Երկու տասնյակ երկրներ հրաժարվել են ռուսական ցորեն գնելուց

Ռուսաստանի հիմնական հացահատիկային մշակաբույսերի արտահանումը նվազել է 17.6 տոկոսով, հաղորդում է «Интерфакс»-ը՝ հղում անելով Ռուսաստանի հացահատիկային միությանը (ՌՀՄ):

Պարզվել է, որ գյուղատնտեսական տարվա առաջին կիսամյակում (2025 թվականի հուլիս-դեկտեմբեր) Ռուսաստանը արտահանել է 33.9 միլիոն տոննա ցորեն: Մեկ տարի առաջ այդ ցուցանիշը կազմում էր 41.2 միլիոն տոննա: Ռուսաստանի հացահատիկային միության վերլուծական բաժնի տնօրեն Ելենա Տյուրինայի խոսքով՝ ցորենի մասնաբաժինը կազմել է 82.5 տոկոս կամ 27.9 միլիոն տոննա:

Սա 14 տոկոսով պակաս է նախորդ սեզոնի համեմատ, երբ արտահանվել էր 32.5 միլիոն տոննա: Ավելին, գարու արտահանումը նվազել է գրեթե 29 տոկոսով, իսկ եգիպտացորենինը՝ 11.7 տոկոսով:

Այս միտման հիմնական պատճառը համարվում է համաշխարհային շուկայում լարված մրցակցությունը։ Տյուրինայի խոսքով՝ 2025 թվականի հուլիսից մինչև դեկտեմբեր ռուսական ցորեն է գնել 49 երկիր՝ 2024 թվականի նույն ժամանակահատվածի 69-ի համեմատ։

Տեսանյութեր

Լրահոս