ՎՏԲ-Հայաստան Բանկը և Mastercard-ը հայտարարել են #երբշահումես ակցիայի հաղթողներին
08.10.2017թ. ՎՏԲ–Հայաստան Բանկը և Mastercard միջազգային վճարային համակարգը ամփոփեցին #երբշահումես համատեղ ակցիայի արդյունքները և պարգևատրեցին հաղթողներին: Ակցիան անցկացվել է 10.06.2017թ. – 10.09.2017թ. ժամանակահատվածում ՎՏԲ-Հայաստան Բանկի բոլոր Mastercard քարտապանների համար: Համաձայն ակցիայի պայմանների` ակցիայի ավարտին 100 ամենաակտիվ Mastercard քարտապանները, ովքեր ակցիայի ընթացքում կատարել են 300,000 ՀՀ դրամ և ավելի գումարի անկանխիկ վճարումներ` ՀՀ և արտերկրի առևտրի և սպասարկման կետերում և ինտերնետ միջավայրում` մասնակցեցին 100 000 ՀՀ դրամ արժողությամբ կենցաղային տեխնիկայի ձեռքբերման 10 սերտիֆիկատների, ինչպես նաև գլխավոր մրցանակի՝ Hyundai Solaris ավտոմեքենայի խաղարկությանը:
Խաղարկությունը տեղի ունեցավ Երևան մոլլ առևտրային կենտրոնի ատրիումում` խաղարկության մասնակիցների ներկայությամբ և ուղիղ եթերով հեռարձակվեց ՎՏԲ-Հայաստան Բանկի Facebook սոցիալական ցանցի էջում:
Հաղթողները որոշվեցին պատահականության սկզբունքով: 100 000 ՀՀ դրամ արժողությամբ կենցաղային տեխնիկայի ձեռքբերման 10 սերտիֆիկատների երջանիկ հաղթողներ դարձան Բանկի քարտապաններ`Գայանե Դանիելյանը, Վարդան Կարապետյանը, Առուշան Ղազարյանը, Գուրգեն Մուրադյանը, Հրաչ Վարդանյանը, Ֆաթիմա Գրիգորյանը, Դավիթ Կարապետյանը, Ռիմա Հարությունյանը, Անուշ Խառատյանը և Կամո Թովմասյանը:
Իսկ գլխավոր մրցանակի՝ Hyundai Solaris ավտոմեքենայի երջանիկ հաղթող դարձավ Բանկի աշխատավաձային նախագծի աշխատակից՝ բժիշկ-վիրաբույժ Լևոն Գրիգորյանը, ով միաժամանակ հանդիսանում է «Գործի մարդիկ» փաթեթային ծրագրի մասնակից` մշակված առողջապահության, կրթության, պետ. hաստատությունների, կապի և հեռահաղորդակցության որորտի աշխատակիցների համար:
ՎՏԲ-Հայաստան Բանկը մշտապես անցկացնում է անկանխիկ վճարումների խթանմանն ուղղված ակցիաներ, որոնց նպատակն է Բանկի քարտապանների շրջանում ավելացնել քարտերով վճարումներ կատարելու հանդեպ հետաքրքրությունը` հատկապես հաշվի առնելով, որ ՎՏԲ- Հայաստան Բանկի կողմից թողարկվող բոլոր Mastercard քարտերն արդեն հագեցած են առանց շփմա տեխնոլոգիայով, որն էապես հեշտացնում է անկանխիկ վճարումների գործընթացը:
#երբշահումես ակցիայի արդյունքում նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ գրանցվել է անկանխիկ վճարումների կրկնակի աճ, իսկ մեկ քարտին բաժին հասնող անկանխիկ շրջանառությունն աճել է ռեկորդային՝ 40%-ով, ինչը վկայում է անկանխիկ գործարքների և Բանկի կողմից անցկացվող ակցիաների հանդեպ քարտապանների աճող հետաքրքրության մասին:
ՎՏԲ-Հայաստան Բանկը շնորհավորում է ակցիայի հաղթողներին և մաղթում նորանոր հաջողություններ: