Բաժիններ՝

«Դերժավա-Ս» ՓԲԸ-ն որևէ ազդեցություն երբևէ չի ունեցել և չի կարող ունենալ գնային քաղաքականության վրա․ պարզաբանում

Ի պատասխան լրատվամիջոցների և սպառողների կողմից վերջին օրերին ստացվող հարցումներին և դժգոհություններին՝ հայտնում ենք, որ «Մարս» ընկերության կողմից մատակարարվող «Սնիկերս», «Մարս», «Բաունտի», «M&M’s», «Օրբիտ», «Պեդիգրի» և մի շարք այլ ապրանքատեսակների արժեքները փոփոխել և բարձրացրել է արտադրող «Mars Wrigley Confectionery»-ն գրեթե ամբողջ աշխարհում։

«Դերժավա-Ս» ՓԲԸ-ն հանդիսանում է «Մարս» ընկերության ներկայացուցիչը Հայաստանում, սակայն ըստ պայմանագրային կարգավորումների որևէ ազդեցություն երբևէ չի ունեցել և չի կարող ունենալ գնային քաղաքականության վրա:

Գնափոփոխությունը տարածվում է նաև մեր ընկերության պահեստային մնացորդի վրա։

Գնային փոփոխութայն մասին «Դերժավա-Ս» ՓԲԸ-ն տեղեկացվել է շուրջ մեկ ամիս առաջ։

Հաստատված փոփոխությունը «Դերժավա-Ս» ՓԲԸ-ն պատշաճ կերպով հայտնել է վաճառակետերին՝ ապրանքատեսականին մատակարարելով նոր արժեքով 12/09/2022-ից։ Ի հաստատումն վերոնշյալի, ներկայացնում ենք «Մարս» ընկերության կողմից ուղարկված տեղեկատվական նամակը:

Հավելենք նաև, որ խանութներում եղած մնացորդների գնափոփոխության մասին որոշումը վաճառակետերն ընդունում են իրենց հայեցողությամբ, և մենք որևէ ազդեցություն չունենք վերջիններիս պահեստային մնացորդի վրա։

Ի պատասխան այլ հարցումների՝ հայտնում ենք, որ «Դերժավա-Ս» ՓԲԸ-ն «Նեստլե» ընկերության, ինչպես նաև «Ալպեն Գոլդ» ապրանքանիշի ներմուծողը չէ և որևէ կապ այդ ընկերության հետ չունի։

«Դերժավա-Ս» ՓԲԸ

 

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս