ՆԱՏՕ-ում նաև հավելել են, որ դաշինքի երկրները մտադիր են ԵՍԶՈՒ պայմանագրին մասնակցությունը կասեցնել «այնքան ժամանակով, որքան անհրաժեշտ է՝ միջազգային նորմերով իրենց իրավունքներին համապատասխան»։
Նրա խոսքով՝ նոյեմբեր ամսվա դիմումներն այսօրվանից սկսած կարող են ներկայացվել գործարկված էլեկտրոնային հարթակում և տվյալների մշակումից հետո կսկսվեն ընթացիկ ամսվա վճարումները։
ՀՀ ՆԳ նախարարությունից հայտնում են, որ ողջունելով Եվրոպայի խորհրդի ներկայացուցիչներին՝ Վահե Ղազարյանը ներկայացրել է Լեռնային Ղարաբաղում Ադրբեջանի կողմից էթնիկ զտումների հետևանքով տասնյակ հազարավոր մարդկանց Հայաստանի Հանրապետություն բռնագաղթելուց հետո տիրող իրավիճակը։
Նոյեմբերի 6-ին Սպիտակ տան Ազգային անվտանգության խորհրդի ռազմավարական հաղորդակցությունների համակարգող Ջոն Քիրբին հայտնել է, որ Միացյալ Նահանգները Մերձավոր Արևելք է ուղարկել «Օհայո» դասի սուզանավ։ Նրա պնդմամբ՝ դա անհրաժեշտ է տարածաշրջանում ԱՄՆ զինվորականների անվտանգությունն ապահովելու համար։
Ինչպես տեղեկանում ենք ԿԳՄՍ նախարարության տարածած հաղորդագրությունից, կարգով մանկավարժական աշխատողներին և սովորողներին տրանսպորտային ծառայությունների փոխհատուցում տրվում է հանրակրթության մատչելիությունն ապահովելու և դպրոցական բաժանորդային համակարգի ծրագրից օգտվելու նպատակով։
Նրա խոսքով՝ ԼՂ-ից բռնի տեղահանված այն անձինք, ում կենսաթոշակային տարիքը լրացել է ՀՀ-ում գտնվելու ժամանակահատվածում, անպայման պետք է դիմեն կենսաթոշակի իրավունք ստանալու համար։ Դրա համար կարևոր է, որպեսզի դիմեն միասնական սոցիալական ծառայության տարածքային կենտրոններ։
Եգիպտոսի Կարմիր մահիկում հայտնել են, որ հոկտեմբերի 21-ից Գազա ուղարկված օգնության գրեթե կեսը բաղկացած է պարենային ապրանքներից, մեկ քառորդը` բժշկական պարագաներից ու դեղորայքից:
Կիևի մարզի Չայկի գյուղում նոյեմբերի 6-ի երեկոյան ծննդյան նվերում գտնվող նռնակի պայթյունից զոհվել է Ուկրաինայի զինված ուժերի գլխավոր հրամանատար Վալերի Զալուժնիի օգնական Գենադի Չաստյակովը։ Նրա 13-ամյա որդին ծանր վիրավորում է ստացել
ՌԴ խաղաղապահ զորախումբը շարունակում է առաջադրանքների կատարումը Լեռնային Ղարաբաղում։
Իսրայելը խաղաղ բնակիչների անցման համար չորս ժամով միջանցք էր բացել նաև նոյեմբերի 6-ին։
Հայաստանն այս տարվա 9 ամիսներին՝ հունվար-սեպտեմբերին, արտահանել է 5 մլրդ 120 մլն 624.3 հազար դոլարի ապրանք, ինչը նախորդ տարվա նույն ժամանակաշրջանի նկատմամբ աճել է 44.8 տոկոսով․ արտահանման մեջ ամենամեծ մասնաբաժինը կազմել են թանկարժեք և կիսաթանկարժեք քարերը, թանկարժեք մետաղները և դրանցից իրերը:
Քամին՝ արևմտյան 2-4 մ/վրկ, նոյեմբերի 7-ի ցերեկը, 10-ին առանձին վայրերում սպասվում է քամու ուժգնացում 13-16 մ/վրկ արագությամբ:
Ադրբեջանը սեպտեմբերի 19-ին ռազմական ագրեսիա սկսեց Լեռնային Ղարաբաղի դեմ, ինչի հետևանքով մի քանի օրում Լեռնային Ղարաբաղի 100 հազարից ավելի բնակիչներ բռնի տեղահանվեցին և ապաստան գտան Հայաստանում։
Նախկինում Հայաստան թռչելու համար Ստավրոպոլի բնակիչներն ստիպված էին մեկնել Միներալնիե Վոդիի օդանավակայան, որն ավտոմեքենայով երկու ժամվա ճանապարհ է։
Եթովպիայի դաշնային կառավարությունն օգոստոսի 4-ին արտակարգ դրություն է հայտարարել Ամհարա նահանգում՝ կանոնավոր զորքերի և տեղի աշխարհազորականների միջև բախումներից հետո։ Որոշումն ընդունվել է նահանգի իշխանությունների խնդրանքով։
Իմ՝ ոչ իրավաբանի կարծիքով՝ այստեղ գործ չկա, և պետք է կարճվեր. Արմինե Ադիբեկյան
Նիկոլ Փաշինյանը 30 տարի զրպարտեց բոլորին, բայց մի ամիս չնստեց. Գառնիկ Դանիելյան
Բոլոր նման վարույթներն ընդդիմադիրների մասին են, ընդդիմադիրների դեմ կոչերով վարույթ չկա. Մելիքյան
Ոստիկանությունն ու քննչական բաժինը պարզում են մահացածի ինքնությունը:
Նրա խոսքով` որոշ կենսականորեն անհրաժեշտ օգնություն ստացվում է Գազայում Եգիպտոսից «Ռաֆահ» հսկիչ անցակետով:
Պրոբացիայի ծառայությունը, ի թիվս այլ գործառույթների, հանդիսանում է պատիժ կատարող մարմին և ապահովում է տուգանք, հանրային աշխատանք, որոշակի պաշտոններ զբաղեցնելու կամ որոշակի գործունեությամբ զբաղվելու իրավունքից զրկելու, ազատության սահմանափակման, օտարերկրյա քաղաքացուն ՀՀ տարածքից վտարելու պատիժների կատարումը: Ծառայությունն ապահովում է տնային կալանք և վարչական հսկողության այլընտրանքային խափանման միջոցների կատարումը, վերահսկողություն է իրականացնում պատիժները պայմանականորեն չկիրառելու, պատժի կատարումից ազատելու, պատժի պայմանական վաղաժամկետ ազատման դեպքում փորձաշրջանի մեջ գտնվող կամ պատժի կրումը հետաձգված անձանց նկատմամբ:
Նստաշրջանին ԿԳՄՍՆ ներկայացուցիչ Հարություն Վանյանը հանդես է եկել զեկույցով: Նա ներկայացրել է Լեռնային Ղարաբաղի պատմամշակութային հուշարձանների պահպանության խնդիրները և Ադրբեջանի վարած շարունակական պետական քաղաքականությունը՝ հայկական հետքը Լեռնային Ղարաբաղից վերացնելու, պատմության և մշակույթի հուշարձաններն ավերելու կամ ինքնությունը կեղծելու վերաբերյալ։ Զեկույցում, մասնավորապես, շեշտվել է, որ միայն միջազգային հեղինակավոր կառույցների ճնշմամբ և գործիքակազմերով է հնարավոր փրկել հայկական հսկայական պատմամշակութային ժառանգությունը: Ա
2021թ. տարբեր ամիսների 27-ամյա երիտասարդը հափշտակել է Երևան քաղաքի տարբեր վարչական շրջանների մի շարք փողոցներում կայանված Լեքսուս, Տոյոտա և այլ մակնիշի 35 ավտոմեքենաների հայելիները:
Այս իրավիճակը կավարտվի այն ժամանակ, երբ ավարտվի մահի կառավարությունը. Հայկ Մամիջանյան
Արցախյան առաջին պատերազմի ժամանակ նախկին խորհրդային սահմանները անկախություն ստացած Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ փոխվել են Ադրբեջանի սանձազերծած մարտական գործողությունների ընթացքում։ Արդյունքում՝ կան ինչպես հայկական, այնպես էլ ադրբեջանական անկլավներ։ Բայց հայկական օկուպացված տարածքների մասին Բաքվում նախընտրում են լռել։
ՀՀԿ խորհրդի անդամ Հայկ Դերզյանի ասուլիսը՝ ՈՒՂԻՂ
Մարդու սիրտը չպայթելու համար, ամեն ինչ էլ կարող էր գրել՝ Արցախ ենք կորցրել. Գեղամ Նազարյան
ԱԺ պատգամավորների ճեպազրույցները՝ ՈւՂԻՂ
Հոգեբանական ծանր վիճակում գտնվող ուսանողներն ընդգծում են, որ պրոֆեսորադասախոսական կազմի կողմից ակնհայտ տարբերակումներ և կողմնակալ վերաբերմունք է դրսևորում իրենց նկատմամբ՝ շեշտադրում կատարելով հարկադրաբար ՀՀ բուհերում հայտնվելու և իրենց ներկայությամբ ավելորդ խնդիրներ հարուցելու հանգամանքի վրա։
Ոստիկանությունը կոչ է անում կազմակերպվող հրապարակային միջոցառումների ընթացքում պահպանել համակեցության կանոնները: