Բաժիններ՝

Էդինբուրգում հնաորակ Macallan վիսկիի շիշն աճուրդի է դրվել 1,1 միլիոն դոլարով. Daily Express

60 տարվա հնեցման Macallan շոտլանդական վիսկիի շիշը դրվել է Bonhams-ի աճուրդի: Խմիչքը, որն, ինչպես ակնկալում են աճուրդավարները, կառաջացնի օտարերկրացի հավաքորդների մեծ հետաքրքրությունը, գնահատվել է 700-900 հազար ֆունտ ստեռլինգ (ավելի քան 1,1 միլիոն դոլար): Այս մասին հայտնել  է Daily Express թերթը:

Շշի վրա հատուկ պիտակ է, որն ստեղծել է փոպ-արտի իտալացի նկարիչ Վալերիո Ադամին: Ընդամենը 1986 թվականին պատրաստվել է այդ միածիկավոր վիսկիի 12 շիշ, եւ այս պահին հայտնի չէ, թե դրանցից քանսին Է պահպանվել:

Ներկայիս հազվագյուտ խմիչքը ձեռք է բերվել վաճառորդի կողմից 1994 թվականին անմիջականորեն Macallan-ի վիսկիանոցից: Այդ գործարքի գումարը չեն հայտնել:

Bonhams-ի ներկայացուցիչ Մարտին Գրինի խոսքով՝ 1926 թվականի բերքի 60 տարվա վիսկին «խիստ հազվագյուտ եւ ամենաբարձր որակի խմիչք է, եւ հավաքորդները պատրաստ են տարիներով սպասել շուկայում դրա հայտնվելուն»:

Մայիսին Հոնկոնգում կայացած աճուրդում այդ նույն վիսկիի մեկ շիշը վաճառվել է ռեկորդային գնով՝ 814 հազար ֆունտ ստեռլինգով (ավելի քան 1 միլիոն դոլարով), հաղորդել է ՏԱՍՍ-ը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս