Բաժիններ՝

Դոլարայնացման մակարդակը Հայաստանում

ՀՀ Կենտրոնական բանկի տվյալներով՝ 2017 թվականի առաջին եռամսյակի ընթացքում դոլարայնացման մակարդակը Հայաստանում փոքր-ինչ նվազել է։

Այսպես, ռեզիդենտների արտարժութային ավանդների և փողի զանգվածի հարաբերակցությունը (D1) 2017 թվականի մարտի վերջին կազմել է 48.7%՝ 2016 թվականի փետրվարի վերջին 49.2%-ի դիմաց։

Ռեզիդենտների արտարժութային ավանդների և ռեզիդենտների ընդհանուր ավանդների հարաբերակցությունը (D2) 59.9%-ից նվազել է մինչև 58.8%:

Ռեզիդենտ ֆիզիկական անձանց արտարժույթով ժամկետային ավանդների կշիռը ռեզիդենտ ֆիզիկական անձանց ընդհանուր ժամկետային ավանդներում (D4) 71.5%-ից նվազել է մինչև 70.1%:

0.8 տոկոսային կետով նվազել է նաև վարկերի դոլարայնացման մակարդակը։ Այսպես, ռեզիդենտ իրական հատվածին արտարժույթով տրամադրված վարկերի և ռեզիդենտ իրական հատվածին տրամադրված ընդհանուր վարկերի հարաբերակցությունը (D5) 65%-ից նվազել է մինչև 64.2%:

Դոլարայնացման մակարդակը նախորդ տարվա վերջի համեմատ աճել է միայն արտարժույթով ցպահանջ ավանդների գծով։ Ռեզիդենտ ֆիզիկական անձանց արտարժույթով ցպահանջ ավանդների կշիռը ռեզիդենտ ֆիզիկական անձանց ընդհանուր ցպահանջ ավանդներում (D3) 49.2%-ից աճել է մինչև 50%։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Մայիս 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Ապրիլ   Հունիս »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031