Բաժիններ՝

Հիպոթեքային վարկերի ծավալը նվազել է

2017 թվականի մարտ վերջի դրությամբ՝ Հայաստանի առևտրային բանկերի կողմից ՀՀ ռեզիդենտներին տրամադրված հիպոթեքային վարկերի ծավալը կազմել է 182 մլրդ 395 մլն դրամ։ Ըստ ԿԲ տվյալների՝ հիպոթեքային վարկային պորտֆելի 89.4 մլրդ-ը դրամային է, իսկ 92.9 մլրդ-ը տրամադրված է արտարժույթով։

Փետրվարի վերջի համեմատ՝ հիպոթեքային վարկերի ծավալը նվազել է 227 մլն դրամով։ Ընդ որում, դրամային վարկերի ծավալն աճել է 931 մլն դրամով, իսկ արտարժույթով վարկերի ծավալը՝ նվազել 1 մլրդ 157 մլն դրամով։

Նշենք նաև, որ հիպոթեքային վարկերի մեծ մասը (149.1 մլրդ դրամ) անշարժ գույքի ձեռքբերման վարկեր են։ Անշարժ գույքի վերանորոգման վարկերի ծավալը 25.6 մլրդ դրամ է, կառուցապատման հիպոթեքային վարկերինը՝ 7.6 մլրդ դրամ։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս