Կուբայում եռամսյա հանրաքվե է սկսվել Սահմանադրության շուրջը
Կուբայի քաղաքացիներն օգոստոսի 13-ից սկսել են հանրաքվեի դրված նոր Սահմանադրության նախագծի քննարկումը, որը կտեւի մինչեւ նոյեմբերի 15-ը:
Ինչպես հայտնել է Excelsior պորտալը, շուրջ 10 միլիոն կուբացիներ իրավունք ունեն այդ ժամանակահատվածում իրենց առաջարկություններն ու դիտողությունները ներկայացնելու երկրի հիմնական օրենքի վերաբերյալ:
Առաջին անգամ իրենց կարծիքը կարող են արտահայտել նաեւ արտասահմանում ապրող կուբացի վտարանդիները՝ Համացանցի միջոցով: Հուլիսին Կուբայի Ժողովրդական իշխանության ազգային ասամբլեան հավանություն է տվել սահմանադրական բարենորոգմանը, որը երկրի հիմնական օրենքի փոփոխություն է ենթադրում:
Կուբայի նոր Սահմանադրությունը սահմանում է նախագահի պաշտոն, պետության ղեկավարի համար պաշտոնում մնալու ժամկետը սահմանափակում է տասը տարով, ինչպես նաեւ ճանաչում է մասնավոր սափականության իրավունքը: Նաեւ Կուբայի պետության գործունեության հիմնական սկզբունքներից մեկն է ճանաչվում սոցիալիզմի կառուցումը, հաղորդել է ՌԻԱ Նովոստին: