«Արմավիր» ՔԿՀ-ում ներկայումս անկարգություններ չկան:
ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության Սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայության սեյսմոլոգիական ցանցը սեպտեմբերի 24-ին, Պակիստանի ժամանակով ժամը 15:01-ին (Գրինվիչի ժամանակով ժամը` 11:01-ին) գրանցել է հյուսիսային լայնության 33.110 և արևելյան երկայնության 73.760 աշխարհագրական կոորդինատներով (Պակիստան՝ Ջհելում քաղաքից 19 կմ հյուսիս-արևելք), օջախի 10 կմ խորությամբ, 5.9 մագնիտուդով երկրաշարժ:
Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության ծառայությունը տնտեսական բնույթի հանցագործությունների դեմ պայքարին ուղղված իր գործառույթների իրականացման շրջանակներում ձեռնարկված լայնածավալ օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում բացահայտել է շուրջ 2 կգ քաշով կեղծ ոսկու ձուլակտորների պատրաստման և իրացման դեպք:
Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմում շուրջ 4 անգամ աճել է դրական լուծում ստացած գործերի թիվն այն բողոքներով, որոնք վերաբերում են Պաշտպանի իրավասությանը։
Օրերս ոստիկանության ԿՀԴՊ գլխավոր վարչության ԹԱՇԴՊՎ-ում օպերատիվ տվյալներ էին ստացվել, որ Երևանում ապրող մի տղամարդ մայրաքաղաքի տարբեր դեղատներից ձեռք է բերում հոգեմետ դեղահաբեր։
Եվրասիայի երկրների խորհրդարանների խոսնակների 4-րդ համաժողովի շրջանակում Հայաստանի Ազգային Ժողովի նախագահ Արարատ Միրզոյանը սեպտեմբերի 24-ին հանդիպել է Ավստրիայի Դաշնային խորհրդի նախագահ Կարլ Բադերի հետ:
ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը սեպտեմբերի 24-ին ընդունել է աշխատանքային այցով Հայաստանում գտնվող ՌԴ ՊՆ միջազգային ռազմական համագործակցության գլխավոր վարչության պետ, գեներալ-լեյտենանտ Ալեքսանդր Կշիմովսկիին:
Կոտայքի մարզպետի եղբայրը բռնություն է գործադրել պահեստազորի սպա Գևորգ Հովհաննիսյանի նկատմամբ: Նրա խոսքով՝ դեպքը տեղի է ունեցել 2019 թվականի մայիսի 16-ին, և իրեն մարմնական վնասվածքներ են հասցվել:
Մայր Աթոռն արձագանքել է BBC-ի հերթական հրապարակմանը՝ նշելով, որ այն նմանվում է Հայաստանյայց Առաքելական Եկեղեցու դեմ արշավի:
Հայտնի են ՀՀ նախկին ոստիկանապետ Հայկ Հարությունյանի հոգեհանգստի և հուղարկավորության ամսաթիվն ու վայրը:
Թարմ միս-մսեղիքի վաճառքի շուկան շարունակում է մնալ ՀՀ ԿԵ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի ուշադրության կենտրոնում:
ՀՀ-ում անցկացվող «Զինված ուժերի ծավալումը, հակառակորդի ագրեսիայի դիմագրավումը» թեմայով ռազմավարական զորավարժությանը ներգրավված է մեծաքանակ սպառազինություն և ռազմական տեխնիկա:
ՀՀ ՔԿ ՀԿԳ քննության գլխավոր վարչության վարույթում՝ Իջևան քաղաքում բողոքի ակցիայի ժամանակ տեղի ունեցած անկարգությունների, ոստիկանության աշխատակիցների նկատմամբ կիրառված բռնության և խուլիգանության դեպքի առթիվ քննվող քրեական գործով հետախուզման մեջ գտնվող անձը ներկայացել է վարույթն իրականացնող մարմին:
Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը սեպտեմբերի 24-ին Հռոմում մասնակցել է կիբերանվտանգությանը նվիրված՝ աշխարհում խոշորագույն Cybertech Europe 2019 միջազգային համաժողովի բացմանը։
Հայկ Հարությունյանի մահվան դեպքի առթիվ հարուցված քրեական գործով առգրավվել է Բջնի գյուղում գտնվող՝ նրա տան մուտքը տեսանկարահանող տեսախցիկները: Տեսագրությունը ենթարկվել է զննության:
4-րդ զորամիավորման ենթակա զորամասերը, որոնք ներգրավված են սեպտեմբերի 24-ին մեկնարկած ռազմավարական լայնածավալ զորավարժությանը, բերվել են մարտական պատրաստականության «Լրիվ» աստիճանի:
«Կրկնում եմ` շատ հետևողական ենք լինելու, որ ամեն ինչ մինչև վերջ պարզվի: Դատաքննության, նախաքննության փուլերում արդարությունը և ազնվությունը պետք է ապահովված լինի: Մենք իրականում հետևելու ենք, որովհետև դա մեր գործընկերն է, և մեր գործընկերոջ, մեր զինակցի մահը ոչ մարտական պայմաններում պիտի պատասխան ստանա: Նա չի մահացել, կոմայի մեջ է»,- նշեց նա:
ՀՀ գլխավոր դատախազության պետական շահերի պաշտպանության վարչությունը ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունից ստացել և ուսումնասիրության է ենթարկել նախարարության աշխատակազմի ներքին աուդիտի վարչության կողմից ՀՀ ԱԻՆ փրկարար ծառայության Սյունիքի մարզային փրկարար վարչությունում (ՄՓՎ) 2017թ. իրականացված աուդիտի և ծառայողական քննության արդյունքները։
Ավտոմեքենաների բեռնվածության զննման գործընթացների արդյունքում Վերին Լարսի անցակետում գոյացած հերթերն աստիճանաբար նվազում են։
«Մենք մեր գործողություններով ցանկանում ենք կանխել նման երևույթները: Երեկ մեր արած ակցիան այդ նպատակն ուներ: Ես երկու միջնորդություն եմ ներկայացրել Ոստիկանության պետին և Գլխավոր դատախազին՝ նմանատիպ դեպքերով իրավակարգավորման գործընթացների կատարելագործման առումով»:
ՀՀ 3-րդ նախագահ Սերժ Սարգսյանը ցավակցական հեռագիր է հղել Հարությունյանների ընտանիքին` ՀՀ իրավապահ համակարգում երկար տարիներ տարբեր պատասխանատու պաշտոններ զբաղեցրած և համակարգում իր վաստակն ունեցող ոստիկանության գեներալ-գնդապետ Հայկ Հարությունյանի ողբերգական և անժամանակ մահվան կապակցությամբ:
Երևանի մետրոպոլիտենի ուղևորները սեպտեմբերի 25-ին, ժամը 07։00-ից իրենց երթևեկը կսկսեն նոր ժետոններով։
Սեպտեմբերի 24-ի ցերեկը, 25-27-ը, 28-ի գիշերը, 29-ին սպասվում է առանց տեղումների եղանակ: 28-ի ցերեկը շրջանների զգալի մասում սպասվում է անձրև և ամպրոպ:
Անմիջապես դեպքի վայր է մեկնել քննչական-օպերատիվ խումբը և Բջնի գյուղի Ամառանոցային թաղամասում գտնվող, իրեն պատկանող ամառանոցային առանձնատան հյուրասենյակում հայտնաբերել Հայկ Հարությունյանի դիակը՝ գլխի շրջանում հրազենային վնասվածքով:
Սեպտեմբերի 23-ին, ժամը 17.15-ի սահմաններում, Արտաշատ-Վերին Արտաշատ ճանապարհի 2-րդ կմ-ին իրար են բախվել «ՎԱԶ-2107» և «ՎԱԶ-2104» մակնիշի ավտոմեքենաներ. «ՎԱԶ-2104»-ի 50-ամյա վարորդը և երեք ուղևորները մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Շարունակվում է վարչապետ Նիկոլ Փաշինյանի աշխատանքային այցը Ամերիկայի Միացյալ Նահանգներ։
Սեպտեմբերի 23-ին, ժամը 22:34-ին «911» ծառայություն տեղեկություն է հաղորդվել, որ Երևանի Հալաբյան և Մարգարյան փողոցների խաչմերուկում տեղի է ունեցել ՃՏՊ, կան տուժածներ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Հայտնում ենք, որ Հայկ Հարությունյանի մահվան դեպքի հանգամքները պարզելու նպատակով հարցաքննվել է դեպքի վայրում նրա հետ գտնվող անձը:
Հայաստանի Հանրապետությունում հայտարարվել է պայմանական ռազմական դրություն:
Սեպտեմբերի 24-ին, ժամը 02:30-ին «911» ծառայություն ահազանգ է ստացվել, որ Երևանի Լենինգրադյան փողոցի թիվ 24 շենքի մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ՝ հրդեհի բռնկմամբ: