
«Թուրքիայի տնտեսությունը 2019-ին կգրանցի 1.7% աճ». ՄԱԿ

«Միավորված ազգերի կազմակերպության» (ՄԱԿ) կողմից պատրաստված «Աշխարհում տնտեսական վիճակը և սպասելիքները 2019թ.» զեկույցում անդրադարձ է կատարվել Թուրքիայի տնտեսությանը:
Ըստ զեկույցի կանխատեսումների՝ 2019թ. Թուրքիայի տնտեսությունը կաճի 1.7%-ով: 2018թ. Թուրքիայի տնտեսության աճը կազմել էր 3.5%:
ՄԱԿ գլխավոր տնտեսագետ Էլիոտ Հարիսի խոսքով` չնայած համաշխարհային տնտեսության ողջ ռիսկերին, ենթադրվում է, որ 2019թ. համաշխարհային տնտեսությունը նախորդ տարվա պես 3%-ով աճ կունանա:
Ըստ զեկույցի` տարածաշրջանային լարված իրավիճակը կշարունակի բացասաբար ազդել Հորդանանի, Լիբանանի և Թուրքիայի տնտեսությունների վրա:
Սպասվում է, որ Թուրքիայի կենտրոնական բանկը տարադրամի փոխարժեքի աճը և գնաճը մեղմելու համար կշարունակի վարել դրամավարկային խիստ քաղաքականություն:
Զեկույցում անդրադարձ է կատարվել 2018թ. թուրքական ազգային արժույթի` թուրքական լիրայի արժեզրկմանը, գնաճին և տնտեսության ընդհանուր վիճակին:
«Թուրքիայում արտադրության ոլորտը 2018թ. ճկուն գործեց, իսկ անշարժ գույքի շուկան դիրքերը զիջեց: Թուրքական լիրայի արժեզրկումը բացասբար ազդեց նաև եվրոպական ֆինանսական շուկայի վրա»: