Վարորդների տուգանքի փոխարեն՝ բալային համակարգը կներդրվի աշնանը. Վալերի Օսիպյան
Հայաստանում վարորդների տուգանքի փոխարեն՝ աշնանը բալային համակարգ է ներդրվելու։ ՀՀ ոստիկանապետ Վալերի Օսիպյանն այսօր լրագրողներին տեղեկացրեց, որ այդ համակարգը գործում է աշխարհի մի շարք երկրներում։
«Այն առաջնահերթ զսպող է հանդիսանում վարորդին, նաև կնպաստի ճանապարհներին կարգուկանոնի է՛լ ավելի բարձր լինելուն, կնպաստի մահվան և վիրավորների ելքով պատահարների նվազմանը, որ գրեթե ամեն օր տեղի են ունենում»,- ասաց Վ.Օսիպյանը։
Մանրամասները՝ տեսանյութում