Բաժիններ՝

«Ելքը» կողմ քվեարկեց «Տնտեսական մրցակցության պաշտպանության մասին» օրինագծին

Այսօր Ազգային ժողովն առաջին ընթերցմամբ ընդունեց «Տնտեսական մրցակցության պաշտպանության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին օրենքի նախագիծը:

ՀՅԴ խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանը քվեարկությունից առաջ հայտարարեց, որ իրենք կողմ են քվեարկելու այն պայմանով, որ առաջինից երկրորդ ընթերցում ընկած ժամանակահատվածում իրենց առաջարկությունը հանձնաժողովը նորից քննարկի:

«Մենք նույնպես բազմաթիվ վերապահումներով կողմ կքվեարկենք, որովհետև օրենքում մեծ բազա կա թողնված ենթաօրենսդրական ակտերին, բացեր կան: Առաջարակություններ ունենք, միանում ենք նաև ՀՅԴ-ի առաջարկին, առաջինից երկրորդ ընթերցման ժամանակ կընդունվե՞ն, կտեսնենք»,- հայտարարեց «Ելք» խմբակցության պատգամավոր Արամ Սարգսյանը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Մարտ 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Փետրվար   Ապրիլ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031