Ռուսական ռուբլու առքի առավելագույն արժեքն է 4.33 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 4.41 դրամ:
Էկոնոմիկայի նախարարությունն առաջարկում է փոփոխություններ և լրացումներ կատարելու կառավարության 2019 թ.-ի փետրվարի 28-ի N 201-Լ որոշման մեջ:
Հուլիսի 5-ի գիշերը Bitcoin-ի և այլ խոշոր կրիպտոարժույթների փոխարժեքները կտրուկ անկում են գրանցել այն բանից հետո, երբ տեղեկություն է հայտնվել, որ սնանկ հայտարարված Mt. Gox կրիպտոբորսան սկսել է հաճախորդներին մոտ 9 միլիարդ դոլար ընդհանուր արժեքով վճարումների գործընթացը: Այս մասին գրում է tradingview.com-ը:
2018 թվականից հետո Հայաստանի տնտեսությունն ավելի շատ է կախված Ռուսաստանից. եթե մինչև 2018 թվականը Հայաստան-ԵԱՏՄ առևտրաշրջանառության 7 միլիարդ դոլարի 1.8 միլիարդն էր բաժին ընկնում ԵԱՏՄ-ին, ապա 2024 թվականին այս թիվը 3.5 անգամ աճել է, փոխարենը, եթե Հայաստան-Եվրամիություն առևտրաշրջանառության ծավալը 2018 թվականին կազմում էր 1.8 միլիարդ դոլար, ապա 2023 թվականին այդ թիվը նվազել է. ստացվում է՝ նախկին իշխանության օրոք էր տնտեսությունը դիվերսիֆիկացված։
«Գազպրոմը» ստիպված է Եվրոպայում դեռ առկա իր գործընկերների հետ առևտուր անել զգալի զեղչով` փորձելով պահպանել հաճախորդներին. այս մասին, ըստ «Ամերիկայի ձայնի»՝ ասված է Եվրոպական քաղաքականության վերլուծությունների կենտրոնի (CEPA) հրապարակված զեկույցում։
Հայաստանի տարածքով անցնող երթուղին լուրջ այլընտրանք է Իրանին` Սև ծով արագ հասնելու համար։ Այս մասին այսօր լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ–ում Իրանի Իսլամական Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Մեհդի Սոբհանին։
Հուլիսին Ռուսաստանից բարեկամ երկրներ բենզինի արտահանման ծավալը նվազել է 70%-ով՝ չնայած այն հանգամանքին, որ արտահանման թույլտվություն տրվել է։ Այդ մասին հաղորդում է Ռուսաստանի Էներգետիկայի նախարարությունը;
Սերժ Սարգսյանի նախագության մեկնարկը, ժամանակային առումով, բարեհաջող չէր․ անգամ, կարելի է ասել, խիստ անբարենպաստ էր տնտեսության համար։
Կոնվերս Բանկը վերահսկվում է ՀՀ ԿԲ կողմից:
Ակբա Լիզինգի գլխամասային գրասենյակն այսուհետ գործելու է նոր հասցեում։ Ճարտարապետական նորագույն լուծումներով և ենթակառուցվածքներով հագեցած գլխամասային նոր գրասենյակը կհյուրընկալի իր գործընկերներին և հաճախորդներին Ֆուչիկի 1/1 հասցեում։
Թուրքիայի էներգետիկայի նախարարության միջուկային էներգիայի և միջազգային նախագծերի գլխավոր տնօրեն Յուսուֆ Ջեյլանը ատոմակայանների գագաթնաժողովի շրջանակներում հայտարարել է, որ ԱՄՆ-ը լուրջ հետարքրություն է ցուցաբերում Թուրքիայի միջուկային էներգետիկ կարողությունները մեծացնելու և նոր էլեկտրակայան կառուցելու համար։
Բելառուսը դարձել է Շանհայի համագործակցության կազմակերպության (ՇՀԿ) լիիրավ անդամ։ Փաստաթղթերի ստորագրման արարողությունը տեղի է ունեցել Աստանայի Անկախության պալատում, որտեղ ընթանում է ՇՀԿ անդամ պետությունների ղեկավարների խորհրդի նիստը։ Այս մասին հայտնում է tengrinews.kz կայքը:
Ոսկու գինն աճել է 1.10%-ով և կազմել 2366.60 դոլար։
London Intercontinental Exchange (ICE)-ը Լոնդոնյան համաշխարհային ֆինանսական ֆյուչերսների և ընտրանքների բորսան է, որը հիմնադրվել է 1982 թվականին:
Հարկային մարմնի կողմից 2024 թվականի առաջին կիսամյակի ընթացքում հավաքագրվել են 1 տրլն 163.2 մլրդ դրամ եկամուտներ, ինչը նախորդ տարվա նույն ժամանակաշրջանի ցուցանիշից ավելի է շուրջ 133.4 մլրդ դրամով կամ 13.0%-ով:
Գյուղատնտեսական տեխնիկայի լիզինգի ծրագրի մեկնարկից ի վեր տրամադրվել է շուրջ 3500 միավոր գյուղատնտեսական տեխնիկա:
Ըստ նրա՝ թարմ միրգ–բանջարեղենի արտահանման դիվերսիֆիկացում անելու համար անհրաժեշտ է ավելի հիմնարար քայլեր նախաձեռնել:
2024թ. Հայաստանը 24 երկիր (Եվրոպայի նախկին սոցիալիստական երկրներ և ԽՍՀՄ նախկին հանրապետություններ) ներառող տարածաշրջանային վարկանիշային աղյուսակում Ղրղզստանի հետ կիսում է 19-20-րդ տեղերը։
Հայաստանում այս պահի դրությամբ վերամշակող կազմակերպությունները մթերել են շուրջ 6000 տոննա պտուղ-բանջարեղեն:
Հայաստանից այս տարի արդեն արտահանվել է շուրջ 62 հազար տոննա թարմ պտուղ-բանջարեղեն, սա 10 հազար տոննայով ավելի է նախորդ տարվա նույն ժամանակահատվածում արտահանածից:
Այս իշխանությունը ոչ միայն նյութական ու բարոյական մեծ վնասներ է հասցրել երկրին, այլև, իր քաղաքական հետաքրքրություններից դրդված՝ Հայաստանը մտցրել է խոշոր տուգանքներ վճարելու սպառնալիքի տակ։
Հայաստանում 2023-2025 թվականներին փուլային եղանակով ներդրվել է Ֆիզիկական անձանց եկամուտների համընդհանուր հայտարարագրման համակարգը: 2023 թվականի հաշվետու տարվա համար Հայաստանի Հանրապետության ռեզիդենտ ՀՀ քաղաքացիները եկամուտների տարեկան հաշվարկ-հայտարարագիրը ներկայացնում են Ֆիզիկական անձանց էլեկտրոնային ծառայությունների միասնական համակարգի միջոցով։ Համակարգն այժմ գործում է վեբ տարբերակով, հետագայում նախատեսվում է նաև բջջային հավելվածը։
Ուկրաինայի իշխանությունները օգոստոսին կարող են դեֆոլտ հայտարարել, եթե չկարողանան ներդրողների հետ պայմանավորվել պարտքի վերակառուցման հարցի շուրջ, գրել է The Economist-ը։
Տնտեսական ակտիվության ցուցանիշը մայիսին կազմել է 5,2 %՝ նախորդ ամսվա համեմատ դանդաղելով գրեթե կրկնակի՝ 4,8 տոկոսային կետով: Արդյունքում կուտակային տարվա առաջին 5 ամսվա տնտեսական ակտիվության ցուցանիշը նույնպես նվազել է:
Թեև մոտ տասն օր առաջ Հայաստանի Ազգային ժողովի բարձր ամբիոնից կախվեց Եվրամիության դրոշն ու հայտարարվեց Հայաստանում Եվրամիություն մտնելու հարցով հանրաքվե անցկացնելու անհրաժեշտության մասին, Նիկոլ Փաշինյանը դեմ է այդ օրակարգին, ավելին՝ Եվրամիություն գնալ-չգնալու հետ կապված, ըստ նրա, կան հարցեր, որոնց պատասխաններն ինքն անձամբ չունի։
Moody’s Ratings վարկանիշային գործակալությունը վերահաստատել է Յունիբանկի ` ազգային արժույթով և արտարժույթով երկարաժամկետ ավանդների B2 վարկանիշը` բարելավելով հեռանկարը և սահմանելով այն «դրական» նախկին «կայունի» փոխարեն:
Համաշխարհային բանկի գործադիր տնօրենների խորհուրդը հաստատել է 110 միլիոն ԱՄՆ դոլար (102 միլիոն եվրոյին համարժեք) վարկ՝ ի աջակցություն Հայաստանի «Համապարփակ առողջապահական ծածկույթի ապահովում» ծրագրին։ Այս գործառնությունը նպատակ ունի բարելավել առողջության առաջնային պահպանման օղակի որակը, ապահովել հասանելի առողջապահական ծառայություններ ողջ երկրում և բարելավել պետական ծախսերի արդյունավետությունը առողջապահության ոլորտում: Ծրագիրն աջակցում է Հայաստանի կառավարության հնգամյա գործունեության միջոցառումների ծրագրի (2021-2026 թթ.) իրականացմանը և «Առողջապահության համակարգի զարգացման ռազմավարության» մաս է հանդիսանում:
Ռուսական ռուբլու առքի առավելագույն արժեքն է 4.45 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 4.64 դրամ:
Երևանի քաղաքապետարանում որոշել են «կարմիր գծերի» վրա փող աշխատել։ Մոռացան, որ «կարմիր գծերը» թանկացնում էին, որպեսզի բեռնաթափեն մայրաքաղաքի կենտրոնն ավտոմեքենաների ծանրաբեռնվածությունից։
Չնայած Հայաստանը շարունակում է գտնվել Եվրասիական տնտեսական միության կազմում, էական տնտեսական ու ֆինանսական օգուտներ է ստանում այդ կառույցից, իշխանությունները չեն թաքցնում, որ հակված են փոխել երկրի ինտեգրման ուղղությունը։