Ամեն օր ընդեղեն ուտելն իջեցնում է ճարպակալման և դրան ուղեկցող հիվանդությունների առաջացման ռիսկը: Այս եզրակացության են եկել ԱՄՆ-ի Հարվարդի համալսարանի գիտնականները: Նրանց կողմից կատարված հետազոտությանը մասնակցել է 40-75 տարեկան 51 529 տղամարդ, ովքեր աշխատում են առողջապահության ոլորտում, և 24-44 տարեկան 238 386 բուժքույր:
Վերջին տարիներին կառավարության քաղաքականությունը միտված է եղել բանկերի հարստացմանը։ Վարկերը սուբսիդավորելով՝ բյուջեի հաշվին օժանդակել են բանկերին։ Արտաքուստ ցույց են տվել, թե աջակցում են տնտեսությանն ու քաղաքացիներին, բայց իրականում ապահովագրել են բանկերին։ Դրա արդյունքում միլիարդավոր դրամներ դուրս են եկել պետական բյուջեից ու գնացել բանկային համակարգ։ Միայն հիփոթեքային վարկերի տոկոսները սուբսիդավորելու միջոցով վերջին տարիներին բյուջեից տարեկան առնվազն […]
Մեծ Բրիտանիայի վարչապետ Սըր Քիր Սթարմերը Ուկրաինայի պատերազմի երրորդ տարելիցի կապակցությամբ նախազգուշացում է հղել Վլադիմիր Պուտինին՝ հայտարարելով, որ Ռուսաստանը չի տիրապետում բոլոր հաղթաթղթերին։
ISET-ի փոխանցմամբ՝ ընթացիկ իրավիճակի ինդեքսը, որը հիմնված է անցած եռամսյակում ընկերությունների կողմից իրենց տնտեսական վիճակի գնահատականի վրա, 2024 թվականի չորրորդ եռամսյակի համեմատ նվազել է 22,4 կետով և 2025 թվականի առաջին եռամսյակում կազմել -18,6 կետ։ Ներկա իրավիճակում ամենամեծ վատթարացումը գրանցվել է գյուղատնտեսության (-50,0) և ծառայությունների (-30,8) ոլորտներում։
Երբեմն ծնողները տեսնում են իրենց զավակների սխալներն ու ոչինչ չեն ասում: Երեխաները մտածում են, թե միշտ ճիշտ են: Այդ ամենի պատճառով հետագայում ունենալու են բարդություններ: Ծնողի պարտականությունն է՝ օգնել երեխային ճիշտ ճանապարհ ընտրել՝ ոչ թե պատժելով, այլ սեփական օրինակով, բացատրելով՝ ինչն է սխալ, ինչը՝ ճիշտ:
Հնարավոր է, որ պատերազմը վերածվի «սառեցված հակամարտության», որտեղ Ռուսաստանը կպահպանի գրավված տարածքները, իսկ Ուկրաինան կմնա անկայուն։ Այս ընթացքում Արևմուտքի ռազմական օգնության նվազումը կթուլացնի Ուկրաինայի դիմադրողականությունը և կբերի Ռուսաստանի ազդեցության ընդլայնմանը։
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Սպիտակ տանը Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի հետ հանդիպումից հետո հայտարարել է, որ «օգնում է Ուկրաինային այնպես, ինչպես ոչ ոք երբեք չի օգնել», և նշել է, որ հակամարտությունը կարող է ավարտվել շաբաթների ընթացքում: Նա հույս է հայտնել, որ Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին կայցելի Օվալաձեւ աշխատասենյակ՝ խաղաղության համաձայնագիր ստորագրելու համար։
Հայաստանի ֆուտբոլի առաջնության գարնանային հատվածը մեկնարկեց «Վեստ Արմենիա»-«Նոա» խաղով:
Փաշինյանը կատարում է Ալիևի հրամանը. Թեմատիկ զրույց՝ Էդգար Ղազարյանի հետ
Փետրվարի 24-ին Ժնև աշխատանքային այցի շրջանակներում ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հանդիպում է ունեցել Կարմիր խաչի միջազգային կոմիտեի նախագահ Միրյանա Սպոլյարիչ Էգերի հետ։
Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին և ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը G7-ի հանդիպմանը զրուցել են։ Զրույցի ընթացքում Զելենսկին հույս է հայտնել, որ ԱՄՆ-ն կշարունակի աջակցությունն Ուկրաինային։
Ակնկալում ենք, որ Հայաստանը Սահմանադրության փոփոխությամբ կհրաժարվի Ադրբեջանի նկատմամբ տարածքային պահանջներից։ Այս մասին ՄԱԿ մարդու իրավունքների խորհրդի 58-րդ նստաշրջանի բարձրաստիճան հատվածում իր ելույթում նշել է Ադրբեջանի փոխարտգործնախարար Էլնուր Մամեդովը։
«Օրեր առաջ՝ փետրվարի 19-ին, Ալիևը այցելել էր օկուպացված Ասկերանի շրջանի Այգեստան գյուղ, որն իրենք կոչում են Խոջալուի շրջանի Բալուջա գյուղ։ Իր հիմնական ելույթից զատ, Ալիևը նաև հարցուպատասխան էր ունեցել այդ գյուղ տարված ադրբեջանցի բնակիչների հետ, որտեղ մի քանի ուշագրավ հայտարարություններ էր արել, դրանք ներկայացնում եմ առանց փոփոխության։
Հայաստանում Ռուսաստանի դեսպանատունը հայտնում է, որ փետրվարի 22-ին Գյումրու 102-րդ ռուսական ռազմաբազայում հանդիսավոր միջոցառումներ են անցկացվել՝ նվիրված Հայրենիքի պաշտպանի օրվան։
Ամենայն հարգանքով և համակրանքով Ֆրանսիայի և նրա ներկայացուցիչների նկատմամբ՝ ես պետք է ասեմ, որ տվյալ դեպքում դեսպանը սխալվել է: Այս մասին «Ազատությանն» ասել է ՀԱԿ փոխնախագահ Լևոն Զուրաբյանը՝ անդրադառնալով Ֆրանսիայի դեսպանի աղմկահարույց հայտարարությանը:
Եվրամիությունը նույնքան պատժամիջոցային փաթեթներ է ընդունելու, որքան երկիր կա ԵՄ կազմում, «որպեսզի փաթաթելու բան լինի», կատակել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան:
Բելառուսում ապրող բլոգեր Բելլա Բաբախանյանը ժամանել է Հայաստան։ Օդանավակայում նրա հետ է եղել նաև Գագիկ Ծառուկյանը։
Բանաձևի արևմտյան նախագիծը 2025 թվականին զրկվեց հիմնական համահեղինակից՝ ԱՄՆ-ից, որը հատուկ գործողության սկզբից ի վեր ՄԱԿ-ի փաստաթղթերում մշտապես աջակցում էր հակառուսական հռետորաբանությանը։
Միավորված ազգերի կազմակերպության 193 անդամներից բաղկացած Գլխավոր ասամբլեան ընդունել է Ուկրաինայի և եվրոպացի դաշնակիցների կողմից մշակված բանաձևը, որով Ռուսաստանը դատապարտվում է Ուկրաինա ներխուժման համար։
Պահանջելու եմ, որ դատախազը նույնությամբ, ինչպես Էդգար Ղազարյանի դեպքում է, հանրային քրեական հետապնդում հարուցի Փաշինյանի նկատմամբ: Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է իրավապաշտպան Արսեն Բաբայանը․
2025 թվականի 8-րդ շաբաթվա (17.02-23.02.2025թ) ընթացքում ՀՀ-ում արձանագրվել է սուր շնչառական վարակներով պայմանավորված ակտիվության նվազում:
Ավելի քան 50 մարդ է մահացել Կոնգոյի Դեմոկրատական Հանրապետության հյուսիս-արևմուտքում անհայտ հիվանդությունից։ Ինչպես հաղորդում է «ՌԻԱ Նովոստի»-ին, այս մասին հայտնում է Actualité-ն՝ հղում անելով իշխանություններին։
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հեռախոսազրույց է ունեցել Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի հետ, որի ընթացքում քննարկվել են երկկողմ հարաբերությունները, ինչպես նաև տարածաշրջանային և գլոբալ հարցեր, հայտնում են թուրքական լրատվամիջոցները։
Վարդենյաց լեռնանցքը (Մ-10) անվաշղթաների կիրառման դեպքում դժվարանցանելի է կցորդիչով բեռնատարների համար, իսկ Սյունիքի մարզի ավտոճանապարհները՝ բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար:
Թուրքական «Asal» հետազոտական ընկերությունը փետրվարի 15-ից 22-ը սոցհարցում է իրականացրել համընդհանուր ընտրություների վերաբերյալ: Սոցհարցումն անցկացվել է հեռախոսազանգի միջոցով և դրան մասնակցել է 26 նահանգի 2000 բնակիչ:
Ցավում եմ, որ Հայաստանում Ֆրանսիայի դեսպանը չի տիրապետում Լեռնային Ղարաբաղի բանակցային երեսուն ամյա գործընթացին և ըստ իս միտումնավոր խեղաթյուրում է իրականությունը:
Նիկոլ Փաշինյանն ընդունել է ԵՄ-Հայաստան խորհրդարանական գործընկերության կոմիտեի համանախագահ Նիլս Ուշակովսի գլխավորած պատվիրակությանը:
168.am-ի «Թրիգեր» հաղորդաշարի հյուրը ռուս քաղաքագետ, պատմական գիտությունների դոկտոր, ՌԴ ԳԱ Ե. Պրիմակովի անվան Համաշխարհային տնտեսության և միջազգային հարաբերությունների ինստիտուտի Կովկասի բաժնի ավագ գիտաշխատող Ալեքսանդր Կռիլովն է:
Կանադայի խորհրդարանի Համայնքների պալատը (ստորին պալատ) հրապարակել է խնդրագիր, որը պահանջում է Կանադայի քաղաքացիությունից զրկել ամերիկացի ձեռնարկատեր, միլիարդատեր Իլոն Մասկին՝ պատճառաբանելով, որ նա «զբաղված է իրենց երկրի ազգային շահերին հակասող գործունեությամբ»։ Մինչ այժմ խնդրագիրը ստորագրել է մոտ 160 000 մարդ։ Այս մասին հայտնում է ՏԱՍՍ գործակալությունը։
Իտալիայում ՀՀ նորանշանակ դեսպան Վլադիմիր Կարապետյանն իր հավատարմագրերն է հանձնել Իտալիայի Հանրապետության նախագահ Սերջո Մատարելլային: