ԵՄ-ն սառեցրել է Վրաստանի ՊՆ-ին 30 մլն եվրոյի տրամադրումը՝ «օտարերկրյա գործակալների մասին» օրենքի պատճառով

Եվրամիության երկրների ղեկավարները որոշում են ընդունել սառեցնել այն 30 միլիոն եվրոն, որը նախատեսվում էր ուղարկել Վրաստան՝ երկրի պաշտպանունակության ուժեղացման համար։Այս մասին հայտարարել է Վրաստանում ԵՄ դեսպան Պավել Գերչինսկին Թբիլիսիում կայացած միջազգային խորհրդաժողովում։

«Ինչ վերաբերում է ԵՄ-ի և Վրաստանի միջև անվտանգության և պաշտպանության ոլորտում համագործակցությանը, ցավոք, պետք է ձեզ տեղեկացնեմ, որ ԵՄ ղեկավարները որոշել են սառեցնել այն գումարը, որը հատկացվել էր Վրաստանի պաշտպանության ուժերի աջակցության համար Խաղաղության եվրոպական հիմնադրամի շրջանակներում։ Այս պահին 30 միլիոն եվրո գումարը, որը մենք նախատեսում էինք փոխանցել Վրաստանի պաշտպանության նախարարությանը, սառեցված է», – Գերչինսկիի խոսքերն է մեջբերում Վրաստանի հանրային հեռարձակող ընկերությունը։

Դիվանագետի խոսքով՝ դա ԵՄ-ի կողմից ձեռնարկված դեռ միայն առաջին քայլն է Վրաստանում «Օտարերկրյա ազդեցության թափանցիկության մասին» օրենքի ընդունումից հետո։

«Մեր ուղղակի աջակցությունը Վրաստանի կառավարությանը կկրճատվի։ Մենք կաշխատենք այդ ուղղակի աջակցությունը փոխանցել քաղաքացիական հասարակությանը և ԶԼՄ-ներին»,- նշել է Գերչինսկին։

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հուլիս 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հունիս   Օգոստոս »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031