Բաժիններ՝

Ալեքսիս Օհանյանի վենչուրային ընկերությունը ներդրում է կատարել կրիպտոարժույթի առևտրային հարթակում. The Wall Street Journal

Հայազգի համացանցային գործարար Ալեքսիս Օհանյանի համահիմնադրած Initialized Capital վերչուրային ընկերությունը Չինաստանում գործող ZhenFund-ի հետ 2.1 միլիոն դոլար է ներդրել կրիպտոարժույթի առևտրային հարթակում` DDEX ստարտափում: Այս մասին գրում է The Wall Street Journal-ը: DDEX-ը կրիպտոարժույթի փոխանակման ապակենտրոնացված հիբրիդային մոդել է, որը թույլ է տալիս կրիպտոարժույթների գնորդներին և վաճառողներին առևտուր անել` առանց փոխանակման գործընթացում այս կամ այն ակտիվների ներդրման անհրաժեշտության: Ստարտափը հիմնադրվել է 2017 թվականի նոյեմբերին:

Reddit-ի համահիմնադիրը նշել է, որ բլոկչեյն տեխնոլոգիայի զարգացումը նվազեցնում է փոխանակման ռիսկերը: «DDEX-ն այսօր ունի թիմ, փորձ ու ռեսուրսներ, որպեսզի իրականացնի բարձր գործառնության ապակենտրոնացված փոխանակում»,-ասել է Ալեքսիս Օհանյանը:

Օհանյանը փետրվարին հայտարարել է, որ կդադարեցնի իր առօրյա պարտականությունները իր իսկ համահիմնադրած Reddit-ի և ուշադրությունը կկենտրոնացնի Initialized Capital-ի վրա: Նա կշարունակի մնալ Reddit-ի տնօրենների խորհրդում։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս