ՌԴ-ն հերքում է, սակայն դա չխանգեցրեց Ռուսաստանին ու Վրաստանին դրական որոշումներ կայացնել․ Վահե Դավթյան

Քաղաքական գիտությունների դոկտոր, էներգետիկ անվտանգության փորձագետ Վահե Դավթյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է․

«ՌԴ ԱԳՆ-ն հերքել է Վրաստանի հետ դիվանագիտական հարաբերությունների ուղղությամբ գործընթաց սկսելու մասին լուրերը։

Դրանից առաջ հերքվել էր նաև ուղիղ ավիահաղորդակցության հաստատման ու վիզաների ռեժիմի չեղարկման մասին լուրերը, ինչը, սակայն, չխանգեցրեց կողմերին այդ հարցերի շուրջ դրական որոշումներ կայացնել»։

Ավելի վաղ, Մոսկվան արձագանքել էր Թբիլիսիի հետ դիվանագիտական հարաբերությունների վերականգնման մասին լրատվամիջոցներում շրջանառվող տեղեկություններին։ Ռուսաստանի արտգործնախարարությունից «Ռիա Նովոստի» գործակալությանը փոխանցել էին, որ «իմաստ չեն տեսնում մեկնաբանել վրացական ընդդիմադիր ռեսուրսների կողմից տիրաժավորվող տարատեսակ «թակարդները»։

 

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հունիս 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Մայիս   Հուլիս »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930