
112.3 մլն. դրամ հասույթ` համերգներից

Համերգային 19 կազմակերպություններից ստացված վիճակագրական հաշվետվությունների ամփոփ տվյալների համաձայն, 2016թ. hանրապետության համերգային դահլիճներում կազմակերպված 593 համերգի ներկա է եղել 194.2 հազ. մարդ: Այս մասին տեղեկանում ենք ՀՀ Ազգային վիճակագրական ծառայությունից։
Հանրապետության 1 000 բնակչի հաշվով հաճախումները կազմել են 64.9: Համերգներից ստացված հասույթը կազմել է 112.3 մլն. դրամ: Միջին հաշվով մեկ համերգի մուտքի վճարումներից հասույթը կազմել է 189.3 հազ. դրամ:
Արտերկրում կազմակերպված 43 համերգ-հյուրախաղերից 21-ը տեղի է ունեցել Եվրոպայում, 9-ը` ԱՊՀ երկրներում, 4-ը` Լիբանանում, 3-ական` Վրաստանում և Եգիպտոսում, 2-ը` Թուրքիայում և 1-ը` Արցախում: