Որոշումն ընդունվել է Լիբանանի բնակիչներին, այդ թվում՝ իսրայելական հարձակումների հետևանքով տուժած հայ համայնքի ներկայացուցիչներին մարդասիրական օգնություն ցուցաբերելու համար:
Քսաներկու երկրներ, ներառյալ ԱՄՆ-ն և եվրոպական պետությունները, Իրանին մեղադրել են իրենց տարածքներում հարձակումներ կազմակերպելու մեջ։ «Մարդկանց մեր տարածքում սպանելու, առևանգելու, հետապնդելու, ահաբեկելու կամ այլ կերպ նրանց վրա հարձակվելու փորձերը խաթարում են ազգային ինքնիշխանությունն ու միջազգային նորմերը։ Այս գործողությունները պետք է անհապաղ դադարեցվեն», – ասվում է հինգշաբթի՝ հունիսի 11-ին հրապարակված համատեղ հայտարարության մեջ։
«Երբ հրավեր լինի՝ կգնամ, չեմ մերժի»,- այս մասին այսօր ՀՀ կառավարությունում կազմակերպված ճեպազրույցում հայտարարեց Նիկոլ Փաշինյանը՝ անդրադառնալով նախընտրական քարոզարշավի ընթացքում իր հայտնած տեղեկությանը, թե ընտրություններից հետո հանդիպելու է ՌԴ նախագահի հետ։
ԱՄՆ-ը և Իսրայելը փաստացի պատանդ են վերցրել համաշխարհային տնտեսությունը՝ հարձակվելով Իրանի վրա։ Այս մասին ՏԱՍՍ-ի թղթակցի հետ զրույցում հայտարարել է Տոկիոյում Իրանի դեսպան Փեյման Սեադաթը։
Չեմ կարծում՝ դիտավորություն է. ՊԵԿ նախագահը՝ Գագիկ Ծառուկյանի հետ կապված գործի մասին
Եթե ընդդիմությունը մանդատները չվերցնի, կլինի 100 տոկոսանոց լեգիտիմ խորհրդարան։ Այդ մասին այսօր ՀՀ կառավարության նիստից հետո ճեպազրույցի ժամանակ ասաց Նիկոլ Փաշինյանը` անդրադառնալով ընդդիմության այն բանավեճին` վերցնել, թե չվերցնել մանդատները։
Կառավարության նիստից հետո լրագրողների հետ ճեպազրույցում Նիկոլ Փաշինյանը հայտարարել է, որ դատական համակարգի՝ «տերովին տերն է տարել, անտերին՝ գելը» սկզբունքը թույլ չի տալու:
Կառավարության հերթական նիստից հետո Նիկոլ Փաշինյանը հանդիպեց լրագրողների հետ։ Հետընտրական ճեպազրույցում Նիկոլ Փաշինյանի հռետորաբանությունը նույնն է մնացել․ հարցադրումներին ի պատասխան՝ նա դարձյալ մեղադրանքների տարափ լցրեց իր քաղաքական մրցակիցների հասցեին։
Վստահաբար Հայաստանում կլինի ապրանք, որը Թուրքիայում չկա. կուզենան արտահանել. ՏԿԵ նախարար
Պատերազմ կլինի՞, թե՞ ոչ՝ սահմանադրական մեծամասնություն չունեն. Դավիթ Խուդաթյանը հստակ չպատասխանեց
«Ով է ասում՝ չկարողացա, թույլ տվեք պատասխանատու ասել, որ էդ էջը փակված է: «Սասունցի Դավիթ» էպոսը հիշո՞ւմ եք, որ ասում է՝ «հլը մի հատ քեզ թափ տուր», որ մի հատ իրանց թափ տամ, մեծ կտոր ականջն է մնալու, և արդեն մնացել է»:
«Քանի դեռ մենք խաղաղության օրակարգը հետևողականորեն շարունակելու ենք և սպասարկելու ենք բոլոր հնարավոր միջոցներով, պատերազմ չի լինելու, լինելու է խաղաղություն»,- այսօր լրագրողների հետ ճեպազրույցում ասել է Նիկոլ Փաշինյանը՝ պատասխանելով լրագրողի հարցին, թե եթե ՔՊ-ն սահմանադրական մեծամասնություն չի ձևավորում Ազգային ժողովում, ապա իր ասածով՝ սեպտեմբերին իսկապես «աղետաբեր պատերազմ» լինելո՞ւ է, թե՞ ոչ։
ԱՄՆ վարչակազմը պատժամիջոցներ է սահմանել կամ ընդլայնել դրանք Բելառուսի, Հոնկոնգի, Չինաստանի և Իրանի 12 ընկերությունների նկատմամբ՝ Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսին շարժական զենիթահրթիռային համալիրների ենթադրյալ մատակարարումների պատճառով։ Այդ մասին ասվում է ԱՄՆ պետքարտուղարության հայտարարության մեջ։
Կառավարության նիստից հետո լրագրողների հետ ճեպազրույցում Նիկոլ Փաշինյանն անդրադարձել է ՀԱՊԿ-ի շրջանակում Հայաստանի անդամավճարների չվճարման և դրա հնարավոր հետևանքների վերաբերյալ հայտարարություններին։
Նոր Կառավարության ձևավորումից հետո գործադիր իշխանության մեջ մեծ փոփոխություններ չեն լինելու։ Այս մասին 168.am-ի հաղորդմամբ լրագրողների հետ ճեպազրույցում ասել է Նիկոլ Փաշինյանը։
Անապահովության գնահատման նոր համակարգը շրջադարձային նշանակություն ունի։ Այս մասին այսօր՝ ՀՀ կառավարության նիստում, Ընտանիքի անապահովության համակարգի կարգավորումները Կառավարության որոշմամբ փոփոխելու հարցի քննարկման ժամանակ հայտարարել է Նիկոլ Փաշինյանը։
Կարճ ասած՝ պրոբլեմ է, «Զվարթնոց» օդանավակայանը չի հերիքում. Նիկոլ Փաշինյան
ՀԾԿՀ նախագահը՝ հոսանքազրկումների, հանձնաժողովի բյուջեի ծախսած միլիոնների մասին
Եղել են թերակատարումներ. ՊԵԿ նախագահ
#ՀԻՄԱ. ՊԵԿ ՆԱԽԱԳԱՀ ԷԴՈՒԱՐԴ ՀԱԿՈԲՅԱՆԻ ՃԵՊԱԶՐՈՒՅՑԸ. #ՈՒՂԻՂ
#ՀԻՄԱ. ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՑ ՀԵՏՈ ՆԻԿՈԼ ՓԱՇԻՆՅԱՆԸ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆՈՒՄ ՃԵՊԱԶՐՈՒՅՑ Է ՏԱԼԻՍ. #ՈՒՂԻՂ
Մեքսիկայի նախագահ Կլաուդիա Շեյնբաումը և Բրազիլիայի առաջնորդ Լուիս Ինասիու Լուլա դա Սիլվան մտահոգություն են հայտնել Կուբայում տիրող ծանր մարդասիրական ճգնաժամի կապակցությամբ և հանդես են եկել ԱՄՆ-ի էմբարգոն վերացնելու օգտին։ Այդ մասին ասվում է Մեքսիկայի ԱԳՆ-ի հայտարարության մեջ։
Եվրոպական միության անդամ երկրները դիտարկում են ԵՄ դիվանագիտական ծառայության հնարավոր արմատական բարեփոխումների տարբերակները՝ Եվրոպական արտաքին գործողությունների ծառայության (EEAS) և դրա ղեկավար Կայա Կալասի աշխատանքում առկա անհաջողությունների ֆոնին։ Այս մասին հայտնում է Financial Times (FT) թերթը՝ հղում անելով աղբյուրներին, հաղորդում է ՏԱՍՍ-ը:
Վերահաշվարկի աշխատանքները, Ընտրական օրենսգրքի կարգավորումների համաձայն, պետք է դադարեցվեն հունիսի 12-ին՝ ժամը 14։00-ին։
Հայաստանի Հանրապետությունում Ռուսաստանի Դաշնության դեսպան Սերգեյ Կոպիրկինը Մոսկվայում խորհրդակցություններից հետո վերադարձել է Երևան և վերսկսել է իր պարտականությունների կատարումը։
Ռուսական հակաօդային պաշտպանության համակարգերն այս գիշեր 330 ուկրաինական անօդաչու սարք են ոչնչացրել Ռուսաստանի տարածքում։ Տեղեկությունը հայտնում է ՌԴ պաշտպանության նախարարությունը։
#ՀԻՄԱ. ՏԿԵ ՆԱԽԱՐԱՐԻ ՃԵՊԱԶՐՈՒՅՑԸ. #ՈՒՂԻՂ
Իրանական լրատվամիջոցները հաղորդում են, որ երկրի ռազմածովային ուժերը հարվածել են երկու նավի, որոնք փորձել են առանց Իրանի հետ համաձայնեցնելու անցնել Հորմուզի նեղուցը, որն Իրանը ոչ բարեկամական երկրների համար փակ է պահում պատերազմի սկսվելուց ի վեր:
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հունիսի 12-ին Լոս Անջելեսում ներկա չի լինի Ֆուտբոլի աշխարհի առաջնության շրջանակում Միացյալ Նահանգների հավաքականի առաջին խաղին՝ ընդդեմ Պարագվայի հավաքականի։ Այս մասին Politico-ին հայտնել են թեմային ծանոթ երկու աղբյուրներ, որոնք ցանկացել են անանուն մնալ։
ՄԱԿ–ի և ԵՄ–ի կողմից տրամադրվող ճամփորդական փաստաթուղթ (UN Laissez-Passer և EU Laissez-Passer) ունեցող պաշտոնյաներն առանց վիզայի մուտք կգործեն Հայաստան` իրենց ծառայողական պարտականությունների կատարման համար։ Համապատասխան որոշումն ընդունվեց ՀՀ կառավարության այսօրվա նիստի ժամանակ։