Բոլոր արժանապատիվ քաղաքացիներին խնդրում և հորդորում եմ լինել այստեղ. հանրահավաքի մասնակից:
Ակցիայի մասնակցիները աղբամաններով փակեցին Մաշտոցի պողոտա-Մոսկովյան փողոց խաչմերուկը:
Ոչ մի բախում, վերջ. ոստիկաններին ոչ մի բան չենք ասում. Էդուարդ Շարմազանովը կանխեց հնարավոր սադրանքը:
«Այս ընթացքում ստեղծել էինք «Ես համաձայն չեմ» շարժումը, և առաջինը, որ ուզեցինք ցույց տալ, անհամաձայնությունն էր գործող իշխանությունների, մասնավորապես՝ Նիկոլ Փաշինյանի այցին»,- 168.am-ի հետ զրույցում նշեց Գյումրիից Երևան ժամանած հասարակական գործիչ Կարապետ Պողոսյանը:
Պարտված ղեկավարն իրավունք չունի շարունակելու. ամեն օր պարտություն է բերում. Նիկոյան:
Պահանջում և հորդորում եմ քնարկումներ անեք ձեր իսկ եջերում: Աստված պահապան ազգիս և երկրիս»
Ֆրանսիայի հրապարակը՝ լուսանկարներով
Տեղի ունեցածը սպանություն է, ինքնասպանություն, թե դժբախտ պատահար, պարզ կլինի դատաբժշկական եզրակացությունից և նյութերի նախապատրաստման ընթացքում:
Ֆրանսիայի հրապարակում բազմահազար քաղաքացիներ վանկարկում են «Ար-ցա՛խ, Ար-ցա՛խ»:
Դու պետք է գնաս. Արթուր Խաչատրյան:
Մեկ րոպե լռություն՝ Ֆրանսիայի հրապարակում՝ հանուն հազարավոր զոհերի:
Միավորվել ենք մեկ գաղափարի շուրջ՝ Արցախը չի՛ լինելու Ադրբեջանի կազմում, Հայաստանի հողը չի՛ զիջվելու:
Մենք ասում ենք՝ ո՛չ թուրքահպատակ հայկական իշխանություններին. Ասպրամ Կրպեյան:
Ով մեր երկրի վրա սրով գալիս է, սրով էլ գնում է. Չալաբյան:
Ֆրանսիայի հրապարակում բազմահազար քաղաքացիներ երգում են «Զարթնի՛ր, Լաո» երգը
Կապիտուլյանտին ենթարկելու ենք կապիտուլյացիայի. Իշխան Սաղաթելյան:
#Երևանում․ բազմահազար քաղաքացիներ և ուժայինների կենտրոնացում՝ Ֆրանսիայի հրապարակում․ ՈՒՂԻՂ
Քիչ առաջ տեղեկացրել էինք, որ 168.am-ի խմբագրություն էր զանգահարել մի քաղաքացի՝ ահազանգելով, որ Երևանի մետրոպոլիտենի Գարեգին Նժդեհի կայարանից մարդիկ չեն կարողանում հասնել քաղաքի այլ կայարաններ:
Փաշինյանն այլևս չի ներկայացնում Հայաստանի հանրապետությունը. Րաֆֆի Հովհաննիսյան:
Արցախի դրոշով փոքրիկը՝ Ֆրանսիայի հրապարակում:
Վարչապետը պետք է հրաժարական գրի ու տղամարդու պես ասի՝ ես գնացի. քանդակագործ Արթուր Գևորգյան:
#Հենցհիմա: Ընդդիմության բազմահազարանոց քայլերթը դեպի Երևան՝ տարբեր ուղղություններից. ՈՒՂԻՂ
Կոչ՝ Արցախի իշխանությանը. մի՛ վախեցեք Փաշինյանից, եկե՛ք այստեղ պահանջեք նրա հեռացումը. Զոհրաբյան:
Մի քանի օր՝ անձրև կլինի, ձյուն կլինի, ոչնչից չենք վախենում, կանգնում ենք. Արթուր Վանեցյան:
168.am-ի խմբագրություն զանգահարեց մի քաղաքացի և տեղեկացրեց, որ Երևանի մետրոպոլիտենի Գարեգին Նժդեհի կայարանից մարդիկ չեն կարողանում հասնել քաղաքի այլ կայարաններ:
Այսօր Ֆրանսիայի հրապարակում հրավիրված ընդդիմության հանրահավաքին ընդառաջ ոստիկանական աննախադեպ ծավալի ուժեր են տեղակայված Երևանի կենտրոնի տարբեր հատվածներում: Քաղաքացիներից մեկը 168.am-ին տեսանյութ է տրամադրել, որից պարզ է դառնում, որ ոստիկանական գումարտակներ են կուտակված Բաղրամյան պողոտայում՝ մասնավորապես ՀՀ գիտությունների ազգային ակադեմիայի մուտքի մոտ:
Քաղաքացիական բախումների դրդումներ մեր կողմից չեն լինելու. Վահրամ Բաղդասարյան:
#ՀԻՄԱ:Արթուր Վանեցյանը և համակիրները Ազատության հրապարակից շարժվում են դեպի Ֆրանսիայի հրապարակ`ՈւՂԻՂ
Դադարեցվել է Երևանի Դավթաշեն վարչական շրջանի Ձոր-2 թաղամասի գազամատակարարումը:
Այս շարժումը չունի գեոպոլիտիկ տեր. Արմեն Աշոտյան: