ԱԺ տարածքային և Եվրասիական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի այսօրվա նիստում քննարկվեց «Հայաստանի Հանրապետության` «Եվրասիական տնտեսական միության մասին» 2014 թվականի մայիսի 29-ի պայմանագրին միանալու մասին» 2014 թվականի հոկտեմբերի 10-ի պայմանագրում փոփոխություններ կատարելու մասին» արձանագրությունը վավերացնելու մասին հարցը: 2014 թվականի մայիսին Հայաստանն անդամակցելով ԵԱՏՄ-ին՝ միացավ նաև ԵԱՏՄ Միասնական մաքսային սակագներին։ Համաձայնագիրը ներկայացրեց ՀՀ էկոնոմիկայի նախարարի տեղակալ Վարոս Սիմոնյանը։
ԱԺ տարածքային և Եվրասիական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի նիստում այսօր քննարկվեց «Եվրասիական տնտեսական միության մաքսային տարածք ներմուծված ապրանքների հետագծելիության մեխանիզմի մասին» համաձայնագիրը վավերացնելու հարցը:
Աշխարհի խոշորագույն հումքային բորսաների մայիսի 21-ի առևտրային նստաշրջանների արդյունքում սահմանվել են նավթի հետևյալ գները:
«Գիտեք, որ գազի գնի շուրջ «Գազպրոմ Արմենիա» ընկերությունը հայտ է ներկայացրել Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովին, հանձնաժողովը կքննարկի: Մեր քաղաքական խորհրդակցություններն այդ թեմայով շարունակվում են, այս պահին կոնկրետ բան, ցավոք, չեմ կարող ասել: Նաև պետք է արձանագրենք, որ նավթամթերքների շուկայի փլուզման պայմաններում մենք կարող էինք ակնկալել ՀՀ ռազմավարական գործընկեր Ռուսաստանի Դաշնությունից, որ հիմա գազի գնի բարձրացման մասին խոսելը լավագույն ժամանակաշրջանը չէ»,- այս մասին մայիսի 16-ին հրավիրած առցանց մամուլի ասուլիսի ժամանակ հայտնել էր վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ անդրադառնալով գազի գնի վերաբերյալ հարցին:
ՎՏԲ-Հայաստան Բանկն առաջարկում է ձևակերպել ուսանողական վարկեր արտոնյալ պայմաններով պետական ֆինանսավորմամբ հատուկ ծրագրի շրջանակներում:
ՀՀ տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովը որոշում է կայացրել զգուշացում տալ ապրանքների իրացմամբ զբաղվող տնտեսավարող սուբյեկտներին՝ հորդորելով իրենց գործունեության ընթացքում ձեռնպահ մնալ հետևյալ գործողություններից և վարքագծից, որոնք կարող են խախտել տնտեսական մրցակցության պաշտպանության օրենսդրության դրույթները.
Յունիբանկը թարմացրել է անգրավ սպառողական վարկերի սքորինգային համակարգը /վարկարժանության գնահատական/՝ ներդնելով արհեստական բանականության տեխնոլոգիան:
Կառավարությունը հաստատեց 50 միլիարդ դրամ բյուջեով տնտեսական երկարաժամկետ զարգացման ծրագիրը:
Աշխարհի խոշորագույն հումքային բորսաների մայիսի 20-ի առևտրային նստաշրջանների արդյունքում սահմանվել են նավթի հետևյալ գները:
Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը 1 ամսից մի փոքր ավելի ժամանակ ունի պատասխանելու գազի սակագները բարձրացնելու վերաբերյալ «Գազպրոմ Արմենիա» ընկերության ներկայացրած հայտին։
Մի քանի օր առաջ դժվար էր ենթադրել, որ իրավախախտումների վիճակագրությունը հասարակական հետաքրքրության թեմա կդառնա: Համավարակի այս օրերին վարչապետը հերթական ասուլիսին իրավախախտումների վիճակագրության մեջ ինչ-ինչ փաստեր էր առանձնացրել՝ որպես հաջողություն:
ՀՀ պարետի որոշմամբ՝ 24 ժամով արգելվել է հետևյալ տնտեսվարողներին պատկանող մասնաճյուղերի (հասցեներում իրականացվող) գործունեությունը:
Եվրասիական բարձրագույն տնտեսական խորհրդի նիստի ժամանակ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը, արձագանքելով Հայաստանի և Բելառուսի` գազի փոխադրման և տարանցման ծառայությունների վերաբերյալ առաջարկած ընդհանուր սակագնին, հայտարարել էր, թե Եվրասիական տնտեսական միությունում գազի տարանցման միասնական սակագին կարող է սահմանվել միայն միասնական բյուջեի և հարկման համակարգի առկայության դեպքում:
Այսօր ԱԺ Տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովում քննարկվեց Կառավարության ներկայացրած նախագիծը՝ «Պետական գույքի մասնավորեցման 2017-2020 թվականների ծրագրի մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու վերաբերյալ:
Աշխարհի խոշորագույն հումքային բորսաների մայիսի 19-ի առևտրային նստաշրջանների արդյունքում սահմանվել են նավթի հետևյալ գները:
Կորոնավիրուսի համավարակը հանգեցրել է խոշորածավալ փլուզման Եվրոպայի ավտոշուկայում:
Համավարակը պատուհաս է դարձել կառավարության գլխին։ Քիչ են առողջապահական խնդիրները, երբ ոչ մի կերպ չի հաջողվում կանգնեցնել վարակի տարածումը, ակտիվացել են նաև տնտեսության մեջ եղած հիվանդությունները։ Համավարակը ցույց տվեց, որ Հայաստանի տնտեսությունը շարունակում է նույնքան խոցելի լինել, ինչքան նախկինում։ Տնտեսության կառուցվածքում տեղի ունեցող դրական փոփոխությունների վերաբերյալ հայտարարությունները դատարկ խոսակցություններ էին։ Ընդամենն առիթ էր պետք, որպեսզի ամեն ինչ դուրս գա ջրի երես։
Արժույթի միջազգային հիմնադրամը Հայաստանին 280 մլն դոլար է հատկացրել COVID-19-ի դեմ պայքարի համար: Այս աջակցությունը ենթադրում է Հայաստանի Հանրապետության համար հասանելի 205․94 միլիոն ՓՀԻ չափով (շուրջ 280 միլիոն ԱՄՆ դոլար) փոխառու միջոցներ։
Հայաստանն ու Բելառուսը չեն ընդունում ԵԱՏՄ անդամ երկրներին առաջարկված գազի գնի ձևավորման ընդհանուր բանաձևը:
Նիկոլ Փաշինյանը հույս ունի, որ «Մինչև 2025 թ․ եվրասիական ինտեգրման զարգացման ռազմավարական ուղղությունների» փաստաթղթում նշված համագործակցության ոլորտները կնպաստեն ԵԱՏՄ-ի ինչպես ներդրումային, այնպես էլ նորարարական գրավչության բարձրացմանը, դրա մրցունակության և գիտական ու արտադրական ներուժի ավելացմանը: Նիկոլ Փաշինյանն այս մասին ասաց Եվրասիական Բարձրագույն խորհրդի տեսակոնֆերանսի ընթացքում։
ՀՀ տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովը որոշում է կայացրել վերսկսել և կարճել «ՎԵՈՆ Արմենիա» և «Յուքոմ» փակ բաժնետիրական ընկերությունների 2019 թվականի դեկտեմբերի 30-ի դիմումի հիման վրա հարուցված վարչական վարույթը:
Ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի այսօրվա նիստում Կենտրոնական բանկի նախագահի տեղակալ Ներսես Երիցյանը ներկայացնելով «Բանկային գաղտնիքի մասին» ՀՀ օրենքում փոփոխություն կատարելու վերաբերյալ նախագիծը՝ ասաց, որ առաջինից երկրորդ ընթերցման ժամանակ գրավոր դիտողություններ չեն եղել, այսինքն՝ նախագծում որևէ փոփոխություն չի եղել, սակայն եղել են տարբեր ձևաչափով քննարկումներ:
Աշխարհի խոշորագույն հումքային բորսաների մայիսի 18-ի առևտրային նստաշրջանների արդյունքում սահմանվել են նավթի հետևյալ գները:
Հայաստանի տնտեսության վնասները համավարակից ահռելի են լինելու։ Մեր երկրի չափանիշերով՝ մարդկային կորուստների սարսափելի մեծ թիվ ենք ունենալու։ Ու դրա մեղավորը լինելու են իշխանությունները, որոնք համավարակի տարածման պայմաններում այդպես էլ մինչև վերջ չգիտակցեցին իրենց պատասխանատվությունը՝ երկրի տնտեսության ու ժողովրդի անվտանգության ապահովման գործում։
Հայաստանի տարբեր անկյուններում աշխատող 27 մեղվապահի միավորում է Honey.am-ը: Բրենդ, որը ստեղծեց Ջորջ Տաբակյանը, երբ Լիբանանից վերջնական Հայաստան վերադարձավ։ Honey.am-ը մթերում է հայկական մեղրն ու ներկայացնում տեղական ու միջազգային շուկաներում:
Չինաստանում 2020 թվականի ապրիլին առաջին անգամ գրանցվել է արդյունաբերական արտադրանքի աճ՝ 3.9 տոկոսով:
Կառավարությունը պատրաստվում է մոտ 500-550 մլն դոլարի լրացուցիչ պարտք վերցնել՝ պետական բյուջեում առաջացող ֆինանսական ճեղքվածքը փակելու համար։ Բայց, չգիտես ինչու, չի մտածում բյուջեի առանձին ծախսեր կրճատելու կամ վերանայելու մասին։ Որ բյուջեում բազմաթիվ «անպետք» ծախսեր կան, որոնք կարելի է ուղղակի չանել, կասկած չկա։
««Գազպրոմի» պատասխան նամակից հետո, ամենայն հավանականությամբ, ընթացել են քաղաքական բնույթի բանակցություններ Հայաստանի և Ռուսաստանի միջև, և Ռուսաստանը կարողացել է իր դիրքորոշումը տեղ հասցնել»,- այս մասին 168.am-ի հետ զրույցում ասաց ռուս տնտեսագետ Կոնստանտին Սիմոնովը՝ անդրադառնալով հայ-ռուսական գազային բանակցությունների վերաբերյալ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի մեկնաբանություններին։
Արդյո՞ք հակաճգնաժամային ծրագրերն էլ եք համարում «PR ակցիաներ»՝ հարցին ի պատասխան՝ մեր զրուցակիցը պատասխանեց. «Հակաճգնաժամային միջոցառումների տնտեսական արդյունավետությունը և սոցիալական հասցեականությունը շատ ցածր են. այս ծրագրերում Կառավարությանն ավելի շատ հետաքրքրում է իր վարկանիշի անկումը, քան մարդկանց սոցիալական կենսամակարդակի բարձրացումը:
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը, անդրադառնալով 168.am-ի հարցին, թե ինչքան վնաս է կրել Հայաստանի տնտեսությունը համավարակի շրջանում հայտարարված արտակարգ դրության ժամանակահատվածում, ասաց, որ այժմ ինչ թիվ էլ հայտարարվի, պայմանական է: