Բաժիններ՝

Կանանց ազգային հավաքականը սկսում է նախապատրաստությունը խմբային փուլի վերջին երկու խաղին

ՈւԵՖԱ կանանց Եվրոպայի 2025 թվականի առաջնության որակավորման փուլի երկու հանդիպմանն ընդառաջ՝ Հայաստանի կանանց ֆուտբոլի ազգային հավաքականը հուլիսի 7-17-ը մարզական հավաք կանցկացնի ՀՖՖ Տեխնիկական կենտրոն/ֆուտբոլի ակադեմիայում:

Այս մասին հայտնում է Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան: Հավաքականի գլխավոր մարզիչ Արտակ Ադամյանը հրավիրել է հետևյալ ֆուտբոլիստներին՝

Դարպասապահներ
Ալինա Պողոսյան-«Կռիլյա Սովետով»-ՌԴ
Սոֆինե Կևորկյան-«Լուիզիանայի պետական համալսարան»-ԱՄՆ
Լիլիթ Բաբայան -«Փյունիկ-աղջիկներ»

Պաշտպաններ
Նատաշա Ժամգոչյան -«Լավալ»-Կանադա
Սվետլանա Կարագյոզյան -«Ռուբին»-ՌԴ
Լիանա Ղազարյան-«Ռոստով»-ՌԴ
Միլանա Վարդանյան-«Կրասնոդար»-ՌԴ
Տատյանա Գրիգորյան-«Փասադենայի քոլեջ»-ԱՄՆ
Հասմիկ Գրիգորյան-«Ուրարտու-աղջիկներ»

Կիսապաշտպաններ
Աննա Դալլաքյան-«Ռոստով»-ՌԴ
Լարա Կազանչյան-«Քրեյթոն»-Կանադա
Մարալ Արթին-«Մալագա Սիթի»-Իսպանիա
Մանե Ներսեսյան-«Գո Իգլս»-ԱՄՆ
Վերոնիկա Ասատրյան-«Արարատ Տալլին»-Էստոնիա
Էլինա Մարտիրոսյան-«Արարատ-Արմենիա-աղջիկներ»

Հարձակվողներ
Անի Սաֆարյան-«Կոլումբիա Լայընս»-ԱՄՆ
Օքսաննա Պիզլովա-«Ռուբին»-Ռուսաստան
Լուսինե Կոստանյան-«Ուրարտու-աղջիկներ»
Միլենա Սայադյան-«Ուրարտու-աղջիկներ»
Տաթև Խաչատրյան-«Արարատ-Արմենիա-աղջիկներ»

Առաջին հանդիպումը կանանց Հայաստանի ազգային հավաքականը կանցկացնի հուլիսի 12-ին Երևանում՝ Վազգեն Սարգսյանի անվան «Հանրապետական» մարզադաշտում՝ մրցելով Բուլղարիայի ընտրանու դեմ: Կանանց ազգային հավաքականն ընտրական փուլի վերջին հանդիպումը կանցկացնի Ռումինիայի հետ: Հանդիպումը տեղի կունենա Բուխարեստի «Արկուլ դե Տրիումֆ» մարզադաշտում հուլիսի 16-ին։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս