կատարել է գողություններ:
Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը մարտի 11-ին այցելել է հանրապետության կենտրոնական շրջանում տեղակայված զորամասերից մեկը, տեղում ծանոթացել զինվորների ծառայության ընթացքին:
Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը ՌԴ Քննչական կոմիտեի նախագահ Ալեքսանդր Բաստրիկինին Հայաստանի Հանրապետության պետական պարգև է շնորհել: Վերջինիս հանձնվել է Բարեկամության շքանշան: Այս մասին տեղեկանում են ՌԴ Քննչական կոմիտեի կայքից:
Ցորենի ալյուրի պարտադիր հարստացման հարցի վերաբերյալ Հանրային խորհուրդը բազմաթիվ քննարկումներ է անցկացրել ինչպես շահագրգիռ կողմերի և մասնագետների հետ, այնպես էլ ՀԽ փոքր խորհրդի նիստերի ընթացքում: Հաշվի առնելով, որ հարցի լուծման հիմնական բաղկացուցիչ մասն է կազմում գիտական կողմը, Հանրային խորհուրդը դիմել է նաև ՀՀ Գիտությունների ազգային ակադեմիա, որպեսզի ակադեմիայի գիտական կենտրոններում ևս հարցը քննարկվի և ներկայացվի դիրքորոշում
Ոստիկանության Մաշտոցի հետաքննության բաժանմունք դիմած կինը հայտնել է, որ տաքսի ավտոմեքենայում է թողել դրամապանակը, որում եղել է 150 դոլար, 10.000 դրամ, սուպերմարկետի կուտակային և բանկային քարտեր:
Ոստիկանության Կենտրոնականի բաժնի ծառայողները, գողություն կատարելու կասկածանքով, բերման են ենթարկել 1986 թ. ծնված Սուրեն Մ.-ին:
Ոստիկանության Կենտրոնականի բաժնի ծառայողների ձեռնարկած միջոցառումների և բացատրական աշխատանքների շնորհիվ՝ մարտի 10-ին, ժամը 18-ին, բաժին է ներկայացել 1997 թ. ծնված Լիլիթ Մ.-ն;
Մարտի12-ի օրվա երկրորդ կեսին և 13-ի գիշերը առավելապես հյուսիսային շրջաններում սպասվում են կարճատև անձրևներ, 14-ի երեկոյան ժամերին, 15-16-ը շրջանների զգալի մասում ժամանակ առ ժամանակ սպասվում են տեղումներ, լեռնային շրջաններում‵ ձյուն: 13-ի ցերեկը, 14-ի գիշերը սպասվում է առանց տեղումների եղանակ: