 
                        ՀՀ-ում Արցախի ներկայացուցչությունը հորդորում է զերծ մնալ խուճապային տեղեկություններ տարածելուց
 
                                    Արցախում ստեղծված իրավիճակով պայմանավորված, ինչպես նաև կապի և համացանցի խափանումների պատճառով բազմաթիվ քաղաքացիներ չեն կարողանում կապ հաստատել իրենց հարազատների հետ։
Ինչպես տեղեկանում ենք ՀՀ-ում Արցախի ներկայացուցչության տարածած հաղորդագրությունից, բնակչությանը խնդրում և հորդորում են զերծ մնալ խուճապային տեղեկությունների տարածումից և հարցերի դեպքում դիմել հետևյալ հեռախոսահամարներով՝
ՀՀ-ում Արցախի մշտական ներկայացուցչություն՝
044 249977
044 249988
Արցախի Հանրապետության Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակ՝
047 979047
 
  
  
  
 
                                    
 
                         
                         
                         
                         
                         
                                     
                                     
                                     
                                     
                                     
                                     
                                     
                                    
 
                         
                         
                         
                        