 
                        Կոսմետիկա արտադրելու հայաստանյան ռեսուրսը. «Չոր բիզնես»` Վահրամ Միրաքյանի հետ
 
                                    «Նաիրիան» ընկերությունը Հայաստանում բնական կոսմետիկա է արտադրում, որը նաև արտահանվում է:
«Նաիրիան» ընկերության համահիմնադիր Անահիտ Մարկոսյանը «Չոր բիզնես»-ին պատմում է, թե կոսմետիկայի արտադրության ոլորտում ինչ ռեսուրսներ ունի Հայաստանն ու ինչպես կարելի է դրանք օգտագործել որպես հայկական գյուղատնտեսության նոր ոլորտ և Հայաստանը դարձնել համաշխարհային կոսմետիկայի շուկայում հայտնի երկրներից մեկը:
Հիշեցնենք, որ «Չոր բիզնես» նախագծի շրջանակներում հրավիրվում են գործարարներ, ովքեր կիսվում են իրենց արդյունավետության սկզբունքներով, գաղտնիքներով, հաջողության պատմությունով:
Հաղորդմանը նախկինում հյուրընկալվել են Ararat food ընկերության համահիմնադիր և «Պահածոյագործների և հյութարտադրողների միության» նախագահ Երվանդ Թարվերդյանը, ՀՀ արտահանողների միության նախագահ, Rio Grande բրենդի հիմնադիր Րաֆֆի Մխչյանը, «Նոր Զովք» սուպերմարկետների ցանցի հիմնադիր Արամ Արամյանը և գյուղատնտեսությամբ զբաղվող «Արգրեյն» ընկերության հիմնադիր Հարություն Մնացականյանը և այլ գործարարներ։
 
  
  
  
 
                                    
 
                         
                         
                         
                         
                         
                                     
                                     
                                     
                                     
                                     
                                     
                                     
                                    
 
                         
                         
                         
                        