Բաժիններ՝

«Արարատ-Արմենիա»-ն երկարաձգել է պայմանագիրը մի շարք ֆուտբոլիստների հետ

Երևանի «Արարատ-Արմենիա» ֆուտբոլային ակումբի մի շարք ֆուտբոլիստներ երկարաձգել են պայմանագիրը ակումբի հետ:

Այս մասին հայտնում է ակումբի մամուլի ծառայությունը: «Արարատ-Արմենիա»-ի ավագ Արմեն Համբարձումյանը, Կարեն Մուրադյանը, Կամո Հովհաննիսյանը և Էդգար Գրիգորյանը երկարաձգել են պայմանագիրը «Արարատ-Արմենիա»-ի հետ: Պայմանագրի ժամկետների մասին ակումբի մամուլի ծառայությունն այլ մանրամասներ չի հայտնում:

Հայաստանի ֆուտբոլի առաջնության ընթացիկ մրցաշրջանում «Արարատ-Արմենիա»-ն մրցաշարային աղյուսակի առաջատարն է:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս