Համայնքային ոստիկանության Գորիսի և Մասիսի բաժինների ծառայողների համատեղ օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ օգոստոսի 6-ին Գորիսում ձերբակալվել է 39-ամյա մի տղամարդ, որը այս տարվա մայիսի 25-ից հետախուզվում էր ընդերքի պահպանման և օգտագործման կանոնները խախտելու, ինչպես նաև հողը փչացնելու մեղադրանքով, խափանման միջոցը՝ կալանք։
Առավել ներառական հասարակություն ունենալու գործընթացին համալիր աջակցություն ցուցաբերելու նպատակով՝ Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի երեխաների և սոցիալական պաշտպանության վարչությունը գործընկեր կազմակերպությունների հետ հանդիպում- քննարկում է ունեցել։Այս մասին հայտնում են Երևանի քաղաքապետարանից։
Սիրիական SANA լրատվական գործակալությունը հաղորդում է, որ Սիրիայի և Թուրքիայի պաշտպանության նախարարությունները ստորագրել են պաշտպանական համագործակցության նոր համաձայնագիր։
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը մտադիր է օգոստոսի 15-ին Ալյասկայում կայանալիք գագաթնաժողովի արդյունքում Ուկրաինայում հրադադարի հասնել։
Օգոստոսի 12-13-ը ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Վահան Կոստանյանն այցելել է Իրանի Իսլամական Հանրապետություն, որտեղ հանդիպումներ է ունեցել Իրանի ԱԳ նախարար Սեյեդ Աբբաս Արաղչիի, ԱԳ նախարարիքաղաքական հարցերով տեղակալ Մաջիդ Թախթ Ռավանչիի, ԻԻՀ Գերագույն առաջնորդի խորհրդական, Արտաքին հարաբերությունների ռազմավարական խորհրդի ղեկավար Քամալ Խարազիի և միջազգային հարցերով խորհրդական Ալի Աքբար Վելայաթիի, ինչպես նաև Իրանի նախագահի քաղաքական հարցերով խորհրդական Մեհդի Սանայիի հետ:
Լատվիան կմիանա ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի նախաձեռնությանը, որի համաձայն՝ ՆԱՏՕ-ի անդամ երկրները զենք կգնեն ԱՄՆ-ից՝ Ուկրաինա մատակարարելու համար։ Այս մասին հայտարարել է Լատվիայի վարչապետ Էվիկա Սիլինան։
Այսօր՝ օգոստոսի 13-ին, ավտովթար է տեղի ունեցել Սյունիքի մարզում։ Ժամը 13։30-ի սահմաններում Երևան-Մեղրի ավտոճանապարհի 183-րդ կմ հատվածում բախվել են 43-ամյա Գեղամ Հ․-ի վարած «Opel Astra» մակնիշի ավտոմեքենան և Իրանի Իսլամական Հանրապետության քաղաքացի 54-ամյա Մողսոդ Ֆ․-ի վարած իրանական համարանիշներով «Renault» մակնիշի կցորդչով բեռնատարը։ Այս մասին հայտնում է Shamshyan.com-ը։
Վաշինգտոնում Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղության հռչակագրի ստորագրումը ցնցեց հետխորհրդային տարածքը՝ ցույց տալով, որ դրա հետագա վերակազմակերպման գործընթացը՝ թե՛ աշխարհագրական, թե՛ աշխարհաքաղաքական տեսանկյունից, շարունակվում է։ Սա հաստատում է նաև ԱՊՀ անդամ երկրների հետաքրքրությունը Դոնալդ Թրամփի խաղաղարար հաջողության նկատմամբ։
Օգոստոսի 9-ի գիշերը Արմավիր քաղաքի Բաղրամյան փողոցի առանձնատներից մեկից կատարված գողության վերաբերյալ հաղորդում չեղավ, սակայն Քրեական ոստիկանության Արմավիրի մարզային վարչության ծառայողները երկու օր անց դրա մասին ստացան օպերատիվ տեղեկություն:
«Շուրջ մեկ տարի «Սև Հովազ» ՌՀԿ հրամանատար Սերոբ Գասպարյանը պահվում է անօրինական կալանքի մեջ։ Հրամանատարը թիմին արգելել է հրապարակայնորեն խոսել իր առողջական խնդիրների մասին, սակայն լռությունը գործնականում դառնում է այս անօրինականությանը աջակցություն։
Գյումրու «Շիրակ» օդանավակայանից նախատեսվում են չվերթեր դեպի Եվրոպա։ Շիրակի մարզ կատարած աշխատանքային այցի ընթացքում լրագրողների հետ զրույցում այս մասին ասել է ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Դավիթ Խուդաթյանը։
Վթարի հետևանքով, ըստ նախնական տեղեկությունների, բարեբախտաբար տուժածներ չկան։
«Ռեալ Մադրիդը», դիմելով ակումբի պաշտոնապես գրանցված անդամներին և երկրպագուներին, հայտարարել է, որ վճռականորեն դեմ է «Վիլյառեալի» և «Բարսելոնայի» միջև առաջնության 17-րդ տուրի խաղը Իսպանիայի սահմաններից դուրս անցկացնելուն:
Թուրքիայի ռազմական արդյունաբերության առաջատար ընկերություններից «ASELSAN» -ը Մերձավոր Արևելքի և աֆրիկյան տարածաշրջանի հաճախորդների հետ արտահանման պայմանագիր է ստորագրել: Պայմանագիրը վերաբերում է ռադարային և հրամանատարական կառավարման համակարգերի վաճառքին:
Օգոստոսի 13-ին, ժամը 16։27-ին Գեղարքունիքի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն տեղեկություն է ստացվել, որ Սևանա լճի 3-րդ հանրային լողափում` ափից մոտ 200 մետր հեռավորության վրա մոտորանավակ է խափանվել․ անհրաժեշտ է ջրափրկարարների օգնությունը։
Էստոնիայի արտաքին գործերի նախարարությունը Տալլինում Ռուսաստանի դեսպանատան դիվանագիտական աշխատակցին հայտարարել է պերսոնա նոն գրատա և պահանջել է, որ նա լքի երկիրը։
Նախատեսվում է, որ Սիրիա կատարվելիք արտահանման ծավալները տարեվերջին կգերազանցեն 2 մլրդ դոլարի շեմը։
Արմեն Հովասափյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է:
Լևոն Զուրաբյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է:
Ադրբեջանը մարդասիրական օգնության նոր խմբաքանակ՝ գեներատորներ, տրանսֆորմատորներ և մալուխներ է ուղարկել Ուկրաինա՝ էներգետիկ համակարգը ռուսական հարձակումներից հետո վերականգնելու նպատակով, Х սոցիալական ցանցում հայտնել է Ադրբեջանում Ուկրաինայի դեսպան Յուրի Գուսևը։
«Լիվերպուլը» լուրջ հետաքրքրություն է ցուցաբերում «Պարմայի» 18-ամյա կենտրոնական պաշտպան Ջովանի Լեոնիի նկատմամբ։
Սիրիայի արտաքին գործերի նախարար Ասաադ աշ-Շեյբանին Անկարայում հանդիպել է Թուրքիայի իր պաշտոնակից Հաքան Ֆիդանի հետ։
Երևանի «Նոա»-ի գլխավոր մարզիչ Սանդրո Պերկովիչի կարծիքով` Եվրոպայի լիգայի որակավորման երրորդ փուլի Ջիբրալթարի «Լինքոլն Ռեդ Իմպս»-ի դեմ պատասխան խաղը բարդ հանդիպում կլինի: «Առաջիկա խաղում մեզ համար որոշիչ կլինի, թե ինչ բնավորություն կցուցադրենք: Բոլոր խաղացողները պարտավոր են այս խաղում, այս խաղադաշտում ցուցադրելու իրենց բնավորությունը: Հնարավորինս լավ ենք նախապատրաստվել հանդիպմանը»,-նախախաղային ասուլիսի ժամանակ ասաց մարզիչը: Ըստ Սանդրո Պերկովիչի`«Լինքոլն […]
Այսօր՝ օգոստոսի 13-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում: Ինչպես հայտնում է Shamshyan.com-ը, ժամը 16:20-ի սահմաններում Հերացու փողոցում բախվել են «Lexus» և «Volkswagen» մակնիշի ավտոմքենաները:
Ռուսաստանում Telegram-ի և WhatsApp-ի միջոցով զանգերը մասամբ սահմանափակվել են:
Երևանի «Նոա» ֆուտբոլային ակումբի կիսապաշտպան Գոռ Մանվելյանն անդրադարձել է Եվրոպայի լիգայի որակավորման երրորդ փուլի Ջիբրալթարի «Լինքոլն Ռեդ Իմպս»-ի դեմ պատասխան խաղին:
Գազայի հատվածի տարբեր շրջաններում իսրայելական հարձակումների հետևանքով, ըստ անկլավի բժշկական աղբյուրների, օգոստոսի 13-ի լուսաբացից ի վեր զոհվել է 60 պաղեստինցի, որոնցից 33-ը՝ Գազա քաղաքում։
«Սև հովազ» ռազմահայրենասիրական ՀԿ–ի նախագահ Սերոբ Գասպարյանն ունի կյանքին վտանգ սպառնացող հիվանդություններ, որոնք համատեղելի չեն կալանքի հետ։ Այս մասին հայտարարություն է տարածել Գասպարյանի պաշտպանական թիմը՝ ընդգծելով, որ Գասպարյանը շուրջ 1 տարի առաջ ՔԿՀ է ընդունվել լիովին առողջ։
Իրանի Ազգային անվտանգության բարձրագույն խորհրդի քարտուղար Ալի Լարիջանին Բեյրութում հանդիպել է Լիբանանի նախագահ Ջոզեֆ Աունի և խորհրդարանի նախագահ Նաբիհ Բերիի հետ։
Ադրբեջան-Իսրայել դաշինքը՝ երկու երկրների փոխադարձ և առանձին շահերի առաջմղմամբ, որպես մերձավորարևելյան և հարավկովկասյան «քարտեզի ձևման» իրատեսական սպառնալիք, վտանգավոր է ոչ միայն ամբողջ տարածաշրջանի, այլև՝ առանձին երկրների, այդ թվում՝ Հայաստանի, Իրանի և Թուրքիայի համար։