Եվրախորհրդարանը կոչ է արել Իրանի դեմ նոր պատժամիջոցներ կիրառել
Եվրոպական խորհրդարանը կոչ է արել նոր պատժամիջոցներ կիրառել Իրանի դեմ: Այս մասին, ինչպես գրում է РИА Новости-ն, հայտարարել է ԵԽ նախագահ Ռոբերտա Մետսոլան։
Նախօրեին Մետսոլան հայտարարել էր, որ արգելել է իրանցի դիվանագետներին և այլ ներկայացուցիչներին մուտք գործել Բրյուսելում գտնվող Եվրախորհրդարանի շենքեր։
«Եվրոպան պետք է գործի, և արագ։ Ահա թե ինչու [Եվրոպական խորհրդարանը – խմբ.] կոչ է անում նոր պատժամիջոցներ կիրառել և վճռական գործողություններ է ակնկալում ԵՄ-ից։ Մենք կաջակցենք ԵՄ մակարդակով ապագայում ձեռնարկվող ցանկացած միջոցառման»,- Politico-ին ասել է Եվրախորհրդարանի նախագահը։
