Ս. Գրիգոր Լուսավորչի նշխարների գյուտը հայոց մեծագույն սրբերից մեկի հիշատակին նվիրված երեք տոներից մեկն է: Ըստ ավանդության՝ հայոց մեծ դարձից հետո Ս. Գրիգոր Լուսավորիչն իր կյանքի վերջին տարիներն ավարտում է ճգնակեցությամբ՝ Սեպուհ լեռան Մանեի այրում, որտեղ էլ վախճանվում է 326 թվականին:
Իրանի արտաքին գործերի նախարար Աբաս Արաղչին նախազգուշացրել է իր պակիստանցի գործընկերոջը, որ Միացյալ Նահանգները լիակատար պատասխանատվություն են կրում վերջերս ստորագրված փոխըմբռնման հուշագրի ցանկացած խախտման, մասնավորապես՝ բոլոր ճակատներում, ներառյալ Լիբանանում, պատերազմը դադարեցնելու պահանջի համար, հայտնում է «Mehr» լրատվական գործակալությունը։
Շիրակի մարզպետ Դավիթ Առուշանյանի հանձնարարությամբ, Արտակարգ իրավիճակների հետևանքով հասցված վնասների գնահատման Շիրակի մարզային հանձնաժողովը դեռ նախօրեից սկսել է երեկ երեկոյան Շիրակի մարզում, մասնավորապես, Գյումրի քաղաքում տեղացած ուժեղ կարկուտի հետևանքով պատճառված գույքային վնասների գնահատման աշխատանքները։ Այս մասին տեղեկացնում է Շիրակի մարզպետի աշխատակազմը:
Սյունիքի մարզի դատախազությունը, պետական (համայնքային) շահերի պաշտպանության լիազորության շրջանակում, ուսումնասիրել է Սյունիքի մարզի Սիսիան համայնքի Սիսիան քաղաքի «Մայիսի 28» զբոսայգու տարածքում գտնվող հողամասերը տարբեր անձանց տրամադրելու վերաբերյալ փաստաթղթերը:
Քրեական ոստիկանության Արմավիրի մարզային վարչության կողմից որպես անհետ կորած որոնվում է 1938թ. ծնված Նադյա Ղալաչյանը։ Նա դուրս է եկել Արմավիր բնակավայրի իր բնակարանից և չի վերադարձել:
Այսօր Ռուսաստանից Ադրբեջանի տարածքով Հայաստան կուղարկվի ցորենի ևս մեկ խմբաքանակ: Այս մասին հայտնում են ադրբեջանական ԶԼՄ-ները։
ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն հունիսի 19-ին զրույց է ունեցել Լիբանանի նախագահ Ժոզեֆ Աունի հետ։ Այդ մասին նշվում է ԱՄՆ Պետդեպարտամենտի մամուլի քարտուղար Թոմի Փիգոթի հաղորդագրության մեջ։
Դոմինիկյան Հանրապետության ափամերձ առողջարանային հյուրանոցներից մեկում բռնկված խոշոր հրդեհի հետևանքով մեկ կին է զոհվել, և գրեթե 1700 զբոսաշրջիկ է տարհանվել։ Այս մասին հայտնում է Reuters գործակալությունը։
ԵՄ գագաթնաժողովի առաջին օրը պետք է նվիրված լիներ Չինաստանին և Եվրամիությանը անդամակցելու Ուկրաինայի հայտի հանդիսավոր առաջմղմանը։
Իրավական պատասխանատվության ենք ենթարկելու բոլորին՝ ընդհուպ ապօրինի հրամաններ կատարողներին. Ամստերդամ
Ուկրաինայի և Լեհաստանի միջև դիվանագիտական սկանդալ է ծագել, երբ Լեհաստանի նախագահ Կարոլ Նավրոցկին Վլադիմիր Զելենսկուն զրկել է Սպիտակ արծվի շքանշանից։
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ մտադիր է այցելել Թուրքիա և Չինաստան: Այս մասիբն փոխանցում է ՏԱՍՍ-ը։
Իրանի փոխարտգործնախարար Սայիդ Խատիբզադեն Al Jazeera-ին տված հարցազրույցում հայտարարել է, որ Թեհրանը պատրաստ է շարունակել Վաշինգտոնի հետ դիվանագիտական գործընթացը միայն այն դեպքում, եթե Միացյալ Նահանգներն ամենայն լրջությամբ մոտենա համաձայնագրի կատարմանը և երաշխավորի, որ Իսրայելը նույնպես կպահպանի Փոխըմբռնման հուշագրի պայմանները։
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Axios պարբերականին տված հարցազրույցում անդրադարձել է ուկրաինական պատերազմին և խուսափել է ուղիղ պատասխանել այն հարցին, թե ում է «ավելի շատ հարգում»՝ Վլադիմիր Պուտինին, թե՞ Վլադիմիր Զելենսկուն։
Ռուսական հակաօդային պաշտպանության համակարգերն այս գիշեր 157 ուկրաինական անօդաչու սարք են ոչնչացրել Ռուսաստանի տարածքում։ Տեղեկությունը հայտնում է ՌԴ պաշտպանության նախարարությունը։
Մեծ Բրիտանիայի Բեդֆորդ քաղաքի մոտակայքում գնացքներ են բախվել, ինչի հետևանքով 89 մարդ Է տուժել։ Տեղեկությունը հայտնում է «The Guardian»-ը:
Իտալիայի Մոնտեսիլվանո քաղաքում շարունակվում է 2026 թվականի շախմատի աշխարհի 14-18 տարեկան պատանիների և աղջիկների առաջնությունը: Այս մասին հայտնում են շախմատի ֆեդերացիայից։
Թեհրանը չի պարտվել այս պատերազմում Վաշինգտոնին՝ չնայած Իրանի գերագույն առաջնորդ Ալի Խամենեիի սպանությանը և հրթիռային հարվածներին։ Այս մասին գրել է Ռուսաստանի Անվտանգության խորհրդի փոխնախագահ Դմիտրի Մեդվեդևը՝ մեկնաբանելով ԱՄՆ-ի և Իսլամական Հանրապետության միջև հուշագիրը, փոխանցում է ՌԻԱ «Նովոստին»։
Անահիտ Մանասյանի ուղերձը Փախստականների համաշխարհային օրվա առթիվ:
Փրկարարներն ու ոստիկանները Փամբակ գետում շարունակում են որոնել 13–ամյա աղջկան։
Այսօր՝ հունիսի 20-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 00:05-ի սահմաններում Զաքարիա Սարկավագի 8/1 հասցեի դիմաց Երևանի բնակիչ 57-ամյա Ռուբեն Գ.-ն իր վարած «Zhongtong» մակնիշի ավտոբուսով բախվել է ճանապարհին կայանված «ԶԻԼ» բեռնատարին։
Արաքսի ափին պատնեշի կառուցման աշխատանքները շարունակվում են։ Այս մասին Sputnik Արմենիայի հարցմանն ի պատասխան հայտնել են ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունից:
ԱՄՆ դոլարի առքի առավելագույն արժեքն է 366.5 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 368.5 դրամ:
Փաստորեն, այն, ինչ չի կարելի հայերիս, խրախուսվում է ադրբեջանցիներին։ Այս մասին գրել է Տիգրան Աբրահամյանը։
Ֆուտբոլի աշխարհի առաջնության խմբային փուլի արգելքը հաղթահարած հերթական հավաքականը ԱՄՆ ընտրանին է:
ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչությունում ավարտվել է խորթ մոր կողմից 1 տարեկան երեխային սպանելու դեպքի առթիվ նախաձեռնված քրեական վարույթի նախաքննությունը:
Երևան քաղաքում հունիսի 20-22-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Մայրաքաղաքում օդի ջերմաստիճանը ցերեկային ժամերին կհասնի +38 աստիճանի։
Սպիտակ տան հատուկ ներկայացուցիչ Սթիվ Ուիտկոֆը մեկնել է Շվեյցարիա, որտեղ, ինչպես սպասվում է, կկայանա Իրանի հետ հնարավոր միջուկային գործարքի շուրջ բանակցությունների առաջին փուլը, Axios-ին հայտնել է ամերիկացի պաշտոնյան։
Ռուսաստանը կարող էր Ուկրաինայի պատերազմն ավարտել հենց առաջին օրը, եթե չլիներ «ռուս գեներալը», որը տանկերն ուղարկեց դեպի Կիև՝ «ճահճի միջով»։ Այս մասին Axios-ին տված հարցազրույցում հայտարարել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը։
ԻՀՊԿ գլխավոր հրամանատարի պաշտոնը զբաղեցրած գեներալ-մայոր Ռեզային Մոհսեն Ռեզային նախազգուշացնում է չափից ավելի լավատես չլինել