Բաժիններ՝

Նիդեռլանդներում մահապարտը ավտոմեքենայով մխրճվել է քաղաքային խորհրդի շենքի մեջ

Նիդեռլանդներում տղամարդն ավտոմեքենայով, որում գազի բալոններ են եղել, լույս օգոստոսի 22-ի գիշերը կանխամտածված մխրճվել է Գերմանիայի հետ սահմանի մերձակա հոլանդական քաղաքի խորհրդի շենքի մեջ եւ զոհվել բռնկած հրդեհի հետեւանքով: Այդ մասին հայտնել է NRK հեռուստաընկերությունը:

Միջադեպը տեղի է ունեցել Բեմմել ոչ մեծ քաղաքում, որը գտնվում է Առնեմ խոշոր քաղաքից ոչ հեռու: Մեքենայում եղել է գազով լցված երկու բալոն, որոնցից մեկը պայթել է բախումից:

Բռնկած հրդեհից այրվել է մեքենան եւ տուժել է խորհրդի շենքը: Քանի որ պատահարը տեղի է ունեցել գիշերվա ժամը մոտ երկուսին, չարագործից բացի ոչ ոք չի տուժել:

Իրավապահ մարմինները քիչ հավանական են համարում, որ խոսքը վերաբերում է դժբախտ պատահարի: Ոստիկանությունը հայտնել է, որ հետաքննությունը ճշմարտանման վարկած ունի ավտոմեքենայում եղած մարդու անձի վերաբերյալ: Սակայն այդ տեղեկատվությունը չի հրապարակվում, քանի որ տվյալ փուլում խոսքն ընդամենը կասկածի մասին է, հաղորդել է ՏԱՍՍ-ը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս