Բաժիններ՝

ՀՀ ոստիկանությունը 53 նյութ է նախապատրաստում ՏԻՄ ընտրություններում խախտումների վերաբերյալ

Ամփոփ տեղեկատվություն՝ ՏԻՄ ընտրությունների ընթացքում ոստիկանությունում ստացված ընտրախախտումների վերաբերյալ հաղորդումների և տեղեկություների քննարկման արդյունքների մասին (2.10.2016 թ., ժամը 16.30-ի դրությամբ):

ՀՀ Լոռու, Շիրակի, Կոտայքի, Գեղարքունիքի, Վայոց ձորի և Սյունիքի մարզերում ՏԻՄ ընտրությունների նախընտրական և քվեարկության օրը ստացվել է տարբեր բնույթի 53 տեղեկատվություն, որից՝

Ըստ փուլերի

Քարոզչության ընթացքում – 5,
Քվեարկության օրը- 48:

Ըստ տարածքների

1. Շիրակի մարզ – 6,
2. Լոռու մարզ – 20,
3. Գեղարքունիքի մարզ – 8,
4. Վայոց ձորի մարզ – 1,
5. Սյունիքի մարզ – 0,
6. Կոտայքի մարզ – 18:

Ստացված հաղորդումների հիման վրա նախապատրաստվում է 53 նյութ:

Հիշեցնում ենք, որ ստիկանությունը օրվա ընթացքում պարբերաբար ամփոփ տեղեկատվություն կտրամադրի ՏԻՄ ընտրությունների ընթացքում արձանագրված խախտումների վերաբերյալ ստացված ահազանգերի, դրանց ստուգման և արդյունքների մասին:

Կրկին կոչ ենք անում խախտումների դեպքում անհապաղ դիմել ոստիկանության բաժին-բաժանմունքներ կամ ընտրատեղամասում ծառայություն կատարող ոստիկանին:

Հիշեցնում ենք, որ բոլոր ահազանգերով կատարվում են ստուգումներ, որոնց մասին հանրությունը կիրազեկվի:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս