Բաժիններ՝

Հայաստանում ռուսական ռազմաբազայի հետախույզները լեռներում զինավարժություններ են անցկացնում

Հայաստանում ռուսական ռազմաբազայի հետախուզական ստորաբաժանումների զինծառայողները բարձրլեռնային Կամխուդ զորավարժությունների վայրում բարելավում են պայմանական հակառակորդին որոնելու և ոչնչացնելու հմտությունները:

Այս մասին ասված է Հարավային ռազմական շրջանի մամուլի ծառայության տարածած հաղորդագրությունում:

«Հետախույզները ծովի մակարդակից ավելի քան 1500 մ բարձրությամբ լեռնային տեղանքում բանակային ավիացիայի ուղղաթիռներով հարձակման եղանակով իրականացնում են դեսանտային վայրէջքներ և կատարում պայմանական հակառակորդի ռազմաբազայի որոնում:

Օգտագործելով վերահսկման և կապի «Ստրելեց» համակարգի հետախուզության համալիր միջոցները՝ զինծառայողները փոխանցում են պայմանական հակառակորդի զինուժի գտնվելու վայրի կոորդինատները, և մշակում գործողություններ` հակառակորդի հավանական տեղաշարժման ճանապարհին դարանակալելու ու մոտ տարածություններից հանկարծակի գրոհ իրականացնելու համար:

Գործնական պարապմունքները տարբեր միջոցների կիրառմամբ հնարավորինս նմանեցված են իրական ռազմական գործողություններին:

Դասընթացների ավելի քան 30%-ն իրականացվում է բարդ բնակլիմայական պայմաններում, գիշերը, ինչպես նաև բարձրլեռնային գոտիներում, 40+ ջերմաստիճանի առկայության պայմաններում ռազմաուսումնական գործողություններ իրականացնելու հմտություններ ձեռք բերելու համար:

Անդրկովկասում դաշտային պայմաններում հետախուզական ստորաբաժանումների գործնական դասընթացներին մասնակցում են ավելի քան 200 զինծառայողներ, ներգրավված է շուրջ 50 միավոր զինտեխնիկա, այդ թվում` բանակի և անօդաչու ավիացիայի զինանոցից»,- ասված է հաղորդագրությունում:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս