
Պաշտպանել այն, ինչ չկա. Համաձայնագիր են ստորագրելու

Հայաստանն ու Մեքսիկական ներդրումների խրախուսման և փոխադարձ պաշտպանության մասին համաձայնագիր կստորագրեն: Համաձայնագրի կնքման առաջարկությանը հավանություն տալու մասին որոշման նախագիծը ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարար Սուրեն Կարայանը կներկայացնի գործադիրի առաջիկա նիստում` մարտի 6-ին:
Համաձայնագրում նշված է, որ Հայաստանի Հանրապետության կառավարությունը և Մեքսիկական Միացյալ Նահանգների կառավարությունը, ցանկանում են զարգացնել փոխշահավետ տնտեսական համագործակցությունը և նպատակ ունեն ստեղծել բարենպաստ պայմաններ ներդրողների ներդրումների համար:
Նկատենք, որ պաշտոնական տվյալներով, նախորդ տարի Մեքսիկայից որևէ ներդրում չի կատարվել Հայաստանում: Հակառակի` Հայաստանից Մեքսիկայում ներդրումների կատարման մասին նունպես որևէ տեղեկություն չկա: