Համաձայն «Հայաստանի Հանրապետության կառավարության 2011 թվականի փետրվարի 17-ի «Ինտերնետով հրապարակային ծանուցման ներկայացման և կայքը վարող անձին փոխանցման, կայքում հրապարակային ծանուցումների տեղադրման ու տեղեկատվության արխիվացման ժամկետների սահմանման կարգը և ինտերնետով հրապարակային ծանուցման ենթակա հայտարարության էլեկտրոնային ձևաչափը հաստատելու մասին» N 174-Ն որոշման՝ հարկ վճարող ֆիզիկական և իրավաբանական անձինք հնարավորություն ունեն www.azdarar.am կայքում բաժանորդագրվելուց հետո ստանալ հրապարակային ծանուցումների մասին անվճար տեղեկատվություն։
Հայաստանի Հանրապետության նախագահի հրամանագրով Սահակ Օհանյանը նշանակվել է ՀՀ զինված ուժերի ռազմաբժշկական վարչության պետ:
Եթե մայիսյան եռատոնը ռազմական հաղթանակների ընդհանրացումն է, ապա դեկտեմբերյան եռատոնն այդ հաղթանակների իրավական ձևակերպումն է դեռ 1991 թվականի դեկտեմբերի 10-ից սկսած: Այն վկայում է ինքնիշխան Արցախում անկախ պետականության կայացման և ժողովրդավարության գործընթացների անշրջելիության մասին:
Արցախի նախագահ Բակո Սահակյանը դեկտեմբերի 10-ին շնորհավորական ուղերձ է հղել ԼՂՀ պետական անկախության մասին հանրաքվեի եւ Սահմանադրության օրվա առթիվ:
Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը դեկտեմբերի 9-ին նախագահական նստավայրում աշխատանքային հանդիպում է ունեցել վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ:
Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը դեկտեմբերի 9-ին ստորագրել է Հայաստանի Հանրապետության ընդերքի մասին օրենսգրքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին և «Պետական տուրքի մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին օրենքների փաթեթը:
Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանի հրամանագրով Արման Սարոյանը նշանակվել է Շիրակի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր:
ՀՀ ՊԵԿ քննչական վարչությունում ՀՀ քրեական օրենսգրքի 205-րդ հոդվածի 1-ին մասով, 308-րդ հոդվածի 1-ին մասով, 311-րդ հոդվածի 3-րդ մասի 2-րդ կետով և 312-րդ հոդվածի 1-ին մասով քննվող քրեական գործի նախաքննությամբ պարզվել է, որ ՀՀ տարածքում ձեռնարկատիրական գործունեություն իրականացնող մի շարք հարկ վճարողներ, իրենց ստվերային շրջանառությունը թաքցնելու և առանձնապես խոշոր չափերով հարկերը վճարելուց չարամտորեն խուսափելու դիտավորությամբ, օգտվելով երրորդ երկրից ՀՀ ժամանող քաղաքացիների համար սահմանված ուղեկցող բեռի՝ մինչև 25 կգ թույլատրելի չափի հնարավորությունից, նյութական շահագրգռվածության դիմաց հավաքագրել են ՀՀ քաղաքացիներից բաղկացած տարբեր խմբեր:
Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր մասնակցել է «Կոռուպցիայի դեմ պայքարը՝ հանուն կայուն զարգացման նպատակների» փորձագիտական համաժողովին: Դեկտեմբերի 9-ը ՄԱԿ-ի կողմից հռչակվել է որպես կոռուպցիայի դեմ պայքարի միջազգային օր և 2003 թվականից նշվում է աշխարհի բազմաթիվ երկրներում։
Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր՝ Ցեղասպանության հանցագործության զոհերի հիշատակի և արժանապատվության, և այդ հանցագործության կանխարգելման միջազգային օրվա կապակցությամբ, Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանի, Ազգային ժողովի նախագահ Արարատ Միրզոյանի և արտաքին գործերի նախարար Զոհրաբ Մնացականյանի հետ այցելել է Ծիծեռնակաբերդի հուշահամալիր։
Այսօր նշվող՝ Ցեղասպանության հանցագործության զոհերի հիշատակի ու արժանապատվության և այդ հանցագործության կանխարգելման միջազգային օրվա կապակցությամբ Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը, վարչապետ Նիկոլ Փաշինյանի, Ազգային ժողովի նախագահ Արարատ Միրզոյանի, արտաքին գործերի նախարար Զոհրաբ Մնացականյանի հետ այցելել է Ծիծեռնակաբերդի հուշահամալիր, հարգանքի տուրք մատուցել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին:
Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը Գյումրի աշխատանքային այցի շրջանակում այցելել է «Գյումրին մեր տունն է» երիտասարդական նախաձեռնության արվեստանոց։
Դեկտեմբերի 7-ին ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանն այցելել է ՊՆ կենտրոնական կլինիկական զինվորական հոսպիտալ:
Առանձնապես խոշոր չափերով կաշառք ստանալու կասկածանքով ձերբակալված ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Գևորգ Լոռեցյանին, նրա վարորդին և ՀՀ-ում գործող ֆուտբոլային ակումբներից մեկի նախագահին մեղադրանք է առաջադրվել: Այս մասին հայտնեցին ԱԱԾ մամուլի կենտրոնից:
Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանն այսօր Գյումրիում այցելել է «Մոր և մանկան ավստրիական հիվանդանոց»։ Նախագահը շրջել է հիվանդանոցում, զրուցել բուժաշխատողների հետ։ Բարձր գնահատելով նրանց աշխատանքը՝ նախագահը նշել է, որ երեխաների բժիշկ լինելն ամենապատվաբերն է աշխարհում։
«Ժամանակն է, որ այն սերը, որ մեր սրտում պահել ենք ավելի քան 30 տարի, այն ջերմությունը, հոգատարությունը և այն մեծ գնահատականը, որ ունենք ձեր համբերատարության, ձեր արժանապատվության հանդեպ, վերադարձնենք ձեզ։ Ժամանակը եկել է, որ բոլորս միասին վերականգնենք այս հոյակապ քաղաքը, Սպիտակը, Վանաձորը և կյանք ու ուրախություն բերենք նորից»,-այսօր Գյումրիում ասել է նախագահ Արմեն Սարգսյանը՝ պատասխանելով լրագրողների հարցերին։
Դեկտեմբերի 1-ից 7-ն ընկած ժամանակահատվածում արցախա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գոտում հակառակորդը խախտել է հրադադարի պահպանման ռեժիմը ավելի քան 130 անգամ` տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից հայ դիրքապահների ուղղությամբ արձակելով շուրջ 1000 կրակոց:
Դեկտեմբերի 7-ին 88-ի ավերիչ երկրաշարժի զոհերի հիշատակին, հարգանքի տուրք է մատուցվել Արցախում, որին մասնակցել են նաև ՊԲ-ի բարձրաստիճան հրամկազմի ներկայացուցիչները՝ ԱՀ ՊՆ, ՊԲ հրամանատար, գեներալ-լեյտենանտ Կարեն Աբրահամյանի գլխավորությամբ:
1988 թվականի երկրաշարժի 31-րդ տարելիցի կապակցությամբ Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանն այսօր այցելել է Գյումրի՝ հարգանքի տուրք մատուցելու երկրաշարժի զոհերի հիշատակին։
Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանի նախաձեռնությամբ անցկացվող «Նախագահական համերգաշարի» շրջանակում դեկտեմբերի 6-ի երեկոյան նախագահական նստավայրում տեղի է ունեցել Գյումրիին նվիրված՝ «Գյումրի, իմ սեր» խորագրով համերգ, որին ներկա են եղել Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը, ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը, պետական, հասարակական, գիտական ու մշակութային գործիչներ, Հայաստանում հավատարմագրված դիվանագիտական առաքելությունների ղեկավարներ, հրավիրյալներ հանրապետության մարզերից:
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը տիկնոջ՝ Աննա Հակոբյանի հետ «Արամ Խաչատրյան» համերգասրահում ներկա է գտնվել Հայաստանի ազգային հերոս, մաեստրո Հովհաննես Չեքիջյանի 91-ամյակին նվիրված համերգին:
Պետական եկամուտների կոմիտեն հայտնում է` դեկտեմբերի 5-ին ՀՀ կառավարությունն ընդունել է որոշում, որով լրացում է կատարվել կառավարության 2015 թվականի նոյեմբերի 19-ի N 1359-Ն որոշման մեջ: Արդյունքում, որոշումն ուժի մեջ մտնելուց հետո, հնարավորություն է ստեղծվում «Վերամշակում՝ ներքին սպառման համար» մաքսային ընթացակարգի շրջանակներում ՀՀ ներմուծել նաև աջակողմյան ղեկային տեղաբաշխմամբ տրանսպորտային միջոցներ` դրանք վերամշակելու, ղեկային տեղաբաշխումը փոխելու և հետագայում` «Բացթողում՝ ներքին սպառման համար» մաքսային ընթացակարգով ձևակերպելու նպատակով:
Հաշվի առնելով «Հյուսիս-հարավ ճանապարհային միջանցք» ծրագրի (այսուհետ՝ Ծրագիր) իրականացման գործընթացում արձանագրված չարաշահումների դեպքերով նախաքննության ընթացիկ արդյունքների վերաբերյալ հանրային իրազեկման կարևորությունը՝ տեղեկացնում ենք հետևյալի մասին:
Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանն այսօր հյուրընկալել է Տեղեկատվական տեխնոլոգիաների (ՏՏ) ոլորտում համաշխարհային ներդրման համար Հայաստանի Հանրապետության 2019 թվականի պետական մրցանակի արժանացած ճապոնացի գիտնական, Քարնեգի Մելոն համալսարանի պրոֆեսոր, «Origami World» տեսության հեղինակ, «Վիրտուալ իրականություն» հասկացության ստեղծող Տակեո Կանադեին:
ԵԱՀԿ 26-րդ նախարարական խորհրդաժողովի աշխատանքներին մասնակցելու նպատակով Բրատիսլավայում գտնվող Զոհրաբ Մնացականյանը հանդիպում է ունեցել Հարավային Կովկասում և Վրաստանի ճգնաժամի հարցերով ԵՄ հատուկ ներկայացուցիչ Տոյվո Կլաարի հետ:
Վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ կառավարությունում շարունակվում են գերատեսչությունների բյուջետային հատկացումների հայտերի քննարկումները:
Վերջին ժամանակաշրջանում որոշ լրատվական միջոցներ, խախտելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրությամբ հռչակված անմեղության կանխավարկածը, իրենց հրապարակումներում կամ քննարկումներում իրենց թույլ են տալիս մեղադրել օտարերկրյա քաղաքացիներին այն հանցավոր արանքների մեջ, որոնց քննարկումը դեռևս գտնվում է իրավապահ մարմինների քրեական վարույթում:
Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է ճապոնացի գիտնական, Քարնեգի Մելոն համալսարանի պրոֆեսոր, «Origami World» տեսության հեղինակ, «Վիրտուալ իրականություն» հասկացության ստեղծող Տակեո Կանադեին, ով արժանացել է ՏՏ ոլորտում համաշխարհային ներդրման համար Հայաստանի պետական մրցանակին:
Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանին դեկտեմբերի 5-ին հավատարմագրերն է հանձնել Հայաստանի Հանրապետությունում Ղրղզստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Ալիկբեկ Ջեկշենկուլովը (նստավայրը՝ Մոսկվա):
Պետական եկամուտների կոմիտեն տեղեկացնում է, որ 2020թ. հունվարի 1-ից փոփոխություններ են լինելու անձնական օգտագործման ապրանքները փոխադրողի կողմից կամ միջազգային փոստային առաքանիներով Եվրասիական տնտեսական միության մաքսային տարածք ներմուծելու կարգում: Մասնավորապես` Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի 2017 թվականի դեկտեմբերի 20-ի թիվ 107 որոշման համաձայն` 2020 թվականի հունվարի 1-ից անձնական օգտագործման ապրանքները փոխադրողի կողմից կամ միջազգային փոստային առաքանիներով կարող են ներմուծվել Եվրասիական տնտեսական միության մաքսային տարածք առանց մաքսատուրքերի և հարկերի վճարման, եթե դրանց արժեքը չի գերազանցում 200 եվրոյին համարժեք գումարը, և (կամ) քաշը (միջազգային փոստային առաքանու դեպքում՝ համաքաշը (բրուտտոն)) չի գերազանցում 31 կիլոգրամը: