Եկեղեցին հոր սենյակ է. չի՛ կարելի, պետք է միաբանվել. Զոհրապ Բեկ-Գասպարենց
Հունիսի 25-ին գողության դեպքեր են տեղի ունեցել Երևանում։ Ինչպես հայտնում է Shamshyan.com-ը, ժամը 08։55-ի սահմաններում ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության Կենտրոնական բաժնում տեղեկություն է ստացվել, որ Պուշկին 60 հասցեում ավտոմեքենաներից գողություններ են կատարվել։
Փաստաբան Ռուբեն Մելիքյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Ձերբակալվածներ կան Արաբկիրի ու Նոր Նորքի բաժիններում։ Հաստատ այլ բաժիններում ևս։ Ընդդիմադիր պատգամավորներին խնդրում եմ այցելել»։
Ոստիկանները բերման են ենթարկում հանգիստ կանգնած քաղաքացիներին
Ֆինլանդիան իրավունք ունի փակել Ռուսաստանի հետ իր արևելյան սահմանը՝ ելնելով ազգային անվտանգության և հասարակական կարգի պահպանման անհրաժեշտությունից։ Այդ մասին ֆիննական YLE հեռուստաընկերությանը հայտնել է Եվրախորհրդարանի հաղորդակցությունների գլխավոր տնօրինության մամուլի քարտուղար Ալեսիո Ինկորվայան։
Ոստիկանական նոր ուժեր են կենտրոնանում, ինչը իշխանության վախի նշան է. Գոհար Մելոյան
Լարված իրավիճակ՝ ոստիկանների և Միքայել Սրբազանի աջակիցների միջև
Անգլիայի ազգային հավաքականի նախկին կիսապաշտպան Դևիդ Բեքհեմը տեղափոխվել է հիվանդանոց՝ դաստակի ուժեղ ցավերի պատճառով, հայտնում է Daily Mail-ը։
ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի պաշտոնական այցը Չինաստան եզրափակվեց Պեկինում ՀՀ դեսպանությունում աշխատանքային քննարկմամբ: Այս ամսին հայտնում են ԱԳՆ-ից:
Միքայել Սրբազանը Քննչական կոմիտե ժամանեց՝ շրջապատված տասնակ ԱԱԾ-ականներով
Վրաստանի նախկին նախագահ Միխեիլ Սաակաշվիլին ֆեյաբուքյան իր էջում գրել է, թե ՀՀ-ն թուղթ է ստորագրել Թուրքիայի հետ։ Նա մասնավորապես պնդել է, որ Հայաստանը խաղաղության համաձայնագիր է ստորագրել Թուրքիայի հետ, բացում է սահմանը և դեսպանատուն:
Հովհաննես Ավետիսյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Ինձ տանում են բաժին, հիմքեր չեն ներկայացնում»:
#ՀՐԱՏԱՊ. ՄԻՔԱՅԵԼ ՍՐԲԱԶԱՆԸ ՔՆՆՉԱԿԱՆՈՒՄ Է. ՈՍՏԻԿԱՆԱԿԱՆ ԶՈՐՔԵՐ ԵՆ ԲԵՐՎԵԼ. ՀԻՄԱ
«Այս խառը իրավիճակում կրկին «բուսնեց» էս հակահայկական անասունը։
Հայաստանի գործող վարչախումբն այսօր փորձել է անել այն, ինչ դարերով չի հաջողվել մեր թշնամիներին: Այդուհանդերձ, ի հակառակ հավատացյալ հայ ժողովրդին նսեմացնելու և քաղաքացիական բախումներ հրահրելու, իշխանությունների բացահայտ քայլերի, ակնհայտ է աշխարհասփյուռ մեր ժողովրդի ճնշող մեծամասնության լիակատար ու անվերապահ աջակցությունը Մայր Աթոռին և մեր հոգևոր արժեքներին:
Կալանքից դուրս գամ, կքննարկենք. Սրբազանը՝ իր թեկնածությունն առաջադրելու Մարուքյանի առաջարկի մասին
Եթե անգամ ինձ ցմահ դատապարտեն, մեկ է, Եկեղեցին հաղթել է. Միքայել Սրբազան
Հանդիպման ընթացքում քննարկել ենք Հայաստանի և Թուրքիայի միջև էներգետիկայի ոլորտում համագործակցության հնարավոր ուղղությունները։
Հարկ է յարգել պետութեան օրէնքները, միաժամանակ՝ եկեղեցւոյ հեղինակութիւնը, եւ իր հարցերը ներքին ճամբով քննելու իրաւունքը: Անհրաժեշտ է մանաւանդ հեռու մնալ այնպիսի լեզուի ու ոճի գործածութենէ եւ մօտեցումներէ, որոնք չեն համապատասխաներ մեր հոգեւոր, ազգային ու բարոյական արժէքներուն ու արժեչափերուն: Հետեւաբար, ՆԵՐԿԱՅ ԲԱՐԴ ԻՐԱՎԻՃԱԿԷՆ ԴՈՒՐՍ ԳԱԼՈՒ ԱՌԱՋԻՆ ՀԱՆԳՐՈՒԱՆԸ ՊԷՏՔ Է ԸԼԼԱՅ ԴԱԴՐԵՑՆԵԼ ԱՄԷՆ ՏԵՍԱԿ ՀՐԱՊԱՐԱԿԱՅԻՆ ԱՐՏԱՅԱՅՏՈՒԹԻՒՆՆԵՐ:
Մայր Աթոռի վրա սրբապիղծ հարձակմանը զուգահեռ շարունակվում են ապօրինությունները ընդդիմադիրների նկատմամբ։
Հունիսի 27-ի առավոտյան ՀՀ իրավապահ մարմինների ուժեր, մուտք գործելով Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի և Վեհարանի տարածք, փորձել են ձերբակալել Շիրակի թեմի առաջնորդ Տ. Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանին, ով Մայր Աթոռ էր ժամանել քահանայից տարեկան ժողովի առիթով իբրև հավաքի համակարգող։
Նախապատրաստվում է Իրանի նախագահի այցը Հայաստան․ Մեհդի Սոբհանի
Խոսքը կոնկրետ հոգևորականի մասին չէ, եթե խոսքը լիներ կոնկրետ հոգևորականի ձերբակալության մասին, ապա ընդունեք, որ դրա համար վատագույն տեղը Էջմիածինը կլիներ։ Փաշինյանի հրահանգի նպատակն էր հենց ասպատակել (կներեք՝ ես այլ հարմար բառ չեմ գտնում) Սուրբ Էջմիածինը, կոտրել Վեհարանի դարպասները, հրահրել բախումներ ուժայինների ու քաղաքացիների միջև ու Վեհարանից տանել տվյալ դեպքում արքեպիսկոպոս Աջապահյանին։ Այդ «օպերացիայից» հետո հաջորդ ասպատակությունը արդեն կլիներ հենց Կաթողիկոսի դեմ։
Պետությունը պարտավոր է, իմ առաջ, հանրության, երեխաների, բոլորիս առաջ պարտավոր է հստակ արձագանքել սրան:
«ՀայաՔվե» ազգային քաղաքացիական միավորումը, խստագույնս դատապարտելով գործող վարչախմբի ապօրինի գրոհը Մայր Աթոռի վրա, ստեղծված իրավիճակում պահանջում է.
Նա, հղում կատարելով Հայաստանի մասին ԵԽԽՎ զեկույցին, ասաց․ «Կարծում եմ՝ տեղյակ եք, թե ինչ բանաձևեր և զեկույցներ ենք ունեցել այս հարցերի վերաբերյալ։ ԵԽԽՎ-ն Հայաստանի մասին զեկույց է հրապարակել, և ես ավելացնելու բան չունեմ»։
Սուրեն Սուրենյանցը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Նիկոլ Փաշինյանի հեռացման գործընթացը մեկնարկել է և այլևս անշրջելի է. այսօր նա անցավ ռուբիկոնը, որից նահանջ չունի։ Այլևս նահանջի տեղ չունի նաև հայ ժողովուրդը»։
Սա ոչ միայն անձի իրավունքների կոպիտ խախտում է, այլև վտանգավոր նախադեպ. հոգևոր առաջնորդին լռեցնելու փորձերն ազդակ են՝ ուղղված հասարակության բոլոր անդամներին։ Ամեն անգամ լռելը հավասար է մեղսակցության։
Հիշյալ ձերբակալման որոշման կատարումը օրենքով սահմանված կարգով հանձնարարվել է ՀՀ ԱԱԾ աշխատակիցներին: Նկատի ունենալով, որ վարույթի ընթացքում մի խումբ անձանց կողմից խոչընդոտվել է իրավապահ մարմինների օրինական գործունեությունը, ուստի այդ փաստով՝ արդարադատության իրականացմանը խոչընդոտելու հատկանիշներով ևս նախաձեռնվել է քրեական վարույթ:
Գյումրու ավագանու «Մեր քաղաքը» «Հայաստանի կոմունիստական կուսակցություն», «Իմ հզոր համայնք» և «Մայր Հայաստան» խմբակցությունները հանդես են եկել հայտարարությամբ՝ դատապարտելով Շիրակի թեմի առաջնորդ Միքայել սրբազանի նկատմամբ նախաձեռնված քրեական հետապնդումը։