Բաժիններ՝

«Այս տարի չեմ հեռանա «Չելսիից»». Ազար

«Չելսիի» կիսապաշտպան Էդեն Ազարը բացառել է այս ամռանը թիմից հեռանալու հնարավորությունը:

«Բոլորը գիտեն, թե ինչ եմ ասել աշխարհի գավաթից հետո: Բայց ես ուրախ եմ «Չելսիում» և գոհ եմ ամեն ինչից: Եվ ես այլևս չեմ ուզում խոսել այդ մասին:

Շատ բան է ասվել, բայց հիմա ամեն ինչ ինձ դուր է գալիս: Պայմանագրով ես ևս երկու տարի թիմում եմ: Կտեսնենք, թե ինչ կլինի հետագայում: Այս տարի չեմ հեռանա ակումբից:

«Արսենալի» հետ խաղում մենք տեսանք, որ երկրպագուները դեռ սիրում են ինձ: Ես ամեն ինչն եմ սիրում այստեղ: Տեսնենք, թե ինչպես կզարգանան իրադարձություններն առաջիկա 1-2 տարում»,- ասել է Ազարը:

Կարդացեք նաև

Հիշեցնենք, որ Մադրիդի «Ռեալն» արդեն երկար ժամանակ փորձում է գնել Էդեն Ազարին:

«Եթե «Ռեալն» ուզում է գնել ինձ, նրանք գիտեն՝ ինչ անել»,- ավելի վաղ նշել էր Ազարը

Սիրարփի Աղաբաբյան

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս