Բաժիններ՝

Իտալիայում առնվազն տասը մարդ է զոհվել գետի վարարումից

Իտալիայի Կալաբրիայի հարավային մարզում գետի կտրուկ վարարման զոհերի թիվը հասել է տասի: Այդ մասին հայտնել է Կալաբրիայի Քաղաքացիական պաշտպանության տարածաշրջանային ծառայության ղեկավար Կառլո Տանսին:

Կոզենցայի նահանգի պրեֆեկտուրայի տեղեկատվության համաձայն՝ երկու Էքսկուրսիոն խմբեր՝ յուրաքանչյուրը՝ 18 մարդ թվաքանակով, օգոստոսի 20-ին գտնվել են Պոլինոյի ազգային բնայգում: Տեղատարափ անձրեւների հետեւանքով Ռագանելլո լեռնային գետի մակարդակը հանկարծ կտրուկ բարձրացել է, եւ ջրի ուժգին հոսքը քշել-տարել է շատ զբոսաշրջիկների:

Վերջին տվյալներով՝ յոթ մարդ վիրավորվել է եւ շտապ հոսպիտալացվել: Տուժածների թվում կա մի փոքրիկ աղջիկ, ում տեղափոխել են Կոզենցայի հիվանդանոց՝ գերսառեցման ախտանշաններով: Երեք մարդ առայժմ մնում է անհայտ կորած, հաղորդել է ՌԻԱ Նովոստին:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս