Բաժիններ՝

Հայաստանում ամենից շատ ուղևորափոխադրում իրականացվում է օդային տրանսպորտի միջոցով

2017 թվականի հունվար-մարտին Հայաստանում ուղևորափոխադրումների ծավալը կազմել է 47.1 մլն մարդ։ 2016 թվականի նույն ժամանակահատվածի համեմատ՝ ուղևորափոխադրումները նվազել են 6.1%-ով։ Այս մասին տեղեկանում ենք ՀՀ Ազգային վիճակագրական ծառայությունից։

Ուղևորափոխադրումների մեծ մասը՝ մոտ 42 մլն մարդ, իրականացվել է ավտոմոբիլային տրանսպորտի միջոցով (6.6% նվազում)։

Նշված 42 մլն մարդուց 1 մլն 916.9 հազարը բաժին է ընկնում տաքսիներին։ Պաշտոնական վիճակագրության համաձայն՝ տաքսիների միջոցով իրականացված ուղևորափոխադրումների ծավալը նախորդ տարվա առաջին եռամսյակի համեմատ նվազել է 13%-ով։

4 մլն 590.8 հազար մարդ օգտվել է էլեկտրատրանսպորտից (4% նվազում), 69.6 հազար մարդ՝ երկաթուղուց (5.7% նվազում)։

Այս տարվա առաջին եռամսյակում 23.6%-ով աճել է միայն օդային տրանսպորտի միջոցով իրականացված ուղևորափոխադրումների ծավալը։ Օդանավերով տեղափոխվել է 480.2 հազար մարդ, որից 12.3 հազարը՝ հայաստանյան շարժակազմով։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս