Կոնվերս Բանկը Global Finance միջազգային հեղինակավոր ամսագրի կողմից կրկին ճանաչվել է լավագույնը՝ արժանանալով «2021թ.-ի Առևտրի ֆինանսավորող լավագույն բանկը Հայաստանում» պատվավոր մրցանակին:
Կառավարությունը սահմանված կարգով ընտրված «ԱԱ ՏՐԱՆԶԻՏ» ընկերության կողմից իրականացվող ներդրումային ծրագրի շրջանակում 2021 թվականի ապրիլի 1-ից մինչև 2023 թվականի դեկտեմբերի 31-ը ներառյալ ներմուծվող ապրանքների` մաքսային և հարկային մարմինների կողմից հաշվարկվող ավելացված արժեքի հարկի վճարման ժամկետը հետաձգեց ներմուծման հայտարարագրման օրվանից հաշված 3 տարի ժամկետով:
Այսօր Կառավարության նիստի ընթացքում 49 հարցից զեկուցվեց 4-ը: Երկուսը վերաբերում էին Կորոնավիրուսի տնտեսական հետևանքների չեզոքացման միջոցառումներում փոփոխություններ կատարելուն: Գործադիրն ընդունեց «Հայաստանի Հանրապետության կառավարության 2020 թվականի սեպտեմբերի 22-ի N1549-Լ որոշման մեջ փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծը: Էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը զեկուցեց, որ նախագիծը վերաբերում է տուրիստական ոլորտի տրանսպորտային ընկերությունների վարկերի տոկոսների փոխհատուցմանը:
Այսօր գործադիրն ընդունեց «Հայաստանի Հանրապետության կառավարության 2020 թվականի մարտի 26-ի N 357-Լ որոշման մեջ լրացում կատարելու մասին» որոշում, ըստ որի՝ նախատեսվում է պատերազմի հետևանքով առաջացած ֆինանսական դժվարությունների առջև կանգնած տնտեսվարողների համար իրենց դիմումի հիման վրա Կորոնավիրուսի տնտեսական հետևանքների չեզոքացման երրորդ միջոցառման շրջանակներում տրամադրված վարկերի մարման արտոնյալ 6-ամսյա ժամանակահատվածի սահմանում։ Էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը ներկայացրեց.
Արցախում նվազագույն սպառողական զամբյուղի արժեքն ըստ բժշկական նորմաների՝ մարտի 1-ի դրությամբ, ընթացիկ գներով կազմել է 60 հազար 580,3 դրամ, պարենային զամբյուղի արժեքը` 34 հազար 226,1 դրամ։
Ստեփանակերտի 20 առևտրային օբյեկտներում, 56 լայն սպառման ապրանքների մանրածախ գների ուսումնասիրման արդյունքում՝ արձանագրվել է սննդային 4 ապրանքատեսակի միջին գների աճ:
Ձեռնարկիչ Իլոն Մասքը, որը Tesla եւ SpaceX ընկերությունների ղեկավարն է, գլխավորել է աշխարհի ամենահարուստ մարդկանց վարկանիշն ըստ Hurun գործարար հրատարակության (Forbes-ի չինական անալոգի) վարկածի:
Պետական կառավարման ամբողջ համակարգը, բան ու գործ թողած՝ ընկած է Նիկոլ Փաշինյանի քմահաճույքների հետևից։ Կարծես այս երկրում ուրիշ անելիք չկա. միակ անելիքը մնացել է Նիկոլ Փաշինյանի հանրահավաքներին մարդաքանակ ապահովելը։
«4 % ՀՆԱ-ի անկման դեպքում որքանո՞վ է արդիական պետական տուրքը բարձրացնել և նոր բեռ դարձնել քաղաքացիների համար». Գորգիսյան
Կառավարությունը բարձրացնում է պետական տուրքը
2020թ․ Թուրքիայի տնտեսական աճը կազմել է 1․8 տոկոս։ Այս մասին, ըստ ermenihaber.am-ի՝ տեղեկացնում է Թուրքիայի վիճակագրական ընկերությունը (TÜİK)։
ԱՄՆ-ի նախագահ Ջո Բայդենը փետրվարի 23-ին հայտարարել է, որ ինքը եւ Կանադայի վարչապետ Ջասթին Թրյուդոն պայմանավորվել են զրոյական արտանետումների ձեռքբերման վրա աշխատել մինչեւ 2050 թվականը։
Վիճակագրական ծառայությունը վաղուց ամփոփել է անցած տարվա արտաքին առևտրի ցուցանիշները. ունենք ինչպես՝ արտահանման, այնպես էլ՝ ներմուծման անկում։ Արտահանումը նվազել է՝ 3,9, ներմուծումը՝ 17,7 տոկոս։
Կառավարությունը շատ էր ոգևորվել 2019թ. տնտեսական աճով։ Վարչապետը գլուխ էր գովում, որ իր կառավարությանը հաջողվել է տնտեսական աճի մակարդակով անցնել՝ ինչպես տարածաշրջանի, այնպես էլ՝ ԵԱՏՄ-ի ու աշխարհի շատ երկրներին։ Բայց այդ ամենը շատ կարճ տևեց։
Մամուլի համար բանկային թեմաները պակաս հրապուրիչ են: Պատճառները, հնարավոր է, բազում են: Բայց ամենաէականը, թերևս, այն է, որ բանկային թեման պակաս հասկանալի է պարզ ընթերցողի համար:
Ռուսաստանի բանկի «սեւ ցուցակը» 2020 թվականի ընթացքում կրճատվել է 4,3 տոկոսով: Այդ մասին վկայում են կարգավորիչի տվյալները։
Հայաստանի տնտեսությունը գտնվում է ծանր վիճակում, ու դա ստիպել է Նիկոլ Փաշինյանին կրկին հիշել Ամուլսարի ծրագրի մասին։ Ծրագիր, որն այս վիճակում է հայտնվել իր ու իր կառավարության բացարձակ անգործության հետևանքով։ Իշխանության գալուց հետո Նիկոլ Փաշինյանն ու իր ղեկավարած քաղաքական թիմն ամեն ինչ արեցին, որպեսզի Ամուլսարի հանքի շահագործման ծրագիրը հայտնվի փակուղում։
Սաուդյան Արաբիայում թուրքական ապրանքների նկատմամբ բոյկոտն ու կիրառված արգելքը ազդել են Թուրքիայից Սաուդյան Արաբիա արտահանման ծավալների վրա:
ԱԺ Ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ, «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Արկադի Խաչատրյան ֆեյբուքյան իր էջում ներկայացրել է 2020թ. ՀՀ համախառն ներքին արդյունքի տարեկան նախնական տվյալները։
Ամերիկացի ձեռնարկիչ Իլոն Մասքի կարողությունը, որը գլխավորում է Tesla եւ SpaceX ընկերությունները, փետրվարի 26-ին գրեթե 14 միլիարդ դոլարով պակասել է Tesla-ի բաժնետոմսերի արժեքի անկման պատճառով:
ԱՄՆ-ի նախագահ Ջո Բայդենը հիասթաված է, որ աշխատանքի վարձատրման՝ իր առաջարկած բարձրացումը ժամում մինչեւ 15 դոլար չի մտնի ամերիկյան տնտեսության խթանման միջոցների փաթեթ: Այդ մասին ասված է այն հայտարարության մեջ, որը փետրվարի 25-ին տարածել է Սպիտակ տան մամուլի ծառայությունը։
«Երեկ վիճակագրական ծառայությունը հրապարակեց 2021 թվականի առաջին ամսվա օպերատիվ տնտեսական ցուցանիշները:
Փետրվարի 25-ին միջազգային կազմակերպություններին է ուղարկվել Արցախի ԱԳՆ հուշագիրը Արցախի Հանրապետության օկուպացված տարածքներ Ադրբեջանի նախագահի Իլհամ Ալիևի այցի կապակցությամբ։
Նյու-Յորքի NYMEХ (New York Merchantile Exchange) բորսա՝ WTI (Light Sweet) տեսակի նավթի գինը նվազել է 0.22%-ով և կազմել 63.16 դոլար։ Լոնդոնի IСE (InterContinental Exchange Futures) բորսա՝ Brent տեսակի նավթի գինը նվազել է 0.92%-ով և կազմել 66.61 դոլար:
Fitch միջազգային վարկանիշային գործակալությունն սպասում է մինչեւ 2023 թվականը ոսկու գների իջեցում մետաղադրամի մեկ ունցիայի դիմաց մինչեւ 1 200 դոլար, ասված է գործակալության հաղորդագրության մեջ։
Մեծ Մասրիքն օդային տարածքով ընդամենը 8 կմ հեռավորության վրա է գտնվում սահմանից: Այն ակտիվորեն ռմբակոծվում էր թուրքական բայրաքթարներով պատերազմի օրերին: Սա այլևս բավականին վտանգավոր գոտի է, ու այդտեղ նման կարևոր նշանակության կայանի կառուցումը կարող ենք չափազանց ռիսկային համարել:
ԱԺ Պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովի այսօրվա նիստում քննարկվել է Կառավարության ներկայացրած «Պետական տուրքի մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին օրենքի նախագիծը։
Ազգային ժողովի տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովը հավանություն տվեց կառավարության ներկայացրած օրենքի նախագծին, որով, ի թիվս այլ փոփոխությունների, առաջարկվում է հնարավորություն ստեղծել ավելի արագ և քիչ ծախսերով ստանալու գյուտի կարճաժամկետ արտոնագիր՝ 10 տարի ժամկետով:
Ուկրաինայի տարածքով ռուսական բնական գազի տարանցումն անկում է արձանագրել մինչեւ վերջին 12 ամսվա նվազագույն ցուցանիշ, որը տեղի է ունեցել Եվրոպայում ռեկորդային ձնհալի ֆոնին։
Brent նավթի գինն անցյալ տարվա հունվարից ի վեր առաջին անգամ գերազանցել է բարելի դիմաց 66 դոլարը։