Չափման միավորը 1 տրոյական ունցիան է (31.1 գրամ):
Նյու-Յորքի NYMEХ (New York Merchantile Exchange) բորսա՝ WTI (Light Sweet) տեսակի նավթի գինը նվազել է 0.79%-ով և կազմել 78.09 դոլար։ Լոնդոնի IСE (InterContinental Exchange Futures) բորսա՝ Brent տեսակի նավթի գինը նվազել է 0.90%-ով և կազմել 82.82 դոլար:
2023 թ. ՀՀ-ում բնակչության մեկ շնչի հաշվարկով համախառն ներքին արդյունքը կազմել է 8 170 ԱՄՆ դոլար կամ 3 մլն 206 674 դրամ: Այս մասին հայտնում է ՀՀ վիճակագրական կոմիտեն` ներկայացնելով ՀՆԱ-ի՝ 2022 թ. վերջնական հաշվետու և 2023 թ. վերանայված ցուցանիշները:
Գյուղատնտեսության համախառն արտադրանքի ծավալը 2024 թվականի հունվար-մարտ ամիսներին 3.7 տոկոսով բարձր է եղել նախորդ տարվա նույն ժամանակահատվածի ցուցանիշից՝ կազմելով 87 մլրդ 274.1 մլն դրամ:
Ակբա բանկն առաջինը Հայաստանում մեկնարկում է Չինաստանի խոշորագույն UnionPay International վճարային համակարգի UnionPay Gold և UnionPay Business միջազգային քարտերի թողարկումը։
ՀՀ վիճակագրական կոմիտեն ներկայացրել է ՀՆԱ-ի՝ 2022 թվականի վերջնական հաշվետու և 2023-ի՝ վերանայված ցուցանիշները:
Տարվա առաջին եռամսյակում Հայաստանից արտահանումը 2.7 անգամ գերազանցել է նախորդ տարվա նույն ժամանակահատվածի ցուցանիշը՝ կազմելով 4 մլրդ 422.8 մլն դոլար: Այս տարվա մարտին, փետրվարի համեմատ, աճը կազմել է 13.1 տոկոս, իսկ 2023-ի մարտի համեմատ ավելացել է 3 անգամ՝ կազմելով 1 մլրդ 845.4 մլն դոլար:
Ռուսական ռուբլու առքի առավելագույն արժեքն է 4.2 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 4.27 դրամ
Արդյունաբերական Dow Jones ինդեքսն աճել է 0.46%-ով և կազմել 38852.27 կետ
Նավթի չափման միավորը բարելն է: Մեկ բարելը կազմում է 158.98 լիտր:
Այսօր կայացավ Յունիբանկի բաժնետերերի տարեկան ընդհանուր ժողովը, որն ամփոփեց բանկի 2023 թվականի գործունեության արդյունքները: 2023 թվականին Յունիբանկը շարունակեց զարգացումը և ամրապնդեց իր դիրքերը շուկայում: Հաշվետու տարին բանկն ավարտեց 4,5 մլրդ դրամ շահույթով, և բանկի Խորհուրդը Բաժնետերերի ժողովի հաստատմանը ներկայացրեց շահութաբաժինների վճարման հարցը։
Թուրքական մեդիայում շրջանառվող տեղեկությունների համաձայն՝ Ադրբեջանն օգտագործում է Թուրքիայի տարածքն Իսրայելին նավթ մատակարարելու համար:
Դիտարկված բնակավայրերում տվյալ ապրանքների գները ապրիլին մարտի համեմատ աճել են 0.5-2.6 տոկոսով:
Կառավարությունը երկար ժամանակ տարբերակներ է փնտրում, որպեսզի ավելացնի փոքր բիզնեսի հարկային բեռը։ Դրա համար տարատեսակ, ընդհուպ՝ զավեշտի հասնող պատճառաբանություններ են բերում։ Բայց իրական նպատակը մեկն է՝ ավելի շատ հարկ գանձել փոքր բիզնեսից։
2024 թվականի ապրիլին սպառման ապրանքների գները 2.4 տոկոսով ցածր են եղել նախորդ տարվա նույն ամսվա ցուցանիշից:
ԱՄՆ դոլարի առքի առավելագույն արժեքն է 385.5 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 390 դրամ:
Հայտարարելուց առաջ, որ դրամի ոչ մեծ, ընդամենը 2,5 տոկոս արժևորում է եղել, պետք է հիշել, որ տնտեսության խնդիրներն ամենևին էլ միայն այդ 2,5 տոկոս արժևորման հետևանք չեն։ Վերջին երկու տարիներին դրամը գրեթե 25 տոկոսով արժևորվել է՝ տնտեսության իրական ու հատկապես արտահանելի հատվածը կանգնեցնելով փակուղու առաջ։
Օրերս Ադրբեջանի նախագահը չբացառեց, որ հետագայում Հայաստանը կարող է ադրբեջանական գազ գնել։ Դա հնարավոր կլինի հարաբերությունների կարգավորումից և խաղաղության պայմանագրի ստորագրումից հետո։
Տարեսկզբի երկու ամսում գրեթե 8 հազարով ՌԴ քաղաքացիների ելքն ավելին է եղել մուտքերի համեմատ։ Ռուսները, որոնք հակամարտությունից հետո տեղափոխվել էին Հայաստան, նախընտրում են հեռանալ։
Տարեկան հանդիպմանը մասնակցում են ֆինանսների նախարարներ, կենտրոնական բանկերի ղեկավարներ, կառավարության բարձրաստիճան պաշտոնյաներ և այլ ներկայացուցիչներ ԱԶԲ անդամ 68 երկրներից:
րջանառության հարկի դրույքաչափերի կրկնակի բարձրացումն առաջին հերթին բացասաբար է ազդելու փոքր ու միջին բիզնեսի վրա։ Sputnik Արմենիայի հետ զրույցում այս մասին ասաց «Քաղաքացի-հարկատու-բիզնես» իրավապաշտպան հասարակական կազմակերպության փոխնախագահ Էդուարդ Բադալյանը` վերլուծելով տնտեսության վրա «Հարկային օրենսգրքում» կառավարության առաջարկած հերթական փոփոխությունների հնարավոր հետևանքները։
Իլոն Մասկը հայտարարել է, որ եթե ԱՄՆ-ն չզբաղվի պետական պարտքով, ապա դա կլինի դոլարի վերջը։
Տնտեսական համագործակցության և զարգացման կազմակերպությունը (OECD) հրապարակել է Թուրքիայի գնաճի կանխատեսումների վերաբերյալ զեկույց։
London Intercontinental Exchange (ICE)-ը Լոնդոնյան համաշխարհային ֆինանսական ֆյուչերսների և ընտրանքների բորսան է, որը հիմնադրվել է 1982 թվականին:
Եվրոյի առքի առավելագույն արժեքն է 413 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 420 դրամ:
Ֆինանսների նախարարությունն առաջարկում է լրացում կատարել Հարկային օրենսգրքում:
Թուրքիան ամբողջությամբ դադարեցրել է Իսրայելի հետ արտահանման և ներմուծման գործընթացը։ Այս մասին հայտնել է Թուրքիայի առևտրի նախարարությունը։
Պետական եկամուտների կոմիտեն հրատապ մեկ անձ գնման ընթացակարգով օրերս գնել է պլանշետներ։ Պետգնումների armeps էլեկտրոնային համակարգում տեղադրված պայմանագրից տեղեկանում ենք՝ Samsung Galaxy Tab S9, Samsung LLC մոդելի 60 պլանշետի համար ՊԵԿ-ը վճարելու է 26 միլիոն 820 հազար դրամ (ներառյալ՝ ԱԱՀ-ն)։
Հրապարակվել է ՀՀ 2024 թվականի հունվար-մարտ ամիսների պետական բյուջեի կատարման մասին տեղեկատվությունը։