Ընդդիմության անհնազանդության ակցիայի ժամանակ այսօր ոստիկանների կոպիտ գործողությունների հետևանքով վնասել են քաղաքացի Քրիստինե Մխոյանի ձեռքը: Նրան տեղափոխել են «Իզմիրլյան» բժշկական կենտրոն:
Շենգավիթ համայնքում փակել են Արագածի փողոցը։
Նոր-Նորքում քաղաքացիներին բերման են ենթարկում հենց մայթերի վրայից։
Նոր Նորքում երթևեկությունը պարալիզացվել է։
Մեզ չեն կարող կանգնեցնել ոչ սև, ոչ կարմիր բերետավորները. Աննա Հովներ։
Էդուարդ Շարմազանովը ֆեյսբուքյան իր էջում տարածել է այս լուսանկարը՝ գրելով․ «Ուրախ ավտոբուս։ Առանց նիկոլ Հայաստան։ Գնում ենք Աբովյանի ոստիկանության բաժին»։
Ցուցարարները փակել են Պուշկին-Նալբանդյան խաչմերուկը:
Ավտոերթի մասնակիցները փակել են Մյասնիկյանից Կենտրոն իջնող հատվածը:
Բանավեճ ոստիկանների ու խաղաղ ակցիայի մասնակիցների միջև:
Վանկարկումներ բերման ենթարկվածների ավտոբուսում:
Ինչպես է ոստիկանը բռունցքով հարվածում քաղաքացու ձեռքին:
Արմեն Աշոտյանին բերման են ենթարկել. Կասկադում մեծաթիվ ոստիկանական ուժեր են կուտակված”
Կարմիրբերետավորները ծեծել են ցուցարարին. քաղաքացին ուշագնաց է եղել:
Ոստիկանական ավտոբուսում բղավում են՝ «Առանց թուրքի Հայաստան»:
Պատգամավոր ա, թողե’ք հենց հիմա. ոստիկանները փորձում են բերման ենթարկել Տիգրան Աբրահամյանին:
«Նիկոլ, չաո». քաղաքի կենտրոնում մի քանի ակցիաներ հանդիպում են- միավորվում:
Ոստիկանությունը ժամանակ տվեց. ցուցարարները փողոցը փակեցին մեկ րոպեով:
Լարված իրավիճակ’ Կասկադում. կարմիրբերետավորները բիրտ ուժով բերման են ենթարկում քաղաքացիներին:
Քաղաքացին պատշգամբից ողջունում է Կասկադում ակցիա իրականացնողներին:
Ոստիկանական ուժերը փակել էին ճանապարհը, որպեսզի մեզ բերման ենթարկեն․ Տիգրան Վարդանյան:
Լարված իրավիճակ Մաշտոց-Իսահակյան խաչմերուկում. կարմիրբերետավորները բերման են ենթարկում:
Կարմիրբերետավորները հեռացան’ չցանկացանալով մասնակցել Արմեն Աշոտյանի կազմակերպած էքսկուրսիային:
Սա քաղաքական պատվեր չէ, այլ հրոսակախմբային հարձակում. Մամիջանյան:
Ոստիկանության հատուկ նշանակության ուժերը թույլ չեն տալիս Մամիջանյանին տեղաշարժվել:
Նիկոլը Սահմանադրությանը վերաբերում է այնպես, ինչպես սեփական գուլպաներին. Աշոտյան:
Աճառյան-Բաբաջանյան հատվածում ոստիկանները փակել են ավտոերթի մասնակիցների ճանապարհը:
Հոլոքոստի հիշատակին ծաղիկներ խոնարհելու ժամանակ ինձ բերման ենթարկելը միջազգային արձագանք է ստացել:
Խաղաղ անհնազանդության երկու խմբեր միավորվեցին։
Աճառյան-Բաբաջանյան հատվածում ոստիկանները փակել են ավտոերթի մասնակիցների ճանապարհը։
Փակ է Բաղրամյան-Մոսկովյան խաչմերուկը։