«ՊԵԿ-ը կոռումպացված չէ». Վարդան Հարությունյան
Հայաստանի պետական եկամուտների կոմիտեի նախագահ Վարդան Հարությունյանը համոզված է, որ իր ղեկավարած կառույցը կոռումպացված չէ:
«Հաղթանակ» զբոսայգում լրագրողների հետ զրույցում` պատասխանելով հարցին, թե չի՞ ընդունում, որ ՊԵԿ-ում որոշակի կոռուպցիոն գործընթացներ կան, Հարությունյանն ասաց. «Ոչ, չեմ ընդունում»:
ՊԵԿ նախագահը հրաժարվեց այլ հարցերի պատասխանել և նշեց, որ մայիսի 11-ին նա հանդես կգա մամուլի ասուլիսով, կխոսի Հայաստան ներկրված ադրբեջանական խնձորների և այլ խնդիրների մասին