
Ոստիկանության անհամաչափ ուժի կիրառման և դաժան ծեծի հետևանքով գլխի հատվածում վնասվածքներ է ստացել ՀՀԿ ԵԿ անդամ, արցախցի Սլավիկ Աղաբալյանը

ՀՀԿ երիտասարդական կազմակերպության ղեկավար Հենրիխ Դաինելյանը ֆեյսբուքյան իր էջում տարածել է այս լուսանկարը՝ գրելով. «Ոստիկանության անհամաչափ ուժի կիրառման և դաժան ծեծի հետևանքով գլխի հատվածում վնասվածքներ է ստացել ՀՀԿ ԵԿ անդամ, Արցախցի Սլավիկ Աղաբալյանը, ում ընտանիքի անդամները այժմ գտնվում են Արցախում։
Սլավիկ Աղաբալյանի հայրը հրաժարվել է զենքը վայր դնել և այս պահին Արցախում կռվում է, որ մեր հայրենակիցները չցեղասպանվեն !!!»։