ԱԿԲԱ-ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ Բանկի աջակցությամբ կայացավ Լոռու Բերքի տոնը

Տարվա ընթացքում իր կողմից աճեցված բերքն ու բարիքը լոռեցին Վանաձոր քաղաքում ԱԿԲԱ-ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ Բանկի աջակցությամբ ցուցադրության էր հանել մարզում ավանդական  դարձած «Բերքի տոնին»:

«Այս տոնը ֆերմերների ստեղծած բերքի արդյունքն է, մեր գործընկերներն են այս բերքը աճեցրել, ու այսօր բոլորս հպարտանում ենք համատեղ կատարված աշխատանքի արդյունքով: Բանկի ստեղծման ժամանակ գլխավոր նպատակը եղել է հայ գյուղացուն աջակցելը, և շատ կարոր է, որ մենք այսօր դա անում ենք ոչ միայն ֆինանսավորմամբ, այլ նաև ֆերմերներին առաջարկում ենք գյուղատնտեսության տարբեր ոլորտներում կիրառվող նորարարական լուծումներ, աջակցում ենք տնտեսություններում առաջադեմ տեխնոլոգիաների ինտեգրման հարցում։ Կարևոր է նաև, որ Բանկն իրականացնում է գյուղացիների ֆինանսական կրթության բարձրացման ուղղությամբ դասընթացներ։ Համոզված ենք, որ այս շղթան  դրական  արդյունք է տալու»,-իր խոսքում նշեց ԱԿԲԱ-ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ Բանկի ԼՈՌԻ մասնաճյուղի կառավարիչ Արա Դավթյանը։

«Բերքի տոնին» ԱԿԲԱ-ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ Բանկը առանձին տաղավար ուներ, որտեղ  ներկայացված էին բանկի կողմից ֆերմերների համար նախատեսված լավագույն առաջարկները:

Կարդացեք նաև

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հոկտեմբեր 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Սեպտեմբեր   Նոյեմբեր »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031