Բաժիններ՝

Մհեր Գրիգորյանն ընդունել է Հայաստանում Ճապոնիայի նորանշանակ դեսպանին

Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն ընդունել է Հայաստանում Ճապոնիայի նորանշանակ արտակարգ և լիազոր դեսպան Ջուն Յամադային:

Ինչպես տեղեկացրին ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի գրասենյակից, ողջունելով դեսպանին, փոխվարչապետը շնորհավորել է նրան պաշտոնը ստանձնելու կապակցությամբ և մաղթել հաջողություններ իր պատասխանատու գործունեության մեջ: Մհեր Գրիգորյանը կարևորել է հայ-ճապոնական համագործակցության հետագա ընդլայնումն ու խորացումը փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող բոլոր ուղղություններով՝ հատկապես առանձնացնելով տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտը:

Դեսպան Յամադան, շնորհակալություն հայտնելով փոխվարչապետին ջերմ ընդունելության համար, ներկայացրել է իր տպավորությունները Հայաստանից: Դեսպանն ընդգծել է, որ Ճապոնիան և Հայաստանն ունեն շատ ընդհանրություններ՝ շեշտելով երկու երկրների հարգանքը իրենց մշակույթի և պատմության նկատմամբ:

Հանդիպմանը զրուցակիցներն անդրադարձել են Հայաստանում ճապոնական ներդրումներին և տնտեսության ոլորտում հայ-ճապոնական համագործակցության հեռանկարին: Փոխվարչապետը ներկայացրել է Հայաստանում բիզնես ծավալելու առավելությունները և նշել, որ Հայաստանը Ճապոնիայում պետք է դիտարկվի ոչ միայն որպես առանձին շուկա, այլև որպես դարպաս դեպի ԵԱՏՄ մյուս անդամ երկրներ: Դեսպան Յամադան վստահեցրել է, որ իր երկրում կներկայացնի Հայաստանում ստեղծված ներդրումային գրավիչ և նպաստավոր միջավայրը և իր պատշոնավարման ընթացքում ջանքեր չի խնայի հայ-ճապոնական համագործակցությունն առավել զարգացնելու ուղղությամբ:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս