ՀՀ ներքին գործերի նախարար Արփինե Սարգսյանը և ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Մխիթար Հայրապետյանը հուլիսի 3-ին այցելել են Ռազմարդյունաբերության կոմիտե, որտեղ քննարկել են հայրենական տեխնոլոգիական և ռազմարդյունաբերական ներուժի կիրառման հնարավորությունները ՆԳՆ համակարգում։
1776թ․ հուլիսի 4-ին ստորագրվեց ԱՄՆ անկախության հռչակագիրը, և այսօր մենք տոնում ենք հռչակագրի ընդունման 250-ամյա հոբելյանը։ Այս մասին ասվում է ՀՀ-ում ԱՄՆ դեսպանատան տարածած հայտարարության մեջ։
Այսօր՝ հուլիսի 4-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 10:30-ի սահմաններում, Մյասնիկյան Պողոտայում՝ Երևանի կենդանաբանական այգու մոտ, Ռաջու Հ․-ն վարելով Տ1 երթուղին սպասարկող «Yutong» տրոլեյբուսը սնուցման հոսանքընդունիչ ձողը (շտանգա) վնասել է էլեկտրական լարերը, որոնք էլ ընկել են Արամ Ա․-ի վարած, թիվ 54 երթուղին սպասարկող «Zhongtong» մակնիշի ավտոբուսի վրա։
Իրանի Իսլամական Հանրապետության, Ռուսաստանի Դաշնության և Ադրբեջանի Հանրապետության երկաթուղային ընկերությունների ղեկավարները ստորագրել են եռակողմ փոխըմբռնման հուշագիր, որի նպատակն է բարելավել երեք երկրների միջև երկաթուղային բեռնափոխադրումները։
Գորիսի պետական բազմագործառութային քոլեջի տնօրեն Արմինե Կոլյանը, որը 2025 թվականի դեկտեմբերի 2-ին նշանակվել է տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար, հենց նույն ամսում իր ամուսնուն աշխատանքի է տեղավորել քոլեջում` որպես վարորդ: Այս մասին հայտնում է «Հրապարակ»-ը:
Արգենտինայի ազգային հավաքականի ավագ Լիոնել Մեսսին կիսվել է 2026 թվականի Աշխարհի առաջնության 1/16 եզրափակչում Կաբո Վերդեի դարպասապահ Վոզինյայի ցուցադրած խաղից ստացած տպավորություններով։
Այսօր՝ հուլիսի 4-ին, ավտովթար է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում։ Ժամը 07։45-ի սահմաններում Սևան-Մարտունի-Գետափ ավտոճանապարհի 27-րդ կմ հատվածում՝ ժողովրդին հայտնի Գավառ քաղաքի խաչմերուկում բախվել են Գեղարքունիքի մարզի բնակիչներ 72-ամյա Ռուբիկ Ա․-ի վարած «ՎԱԶ 2106» մակնիշի և 33-ամյա Արման Բ․-ի վարած «Opel» մակնիշի ավտոմեքենաները։
Ուրուգվայում Հայաստանի Հանրապետության դեսպան Մարիամ Գևորգյանը հանդիպել է Ինտեգրացիայի լատինամերիկյան ասոցիացիայի (ALADI) գլխավոր քարտուղար Սերխիո Աբրեուի հետ։
Արմավիրի մարզային օպերատիվ կառավարման կենտրոնը հուլիսի 4-ին ժամը 02։27-ին ահազանգ է ստացել, որ Արևիկ գյուղի բնակելի տնակներից մեկում տեղի է ունեցել գազի բալոնի պայթյուն:
Հուլիսի 3-ին՝ ժամը 21:53-ից, ՆԳՆ 112 օպերատիվ կառավարման կենտրոնում ստացվել են ահազանգեր ուժեղ քամիների վերաբերյալ, մասնավորապես՝ Երևան քաղաքում և Գեղարքունիքի մարզի Ծովակ գյուղում։
Ուրբաթ օրը Միացյալ Նահանգների ողջ տարածքում անցկացվում են երկրի անկախության 250-ամյակին նվիրված միջոցառումներ։ Տոնակատարությունն ուղեկցվում է ազգային հպարտության դրսևորումներով, քաղաքական բևեռացման տարրերով և անվտանգության խստացված միջոցներով՝ երկրի զգալի մասը պատած ծայրահեղ շոգի ֆոնին, հայտնում է Associated Press-ը։
Կոլումբիայի նախագահ Գուստավո Պետրոն հայտնել է, որ հեռախոսազրույցի ընթացքում ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը խոստացել է աջակցել իրեն ԱՄՆ ֆինանսների նախարարության Օտարերկրյա ակտիվների վերահսկողության գրասենյակի (OFAC) պատժամիջոցների ցանկից հանելու հարցում։
Ռուսաստանի ԱԳՆ փոխնախարար Միխայիլ Գալուզինը հայտարարել է, որ Լատվիան և Բալթյան մյուս երկրները, ըստ Մոսկվայի տվյալների, արդեն օդային միջանցքներ են տրամադրել Ռուսաստանի տարածքին ուղղված ուկրաինական հարվածների համար։
Սյունիքի մարզի սահմանամերձ Խնածախ-Վաղատուր ճանապարհի վերանորոգման նախագիծը մշակման փուլում է։ Sputnik Արմենիայի գրավոր հարցմանն ի պատասխան այս մասին հայտնել են ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունից։
Մեծ Բրիտանիայի և Ֆրանսիայի առաջնորդները հայտարարել են, որ Օմանը համաձայնել է համագործակցել եվրոպական երկու երկրների հետ՝ ապահովելու, որ ռազմավարական նշանակություն ունեցող Հորմուզի նեղուցը բաց մնա համաշխարհային նավագնացության համար։
Վերաքննիչ քրեական դատարանը մերժել է «Մայր Հայաստան» կուսակցության նախագահ, ԲՀԿ նախընտրական ցուցակի 2-րդ համար Անդրանիկ Թևանյանի նկատմամբ կիրառված կալանքի դեմ բողոքը։ Լուրը հրապարակվել է կուսակցության ֆեյսբուքյան էջում։
Ուկրաինայի ռազմարդյունաբերական ենթակառուցվածքների վրա զանգվածային հարվածները պետք է շարունակվեն։ Այս հայտարարությունն արել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը ռազմական հատուկ գործողության զորքերի միացյալ խմբավորման օժանդակ կառավարման կետում զինվորականների հետ հանդիպման ժամանակ:
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Հարավային Դակոտա նահանգի Ռաշմոր լեռան մոտ ելույթ է ունեցել Միացյալ Նահանգների անկախության 250-ամյակին նվիրված հանդիսավոր միջոցառման ժամանակ։ Իր խոսքի զգալի մասը նա նվիրել է ամերիկյան ինքնության, մշակույթի և ներքին քաղաքականության հարցերին, ինչպես նաև կտրուկ քննադատել է կոմունիզմը՝ այն անվանելով երկրի համար գլխավոր սպառնալիքներից մեկը, փոխանցում է NBC News-ը։
ԱՄՆ-ի Միչիգան նահանգում Դիրբորն քաղաքի Fairlane առևտրի կենտրոնում տեղի ունեցած հրաձգության հետևանքով երկու մարդ է զոհվել, ևս մեկը հրազենային վնասվածք է ստացել։ Այդ մասին հայտնում է CBS-ը՝ հղում անելով տեղական ոստիկանությանը։
ԵՄ մուտքի և ելքի նոր թվային համակարգը (EES) ներդրման փուլում բախվում է տեխնիկական խնդիրների։ Դրա մասին հայտարարել է Եվրոպական հանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լյայենը, հաղորդում է Politico-ն։
Իլհամ Ալիևը շնորհավորել է Դոնալդ Թրամփին ԱՄՆ անկախության 250-ամյակի կապակցությամբ։ Այս մասին տեղեկանում ենք Ադրբեջանի նախագահի գրառումից։
Հիսուս Քրիստոսի ընտրած 12 առաքյալները Քրիստոսի աշակերտներն ու Քրիստոսի վարդապետության առաջին տարածողներն էին, հարուցյալ Քրիստոսի վկաները:
Իսրայելի վարչապետ Բենյամին Նեթանյահուն նախօրեին հեռախոսազրույց է ունեցել ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հետ, հայտնել է Նեթանյահուի գրասենյակը։
Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձներ է հղել Ամերիկայի Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփին և Ամերիկայի Միացյալ Նահանգների փոխնախագահ Ջեյ Դի Վենսին ազգային տոնի՝ Անկախության օրվա առթիվ:
Հազարավոր իրանցիներ հավաքվել են Թեհրանի Հեղափոխության հրապարակում՝ ցույցի. նրանց ձեռքերում պաստառներ են՝ սպանված գերագույն առաջնորդ Ալի Խամենեիի և նրա ընտանիքի անդամների նկարներով։
ՌԴ-ն և ԱՄՆ-ն, որպես երկու խոշորագույն միջուկային տերություններ, հատուկ պատասխանատվություն են կրում աշխարհում անվտանգության և կայունության համար: Այս մասին ասված է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի՝ Ամերիկայի Միացյալ Նահանգների Անկախության 250-ամյակի կապակցությամբ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփին հղած շնորհավորական ուղերձում, փոխանցում է ՏԱՍՍ-ը։
Իրանի նախագահը ՀՀ վարչապետի հետ հանդիպմանը երախտագիտություն է հայտնել Խամենեի և վերջին հակամարտության մյուս զոհերի սպանությունից հետո Հայաստանի կառավարության և ժողովրդի կողմից ցուցաբերված ցավակցությունների և աջակցության համար։ Նա ասել է, որ ցավակցության ուղերձները արտացոլում են երկու հարևան երկրների միջև խորը պատմական կապերն ու բարեկամությունը։ Այս մասին փոխանցում է Mehr-ը։
Փրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են։
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ Իրանը ձգտում է կարգավորել հարաբերությունները Վաշինգտոնի հետ, իսկ Միացյալ Նահանգները, նրա խոսքով, Թեհրանին «մեկ շաբաթ դադար» են տվել՝ կապված Իրանի գերագույն առաջնորդ Ալի Խամենեիի հուղարկավորության հետ։
Ռուսական ռուբլու առքի առավելագույն արժեքն է 4 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 4.46 դրամ: