Բաժիններ՝

Դրամապանակի գողությունը բացահայտվեց

Հոկտեմբերի 1-ին, ժամը 18.30-ին, ոստիկանության ծառայողները գողություն կատարելու կասկածանքով Երևանի Ծովակալ Իսակովի պողոտայի թիվ 6 հասցեի մոտից Մալաթիայի բաժին բերման են ենթարկել 1961 թ. ծնված Սեյրան Ս.-ին:

Խուզարկությամբ նրա մոտ հայտնաբերվել է դրամապանակ՝ կանխիկ գումարով, բանկային և զեղչի քարտեր, այցեքարտեր:

Սեյրեն Ս.-ն խոստովանել է, որ դրամապանակը նույն օրը թիվ 55 երթուղու ավտոբուսում գողացել է մի կնոջ պայուսակից:

Ձեռնարկված միջոցառումների շնորհիվ պարզվել է, որ տուժողը 1966 թ. ծնված Անահիտ Խ.-ն է, որը տվել է հաղորդում:

Կատարվում է հետաքննություն:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հոկտեմբեր 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Սեպտեմբեր   Նոյեմբեր »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31