Պետական պահպանության ծառայությունը բյուջեից լրացուցիչ գումար կստանա

ՀՀ պետական պահպանության ծառայությանը լրացուցիչ 267 400 000 դրամ կհատկացվի։ Այս որոշումն ընդունվել է ՀՀ կառավարության այսօրվա նիստում` առանց զեկուցման ու քննարկման։

Գործադրի կայքում հրապարակված նախագծում որոշումը հիմնավորվում է պետական պահպանության ծառայության «բնականոն գործունեության ապահովելու» և «որակյալ կադրերի արտահոսքը կանխելու» անհրաժեշտությամբ։

Նախագծում հիշեցվում է նաև, որ ծառայությունն իրականացնում է պետական պահպանության օբյեկտների, դրանց մշտական և ժամանակավոր գտնվելու վայրերի` շենքերի, շինությունների, տրանսպորտային միջոցների անվտանգության ապահովումը:

Պահանջվող գումարը հատկացվելու է ՀՀ պետական բյուջեով նախատեսված կառավարության պահուստային ֆոնդից։

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Սեպտեմբեր 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Օգոստոս   Հոկտեմբեր »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930