ՀՀ ազգային անվտանգության ծառայությունից ստացված տվյալների հիման վրա ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեում նախաձեռնված քրեական վարույթով կատարված նախաքննությամբ հիմնավորվել է, որ Ա. Վ.-ն. զբաղեցնելով ՀՀ պաշտպանության նախարարության տարածքային ստորաբաժանումներից մեկի զորակոչի բաժնի պետի պաշտոնը, ՊՆ մեկ այլ տարածքային ստորաբաժանման ղեկավար Ա. Հ.-ի և ՊՆ մի շարք այլ պաշտոնատար անձանց հետ խմբի կազմում, Կենտրոնական բժշկական հանձնաժողովի նկատմամբ ունեցած ազդեցությունն օգտագործելու եղանակով, զորակոչի ենթակա անձանց պարտադիր ժամկետային զինվորական ծառայությունից ազատելու կամ զորակոչը հետաձգելու համար նրանց հարազատներից պահանջել և ստացել են խոշոր ու առանձնապես խոշոր չափերով՝ ընդհանուր 50.000 ԱՄՆ դոլար կաշառք:
ՀՀ իշխանությունների հայտարարությունն այն մասին, որ «Ռուսաստանը հանձնել է Ղարաբաղը, սուտ է և ուղղված է Ղարաբաղի հանդեպ գործած սեփական դավաճանության, արևմտյան ճամբար անցնելու որոշման արդարացմանը». այս մասին ասել է Պետդումայի ԱՊՀ հարցերով հանձնաժողովի նախագահի առաջին տեղակալ Կոնստանտին Զատուլինը:
Օրերս Գյումրու Տեխնոլոգիական կենտրոնում կայացել է Silicon Mountains 2024 Shirak տեխնոլոգիական ֆորումը՝ միավորելով տարբեր ընկերությունների, ստարտափների, թվային լուծումներով հետաքրքրված մասնագետների: Ֆորումի նպատակը տեխնոլոգիական ոլորտի համաչափ զարգացումն է ամբողջ Հայաստանում։
Վերին Լարսի ռուս-վրացական սահմանին ավելի քան 3 հազար բեռնատար է կուտակվել: Այս մասին հայտնում է Sputnik Գրուզիան։
Կաշառք ստանալու, տալու և կաշառք տալուն օժանդակելու համար նախաքննության ընթացքում մեղադրանքներ են ներկայացվել ևս 8 անձի, այդ թվում՝ տարածքային ստորաբաժանումների ղեկավարներ Ա. Հ.-ին և Ս. Հ.-ին:
ՈւԵՖԱ կանանց Եվրոպայի 2025 թվականի առաջնության որակավորման փուլի երկու հանդիպմանն ընդառաջ՝ Հայաստանի կանանց ֆուտբոլի ազգային հավաքականը հուլիսի 7-17-ը մարզական հավաք կանցկացնի ՀՖՖ Տեխնիկական կենտրոն/ֆուտբոլի ակադեմիայում: Այս մասին հայտնում է Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան: Հավաքականի գլխավոր մարզիչ Արտակ Ադամյանը հրավիրել է հետևյալ ֆուտբոլիստներին՝ Դարպասապահներ Ալինա Պողոսյան-«Կռիլյա Սովետով»-ՌԴ Սոֆինե Կևորկյան-«Լուիզիանայի պետական համալսարան»-ԱՄՆ Լիլիթ Բաբայան -«Փյունիկ-աղջիկներ» Պաշտպաններ Նատաշա Ժամգոչյան […]
Հայաստանի Հանրապետության ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը չի մասնակցի հուլիսի 12-ին Սանկտ Պետերբուրգում կայանալիք Անկախ պետությունների համագործակցության (ԱՊՀ) միջխորհրդարանական վեհաժողովին։
Վարդգես Սարգսյանին պրոֆեսիոնալ դատավոր եմ համարում, կկարդանք ակտն ու նրա պատճառաբանությունը. Կոչուբաև
Ով ինչ անում է, իրեն է անում. դմբո են ու չեն հասկանում՝ ինչ են անում. Վլադիմիր Գասպարյան
Օսիպյանը եղել է մեր կապավորը, լսել է ու պատմել. Վլադիմիր Գասպարյան
Իհարկե, գնալու եմ արդարացման ճանապարհով. քաղաքական հետապնդում չի եղել. Վլադիմիր Գասպարյան
Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Չինաստանի Ժողովրդական Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Ֆան Յոնին, ով ավարտում է իր դիվանագիտական առաքելությունը մեր երկրում: Այս մասին տեղեկացնում են Կառավարության մամուլի ծառայությունից:
Հնդկաստանի վարչապետ Նարենդրա Մոդին Մոսկվայում հնդկական համայնքի հետ հանդիպման ժամանակ հայտարարել է, որ Ռուսաստանն իր երկրի հավատարիմ բարեկամն է, իսկ ռուս-հնդկական հարաբերություններում ջերմաստիճանը միշտ դրական նշանով է։ Այդ մասին հայտնում են ՏԱՍՍ գործակալությունից:
Հուլիսի 9-ին, ժամը 12։09-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևանի Արին Բերդի փողոցում այրվում է ավտոմեքենա։
Մյասնիկյան պողոտան փուլ առ փուլ մեկ ամիս միակողմանի փակ կլինի։ Այս մասին հայտնում է Երևանի քաղաքապետարանը։
#ՀԻՄԱ. ՀՐԱՊԱՐԱԿՎՈՒՄ Է ՆԱԽԿԻՆ ՈՍՏԻԿԱՆԱՊԵՏ ՎԼԱԴԻՄԻՐ ԳԱՍՊԱՐՅԱՆԻ ԳՈՐԾՈՎ ԴԱՏԱՐԱՆԻ ՎՃԻՌԸ. #ՈՒՂԻՂ
ԱՄՆ-ին պատուհասած «Բերիլ» փոթորիկը Տեխաս և Լուիզիանա նահանգներում 8 մարդու մահվան պատճառ է դարձել։ Տեխասում ավելի քան 2,5 միլիոն տնային տնտեսություն մնացել է առանց էլեկտրականության։ Այս մասին հաղորդում է CNN-ը։
Հուլիսի 9-ին ընդունել եմ Հայաստանի Հանրապետությունում Իրանի Իսլամական Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Մեհդի Սոբհանիին։
Փարիզի դատախազությունը հետաքննություն է սկսել ծայրահեղ աջակողմյան «Ազգային միավորում» խորհրդարանական խմբակցության ղեկավար Մարին Լը Պենի դեմ՝ 2022 թվականի նախագահական արշավի ապօրինի ֆինանսավորման կասկածանքով, հայտնում է BFMTV-ն՝ հղում անելով աղբյուրներին։
Եվրամիության երկրների ղեկավարները որոշում են ընդունել սառեցնել այն 30 միլիոն եվրոն, որը նախատեսվում էր ուղարկել Վրաստան՝ երկրի պաշտպանունակության ուժեղացման համար։Այս մասին հայտարարել է Վրաստանում ԵՄ դեսպան Պավել Գերչինսկին Թբիլիսիում կայացած միջազգային խորհրդաժողովում։
«Հայկական ավիաուղիներ» ավիաընկերությունը հուլիսի 9-ից մեկնարկել է Երևան-Ուֆա-Երևան երթուղով չվերթերը:
Իրանի ընտրված նախագահ Մասուդ Պեզեշկիանը հայտարարել է, որ կշարունակի աջակցություն ցույց տալ տարածաշրջանի «դիմադրության ուժերին», ներառյալ ՝ «Հեզբոլլահ» շարժմանը։ Այդ մասին տեղեկացնում է «Ինտերֆաքս» գործակալությունը:
Հոկտեմբերին կորոշվի ոչ միայն Վրաստանի ճակատագիրը՝ առաջիկա 20-25 տարիների համար, այլև մի ամբողջ սերնդի կյանքի համար, հայտարարել է Վրաստանի երրորդ նախագահ Միխեիլ Սաակաշվիլին:
մերիկայի Միացյալ Նահանգների միջազգային զարգացման գործակալության ղեկավար Սամանթա Փաուերը Երևանում ժենգյալով հաց պատրաստեց արցախցի կանանց հետ:
Արցախցիները նամակ հանձնեցին ՄԱԿ-ի գրասենյակի ներկայացուցչին
Օկուպացված Շուշիում Ալիևն օրերս նախաձեռնել էր և անցկացրեց «Թյուրքական պետությունների կազմակերպության» ոչ պաշտոնական գագաթաժողովը, որին մասնակցել են Ղազախստանի, Ղրղզստանի, Ուզբեկստանի նախագահները, Հյուսիսային Կիպրոսի թուրքական օկուպացիոն ռեժիմի ներկայացուցիչը, Թուրքիայի փոխնախագահը, Հունգարիայի վարչապետ Օրբանը:
ԱՄՆ-ում նախագահական ընտրությունները կկայանան նոյեմբերի 5-ին։ ԱՄՆ նախկին նախագահ Դոնալդ Թրամփի և նախագահ Ջո Բայդենի միջև տեղի ունեցած հեռուստաբանավեճում անհաջող ելույթից հետո նույնիսկ Բայդենի որոշ կուսակիցներ սկսել են կասկածի տակ դնել նրա առաջադրման նպատակահարմարությունը։
Իրանում օրերս տեղի ունեցան նախագահական ընտրություններ, որոնց արդյունքում հաղթանակ տարավ Մասուդ Փեզեշքիանը: Կան քաղաքագետներ, որոնք կարծում են, թե այս ընտրությունից քաղաքական կուրսի էական փոփոխություն ակնկալել պետք չէ, քանի որ այդ երկրում արտաքին քաղաքական ուղղությունները նախանշում է երկրի գերագույն հոգևոր առաջնորդ այաթոլլահ Ալի Խամենեին, իսկ նախագահը գործում է նրա գծած շրջանակներում:
«Հրապարակ» թերթը գրում է. «Որքան մեր իշխանությունը շատ է խոսում դեպի Եվրոպա գնալու մասին, այնքան դժվարանում է ՀՀ քաղաքացիների համար Շենգեն-վիզաներ` ԵՄ երկրներ մուտքի արտոնագիր ստանալը:
Վրաստանի՝ Եվրամիությանն անդամակցելու գործընթացը ներկայում կասեցված է, հայտնել է Վրաստանում Եվրամիության դեսպան Պավել Հերչինսկին։ Այս մասին հաղորդում է Վրաստանի հանրային հեռարձակող ընկերությունը։