Արսեն Բաբայանը ավելի վաղ գրել էր, որ երիտասարդի անունը հատուկ չի հրապարակում, քանի որ նրա մայրը, որն այս պահին Ստեփանակերտում է, չգիտի որդու ձերբակալված լինելու մասին (ֆեյսբուքում չկա):
Հայ ժողովրդի և նիկոլ փաշինյանի համակեցության ռեսուրսը վերջացել է։ Համատեղ գոյություն այլևս հնարավոր չէ։ Սա է իրավիճակի ճիշտ նկարագրությունը ու նաև ուղերձը՝ տատանվողներին, պետական համակարգին, իրավապահներին և իրավիճակը ճիշտ չպատկերացնողներին
Ինչպես է Նիկոլ Փաշինյանի կորտեժը հեռանում Կառավարության շենքից
Ադրբեջանը համաներում է նախատեսում ղարաբաղցի մարտիկների համար, որոնք վայր կդնեն իրենց զենքը, Reuters-ին ասել է Ադրբեջանի նախագահի խորհրդական Հիքմեթ Հաջիևը՝ հավելելով, որ եղել են զորամասեր, որոնք հայտարարել են, որ շարունակելու են դիմադրությունը:
Հուսով եմ, որ այս իրադարձությունները քայլ կլինեն դեպի երկարաժամկետ խաղաղություն. այս մասին ասել է Թուրքիայի պաշտպանության նախարար Յաշար Գյուլերը Milliyet թերթին տված հարցազրույցում՝ մեկնաբանելով Ադրբեջանի կողմից սեպտեմբերի 19-ին Արցախի շփման գծի ողջ երկայնքով ռազմական ագրեսիան, որը Բաքուն ներկայացրել է իբրև թե «տեղային հակաահաբեկչական գործողություն»:
Արցախցի երեխաների այսօրվա առավոտը
«Արցախին Ադրբեջանի կողմից որևէ հումանիտար օգնություն չի տրամադրվել, Արցախն ակնկալում է, որ իրենց հումանիտար օգնություն հասնի Հայաստանից՝ Բերձորի միջանցքով»,- նշեց Դավիթ Բաբայանը։
Այսօր վաղ առավոտից իշխանությունները փողոցներից հավաքում են նստարաններն ու աղբամանները, որպեսզի ցուցարարները չկարողանան դրանց միջոցով փողոցներ փակել՚
Ոստիկանները անհամաչափ ուժ են կիրառում կանանց և ծերերի նկատմամբ
Լևոն Քոչարյանին կարմիր բերետավորները բիրտ ուժով ոստիկանական մեքենա են մտցնում
Վերջին երկու ամսում հանդիպել եմ բոլոր առանցքային դերակատարներին, ասել եմ՝ ինչ է սպասվում Արցախին, բացատրել եմ, որ նույն դեմքերով ու նույն օրակարգով Նիկոլը չի փոխվելու:
Ոստիկանները ՀՀԿ-ականներին թույլ չեն տալիս գնալ կուսակցության շենք
Ադրբեջանցիները պղծել, ապա ոչնչացրել են Ստեփանակերտ-Շուշի ճանապարհին գտնվող և Արցախյան առաջին պատերազմում հայոց հաղթանակը խորհրդանշող տանկը, որ Ավշարյանի հրամանատարությամբ Շուշին ազատագրելու գնացած առաջին տանկն էր։ Այս մասին գրում է «Հայկական ալիք» տելեգրամյան ալիք՝ տարածելով տեսանյութ ու լուսանկար։
Դուրս արի փողոց. Իրազեկման ակցիաներ Երևանի փողոցներում
Թուրքը ասում ա, դու էլ, как миленький, անում ես. դա էլ էր ի դեպ թուրքական կարգախոս. քաղաքացի
Լեռնային Ղարաբաղում տեղի ունեցողի վերաբերյալ Եվրամիության հայտարարությունը ի սկզբանե պետք է լիներ ԵՄ բոլոր 27 երկրների համատեղ հայտարարություն, բայց Հունգարիան արգելափակել է այն: Այս մասին X (նախկին Twitter) սոցիալական ցանցում գրել է «Ազատ Եվրոպա/Ազատություն» ռադիոկայանի եվրոպական բաժնի խմբագիր Ռիկարդ Յոզվիակը։
Նիկոլ Փաշինյանին հաջողվել է դուրս գալ Կառավարության շենքից
ՀՀԿ երիտասարդական կազմակերպության ղեկավար Հենրիխ Դաինելյանը ֆեյսբուքյան իր էջում տարածել է այս լուսանկարը՝ գրելով. «Ոստիկանության անհամաչափ ուժի կիրառման և դաժան ծեծի հետևանքով գլխի հատվածում վնասվածքներ է ստացել ՀՀԿ ԵԿ անդամ, Արցախցի Սլավիկ Աղաբալյանը, ում ընտանիքի անդամները այժմ գտնվում են Արցախում։
Արցախում ստեղծված իրավիճակով պայմանավորված, ինչպես նաև կապի և համացանցի խափանումների պատճառով բազմաթիվ քաղաքացիներ չեն կարողանում կապ հաստատել իրենց հարազատների հետ։
Ես մարդ եմ, ով պայքարում է իր ընտանիքի գերեզմանների համար. ակցիայի մասնակից
Թող որևէ մեկը չկասկածի՝ ողջ կառավարությունը մասնակից է Արցախի բնակչության ցեղասպանությանը. Ալավերդյան
ՀՀ պետական պահպանության ծառայությանը լրացուցիչ 267 400 000 դրամ կհատկացվի։ Այս որոշումն ընդունվել է ՀՀ կառավարության այսօրվա նիստում` առանց զեկուցման ու քննարկման։
Սոթքում, Սյունիքում ախպերներ եմ կորցրել, գիտեմ՝ ինչ ցավ է. Նիկոլ Փաշինյանը փալաս է, հայրենիքը ծախող
Լեռնային Ղարաբաղի շուրջ բազմաթիվ ակնկալիքներ կապված էին Ֆրանսիայի և անձամբ նախագահ Էմանուել Մակրոնի միջնորդության հետ, ասել է ՌԴ ԱԳՆ ներկայացուցիչ Մարիա Զախարովան RT France-ի թղթակից Իգոր Կուրաշենկոյին տված հարցազրույցում։
«էսքան արունը իրա վզին ա, իրանից հետո ի՞նչ եք անելու». քաղաքացին՝ ոստիկաններին
Բա սա ի՞նչ է նշանակում: Սա էլ ե՞ք հերքելու: Նիկոլը փաստացի խոստովանել է, որ տեղյակ է եղել Արցախի դեմ ագրեսիայի մասին, և որպես դրա հնարավոր հետևանք` Արցախից փախստականների հարցերով զբաղվելու հանձնարարականներ է տվել:
Նիկոլ Փաշինյանը երեկ իր հերթական ուղերձի ժամանակ հայտարարել է, որ Արցախի քաղաքացիական բնակչությանն ուղիղ սպառնալիք չկա:
Երևանի 10 Ընտրատարածքային ընտրական հանձնաժողովներն ամփոփել են 78 տեղամասերում իրականացված վերահաշվարկի արդյունքները։
Սիրելի Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի ուսանողներ, կապված Արցախում տեղի ունեցած վերջին իրադարձությունների հետ, ԵՊԿ ուսանողական խորհուրդը հայտարարում է դասադուլ, որի նպատակն է հասցնել բոլորին ուսանողի ձայնը` Արցախի մեր հայրենակիցների կարգավիճակի մասին։ Տվյալ որոշումը հաստատվել է ՈւԽ նախագահության կողմից ԵՊԿ ուսանողների խնդրանքով։
Ուսանողների հոսքը Հանրապետության հրապարակ չի դադարում